ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 75,748 լաբորատոր հաստատված դեպք

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748 լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարհի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք: Ըստ մասնագետների՝ 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:

Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19)  մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):

Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկանների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%,  80տ. և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել՝ չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:

Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով:

Աշխարհում արձանագրված դեպքերը՝ 21.02.2020. դրությամբ

N

Հիվանդության արձանագրման ամսաթիվ

Երկիր

Հիվանդության հաստատված դեպքերի քանակը (+ նախորդ օրվա)

Մահվան ելքով հիվանդների քանակը

Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան

1

01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ)

Չինաստան

75567 (892)

2239 (118)

2

14.01.20

Ճապոնիա

97 (12)

1

 

 

«Diamond Princess» նավ

634 (13)

2

3

19.01.20

Կորեա

156 (74)

0

4

23.01.20

Վիետնամ

16

0

5

24.01.20

Սինգապուր

85 (1)

1 (1)

6

25.01.20

Ավստրալիա

17 (2)

0

7

25.01.20

Մալայզիա

22

0

8

27.01.20

Կամբոջա

1

0

9

30.01.20

Ֆիլիպիններ

3

1

Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան

10

12.01.20

Թաիլանդ

35

0

11

24.01.20

Նեպալ

1

0

12

27.01.20

Շրի Լանկա

1

0

13

30.01.20

Հնդկաստան

3

0

Եվրոպայի տարածաշրջան

14

25.01.20

Ֆրանսիա

12

1

15

28.01.20

Գերմանիա

16

0

16

29.01.20

Ֆինլանդիա

1

0

17

30.01.20

Իտալիա

4

0

18

31.01.20

 Մեծ Բրիտանիա

9

0

19

31.01.20

Իսպանիա

2

0

20

31.01.20

Ռուսաստան

2

0

21

31.01.20

Շվեդիա

1

0

22

04.02.20

Բելգիա

1

0

Ամերիկայի տարածաշրջան

23

21.01.20

ԱՄՆ

16 (1)

0

24

26.01.20

Կանադա

9 (1)

0

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան

25

30.01.20

ԱՄԷ

9

0

26

14.02.2020

Եգիպտոս

1

0

27

19.02.2020

Իրան

2

2

 

Ընդամենը

76723 (1000)

2247 (119)

 
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքները ԻԻՀ-ում թե՛ հայկական դեսպանատան, և թե՛ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ արձանագրվել է 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով: 

Նոր կորոնավիրուսային վարակով (covid-19) չհիվանդանալու համար անհրաժեշտ է.

Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

Խուսափե՛ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,

Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

Լվացե՛ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,

Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե՛ք բժշկի, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե՛ք կամ  բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե՛ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի՛ այցելեք կենդանաբանական այգիներ կամ մի՛ մասնակցեք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,

Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե՛ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Տպել
901 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը