ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը. Տոնոյան

27/02/2020 schedule17:45

Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջեւ հազարամյա բարեկամական հարաբերություններով՝ Հայաստանն-Վրաստանն անվտանգության, տնտեսական, քաղաքական մշակութային եւ բազում այլ բնագավառներում կարեւորագույն նշանակություն ունեն միմյանց համար: Պետք է շարունակաբար ընդլայնել համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում:

Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել գործընկերոջս՝ Հարավկովկասյան տարածաշրջանում առաջին պաշտոնական այցը ՀՀ կատարելու համար:

Հանդիպման արդյունքում ստորագրեցինք ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանական բնագավառում միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների խաղաղապահ պատրաստության եւ լեռնային պատրաստության ոլորտները: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ն եւ Վրաստանը փոխադարձաբար ընկալում ու հարգում են միմյանց ժողովրդավարության ու արժեքային համակարգերը»,- ասաց Տոնոյանը:

Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ասաց. «Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ շատ լավ գործընկերոջը՝ պարոն Տոնոյանին, հյուրընկալության եւ հետաքրքիր հանդիպումների համար: Ինձ համար մեծ պատիվ է այցելել Հայաստան՝ որպես Վրաստանի պաշտպանության նախարար: Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ ենք կիսում եւ փոխադարձ հարգանք ենք տածում հարյուրամյակներ շարունակ: Մենք շատ հետաքրքիր եւ խոր քննարկում ունեցող հանդիպում ենք ունեցել: Փոխանակել ենք կարծիքներ տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաեւ համաձայնել ենք առ այն, որ չկա այլընտրանք մեր զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Ուրախ եմ նշել, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկներների «Noble Partner 2020» միջազգային զորավարժություններին, որոնք ծրագրվում է անցկացնել Վրաստանում:

Ապացույցն այս փաստի մեր դրական աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության շրջանակում: Իմ կողմից նույնպես ուզում եմ ընդգծել այն կայուն համագործակցությունը, որը կա մեր 2 նախարարությունների միջեւ»,- նշեց Ղարիբաշվիլին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2782 դիտում

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ