«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». Աշոցքում կայացավ «Շիրակի ձմեռ 2020» միջոցառումը (լուսանկարներ, տեսանյութ)

Վաղ առավոտից Շիրակի մարզում եւ Գյումրիում մեծ աշխուժություն էր սկսվել: Դահուկ, սահնակով զինված, տաք հագ ու կապով շատերն էին շտապում Աշոցքի դահուկավազքի կենտրոն, որտեղ կայացավ «Շիրակի ձմեռ 2020» միջոցառումը: Այն Շիրակի մարզպետարանը իրականացրեց ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ: Միջոցաման գլխավոր նպատակն է նպաստել Շիրակի մարզում ձմեռային տուրիզմի զարգացմանը: «4 տարվա դադարից հետո այսօր կրկին Շիրակում ձմեռային տոն էր: Հույս ունենք, որ այլեւս ընդմիջումներ չենք ունենա: Միշտ շատ ձյուն կլինի, որն էլ ձմեռային տոն կազմակերպելու հանրավորություն կտա մեզ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:

Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը միջոցառումը պլանավորելիս առավելագոււյնը 700 մասնակից էր աչքի տակ ունեցել: Օրը, սակայն  առավել խոստումնալից եղավ: Կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանն ասաց, մինչեւ 2000 մարդ է մասնակցում «Շիրակի ձմեռ 2020» միջոցառմանը:

 

Շիրակի մարզետ Տիգրան Պետրոսյանի համար մասնակիցների մեծ թիվը սպասելի էր: ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ «Շիրակի ձմեռ»-ը բրենդ դարձնելու աշխատանքներ վաղուց են տարվել եւ հույս կա, որ Շիրակի մարզի հյուսիսի համար հատկապես, ձմեռը պետք է դառնա տնտեսական ակտիվության, ժամանցի, հանգստի ակտիվ շրջան:

Նման սպասելիք ունի նաեւ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը:  «Այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է տեղեկատվության տարածման համար: ՀՀ մարզերը տեղյակ չեն, թե ինչ հնարավորություններ ունեն մյուս մարզերը: Հիմա արդեն  շատերը կիմանան, որԱշոցքում կա ձմեռային տուրիզմի զարգացման մեծ ներուժ»,-ասաց Արման Վալեսյանը:

Ներուժը կա, սակայն, ըստ Շիրակի մարզպետի, անելու շատ աշխատանք էլ կա ներուժը գործի վերածելու համար: Շիրակի հյուսիսային բնակավայրերում մարդիկ դեռ շարունակում են ապրել խորացող սոցիալական բեռի տակ կքած: Իրենց խնդրի լուծման բանալին, սակայն,  նաեւ իրենց ձեռքում է: Միջոցառումը կազմակերպվեց, շատերն իմացան, որ Աշոցքն ունի դահուկավազքի կենտրոն, որտեղ կարող են ձմեռային ակտիվ հանգստի գալ: Սրան զուգահեռ պետք է ենթակառուցվածքները զարգացնեն, որպեսզի մարդը գիշերը մնալու, սնվելու եւ այլ ծառայություններից օգտվելու հնարավորություն էլ ունենա: «Քանի դեռ ենթակառուցվածքների պակաս ունենք, դա նշանակում է, որ սահմանափակ է լինելու նաեւ տուրօպերատորների կողմից Աշոցքը որպես զբոսաշրջային ուղղություն ներառելու հարցը: Բայց այս դահուկային կենտրոնն արդեն մոտավորապես 12 հոգու  կարող է սպասարկել, կա մնալու հնարավորություն: Այսինքն, մենք կարող ենք հետեւողական, մահճակալ առ մահճակալ, ծայություն առ ծառայություն այս ոլորտը զարգացնել» ,-վստահ է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Աշոցք եկածներին սնուոբորդի տարրական սկզբունքներին է ծանոթացնում Շիրակի բազեն՝ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը: ՀԺ-ի հետ զրույցում անկեղծացավ՝ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնությունն աստիճանաբար վերափոխվում է «Շիրակը մեր տունն է» նախաձեռնության, քանի որ Գյումրիից բացի, նաեւ մարզում են ակտիվ գործունեություն ծավալում: Նպատակը նույնն է՝ երիտասարդական նախաձեռնությունների հզորացում եւ ռեսուրսների ճիշտ օգտագործում: Այս տարվա համար Շիրակի մարզի ռեսուրսը հենց ձյունը եղավ: Հանրապետության այլ մարզերից շատերը եկան Շիրակ ձմեռային հանգստի: «Մարդիկ ունեցան այլընտրանք, եկան ու ձմեռային ժամանցն ու հանգիստը այստեղ կազմակերպեցին: Սա շատ կարեւոր է:  Բայց առավել կարեւոր է արդեն առկա ենթակառուցվածքների եւ իրականացված աշխատանքների հզորացումը, որովհետեւ, եթե մարդիկ Աշոցքը չգիտեն որպես դահուկային սպորտի կենտրոն, եթե Ամասիան չեն ճանաչում որպես սնոուբորդի զարգացման պոտենցիալ ունեցող կենտրոն, Արփի լիճ ազգային պարկն այս երկուսի եռանկյունում չեն ճանաչում դեռ, նշանակում է, որ մենք շատ սխալ աշխատանք ենք տանում: Պետք է յուրաքանչյուրի աշխատանքին մաս-մաս մերն էլ ավելացնենք»,-ասաց Արսեն Վարդանյանը:

Դահուկավազք, սահնակներով սահք, ձնեմարդուկների պատրաստում, ձնագնդու առաջնություն, պարանի ձգում, ազգային երգ ու պար:  Բոլորի հետ հավասար  եւ նույն բարձր տրամադրությամբ Աշոցքում ձմեռը ճանապարհեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը:

Շիրակցիներին էին միացել ոչ միայն  ՀՀ այլ մարզերից Աշոցք հասաց մեր հայրենակիցներն, այլեւ բազմաթիվ օտարերկրացիներ:  Իրենց տաղավարներով  ներկայացել էին նաեւ  Շիրակի մարզում գործող արեւելյան, շվեդական, ֆրանսիական և հայկական խոհանոցները, տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ: Կազմակերպված մրցույթներում հաղթողները նվերներ ու գավաթներ ստացան:

Տպել
5111 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել