Երևան
12 °C
Հեղափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության հետ կապված 32 քրեական գործ է հարուցվել: Այդ գործերից մի քանիսն առնչվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Օրինակ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, հանդիսանալով պետական ՓԲԸ-ի տնօրեն, ամբողջ գույքը 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնել իր կնոջ անունով գրանցված ՍՊԸ-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա հետ զրույցը՝ ստորեւ.
- Պարո՛ն Բաբայան, ձեր նշանակումից հետո ի՞նչ բացահայտումներ են արվել կոմիտեի գործունեության հետ կապված, քանի՞ քրգործ կա հարուցված, ի՞նչ փուլում են դրանք:
- Գործերը, որոնք կա՛մ հարուցվել են, կա՛մ ուսումնասիրության փուլում են, այս պահին 32-ն են: Դրանց մի ստվար զանգվածը վերաբերում է գնահատող մի կազմակերպության, որին նախկինում պետական գույքի կառավարման վարչությունը պատվիրակել էր գույքի գնահատում՝ այն դեպքում, որ մենք ունենք գնահատման ՊՈԱԿ: Պատճառ է բերվել, թե այդ ՊՈԱԿ-ը ծանրաբեռնված է: Իսկ այդ կազմակերպությունը, ներկայիս մեր վերահաշվարկի տվյալներով, էապես ցածր է գնահատել, ու այդպիսի գործերի թիվը շատ է: Անգամ հիմա չեմ հիշում, թե այդ գնահատումների տարբերությունը քանի միլիարդ դրամի է հասնում: Նույնիսկ այդ գնահատումներից հետո գույքը գնահատված արժեքից ցածր գնով է վաճառվել՝ հաճախ ներդրումների դիմաց, որոնց իրականացումը որոշ դեպքերում խնդրահարույց է:
Մենք ունենք, օրինակ, հարուցված քրեական գործ՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» պետական ՓԲԸ-ի հետ կապված, որը փոխկապակցված է Բեգլարյանների ընտանիքի հետ: Ամբողջ ՓԲԸ գույքը 25 տարով վարձակալության է հանձնվել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ին: ՓԲԸ-ի տնօրենը Յուրի Բեգլարյանն է (Գագիկ Բեգլարյանի եղբայրը), իսկ ՍՊԸ-ն գրանցված է Յուրի Բեգլարյանի կնոջ անունով: Մյուս քրգործը վերաբերում է Ձորահէկ-ին, որը օտարվել է շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով: Մենք մինչեւ հիմա էլ որոշակի խախտումներ ենք հայտնաբերում:
- Հեղափոխությունից հետո շուրջ 2 տարում Պետգույքի կառավարման կոմիտեն քանի՞ մասնավորեցված պետական գույք է կարողացել վերադարձնել պետությանը կամ քանի՞ նմանատիպ դեպք է արձանագրել եւ դիմել իրավապահներին: Ի՞նչ փուլում են դրանք:
- Առհասարակ մասնավորեցված գույքը հետ բերելու նպատակ չպետք է լիներ: Ուղղակի բանն այն է, որ կան դեպքեր, երբ այդ մասնավորեցումներն աղաղակող խախտումներով են եղել: Էլ չասեմ, որ այդ ամբողջ ուսումնասիրությունը բավական մարդկային ռեսուրսներ է պահանջում, ու այդքան ժամանակ չկա: Առավել հայտնի գույքեր մասնավորեցվել են ավելի վաղ շրջանում՝ 90-ականներին, 2000-ականներին, եւ շատ դեպքերում դրանց մասին տեղեկատվությունը բացակայում է: Շատ են քրեական գործերը, որոնք հարուցվել են այդ խախտումների հետ կապված: Ասեմ, որ դրանք էլ երկար ձգձգվում են եւ բավականին ծավալուն են: Դժվար է նաեւ խախտումները, կոռուպցիոն դեպքերը գտնելը, որովհետեւ լինում են դեպքեր, երբ դրանցում առերեւույթ՝ թղթաբանորեն, օրենսդրորեն, ամեն ինչ պահպանված է: Ինչքան էլ որ մենք դեմ չենք եւ հարկ եղած դեպքում ուսումնասիրություններ ենք անում, այնուամենայնիվ, մեր հայացքներն ուղղված են դեպի առաջ: Մենք հիմա ունենք բավականին պետական գույք, որի արդյունավետ կառավարումը մեր գերխնդիրն է:
- Ի՞նչ փուլում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից «Ակնալիճ կուղբաբուծական տնտեսություն» ընկերության փոխանցումը պետությանը: Արդյոք այդ հնարավոր նվիրաբերության մե՞ջ է ներառված նաեւ ներսի գույքը եւ կենդանիները:
- Այն դեռեւս չի փոխանցվել պետությանը: Առայժմ ես չունեմ որեւէ հանձնարարական այս հարցով: Եթե չեմ սխալվում, դա բաց բաժնետիրական ընկերություն է: Եվ երբ բանը հասնի դրան, մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոչ թե ընկերությունն ընդունենք նվիրատվություն, այլ այդտեղ առկա առանձին գույքը: Եթե չեմ սխալվում, այդտեղ 25 առանձին անշարժ գույքի վկայական կա: Իսկ շարժական գույքն արդեն փոխանցողի որոշելու հարցն է:
- Քանի՞ գույք ունի պետությունը, որոնք այս պահին աճուրդի են հանվել, եւ դրանց ընդհանուր արժեքը որքա՞ն է գնահատվում: Կա՞ն արդյոք դրանց մեջ խոշոր գույքեր, ինչպիսին, օրինակ, «Գոլդեն Փելես»-ն է:
- Աճուրդի հանված խոշոր գույքերը շատ չեն: Խոշոր գույքերի դեպքում կառավարության որոշում պետք է լինի:
-Քանի՞ պետական մարմին այս պահին շինության խնդիր ունի եւ օգտվում է մասնավորի վարձակալական տարածքներից, եւ կոմիտեն արդյոք հնարավորություն ունի՞ բոլոր պետական կառույցներին տարածքով ապահովելու:
- Պետական մարմինները, որոնք ունեն շինության խնդիր, շատ են: Ամեն մեկը մի հանգամանքով է պայմանավորված: Ցավոք, այն բոլոր շենքերը, որոնք մենք պետք է առաջարկենք, գտնվում են անմխիթար վիճակում... Մենք, առհասարակ, ունենք քաղաքականություն՝ Երեւանի կենտրոնից պետական մարմինները ծայրամասեր տեղափոխելու եւ կենտրոնի թանկարժեք գույքն ավելի արդյունավետ օգտագործելու:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Ձեր ղեկավարած գերատեսչությունում այդպիսի խնդիր նկատե՞լ եք:
- Դիմադրություն կա, նկատել եմ: Թե քանի տոկոսը կարող է միտումնավոր լինել, քանի տոկոսը կարող է ուղղորդված լինել, քանի տոկոսը ինքնաբերաբար ստացվել, դժվար է գնահատել: Բայց, իսկապես, խնդիրը մի քանի շերտ ունի: Դա կապված է՝ թե՛ աշխատավարձերի հետ, թե՛ քաղծառայության օրենքի սահմանափակումների հետ:
- Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ Մոնումենտում կառուցված առանձնատներին: Նշեց, որ որոշ դեպքերում անօրինական են կառուցվել շինությունները, հետո օրենք են ընդունել՝ դրանք օրինականացնելով: Պետգույքի կոմիտեն այստեղ անելիք չունի՞:
- Պետգույքի կոմիտեն անելիք կունենա այն պահից, երբ համապատասխան օրենքն սկսի գործել, եւ ապօրինի հարստացման արդյունքում ստեղծված գույքը բռնագանձվի ու հանձնվի պետությանը: Եթե դա իրականացված լիներ պետական գույք հանդիսացող հողամասի վրա, այստեղ եւս կոմիտեն անելիք կունենար, բայց դա համայնքային հողի վրա է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT