Կրթության տեսչական մարմինը դպրոցներում եւ մանկապարտեզներում ստուգումներ է իրականացրել

ՀՀ կառավարությանն առընթեր կրթության տեսչական մարմինը դպրոցներում եւ մանկապարտեզներում ստուգումներ է իրականացրել: Արձանագրված արդյունքները տարբեր են. դպրոցներում՝ հուսադրող, իսկ մանկապարտեզներում՝ ոչ այնքան:

Մեզ հետ զրույցում ԿՏՄ-ի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ընդգծեց, որ իրենց մարմինն օրենքով սահմանված կարգով 2 տիպի ստուգումներ է իրականացնում, առաջինը՝ պլանային, որոնց ցանկը նախապես է որոշվում, եւ արտապլանային, երբ ստուգման կարիքն առաջանում է ընթացքում: Տեսչական մարմինը դիմում-բողոքի, որեւէ պետական մարմնի գրության հիմքով կարող է արտահերթ միջամտություն իրականացնել:

Մանկապարտեզներում ռիսկային միավորն աճել է

2019 թվականին ՀՀ մանկապարտեզների ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորը 2018 թ.-ի համեմատ աճել է: Սա վկայում է նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության պահանջների կիրարկման առումով առկա ոչ բարենպաստ վիճակի մասին:

Տեսչական մարմինը 2019 թվականին ստուգումներ է իրականացրել 34 մանկապարտեզներում. 29-ը՝ մարզային, 5-ը՝ Երեւանի: Պարզ է դարձել, որ մանկապարտեզների միջին ռիսկային միավորը դարձել է 24, մինչդեռ նախորդ տարի այն 12 էր:

Ինչպես բացատրեց Շագաֆյանը, ամեն տարի ԿՏՄ-ն իրենց կողմից վերահսկվող հաստատությունների վերաբերյալ ստանում է տարատեսակ տեղեկատվություն, որը հավաքագրվում է եւ ռիսկայնության մեթոդաբանության բանաձեւով որոշվում՝ որոնք են բարձր ռիսկային հաստատությունները, որտեղ անհրաժեշտ է մտնել հնարավորինս մոտ ժամանակահատվածում, որոնք՝ միջին կամ քիչ ռիսկային:

Ոլորտային ռիսկը բոլոր հաստատությունների (որոնց մասին առկա է տեղեկատվություն) ընդհանուր, միջինացված արդյունքն է: Այս տարի ստուգման արդյունքում ռիսկն ավելացել է, քանի որ ավելի շատ խախտումներ են հայտնաբերվել, քան իրենք նախապես դրա վերաբերյալ տեղեկատվություն են ունեցել:

2019 թվականին ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների տոկոսային պատկերն այսպիսին է՝ 82% մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող, 85% պակաս կամ չհատկացվող հաստիքային միավորներին վերաբերող, 32% մանկավարժական աշխատողներին ներկայացվող պաշտոնային պարտականությունների չկատարման վերաբերյալ եւ 62% մանկապարտեզների գործող կանոնադրությունների անհամապատասխանություն օրինակելի կանոնադրության պահանջներին:

Ընդգծենք, որ ինչպես նշում է ԿՏՄ-ն, մարզային համայնքներում գործող մանկապարտեզներում վերը նշված խնդիրները տարբեր պատճառներով ավելի տարածված են:

Նշենք, որ ընտրված մանկապարտեզների թիվը պայմանավորված է ԿՏՄ-ի մարդկային ռեսուրսների հնարավորությամբ: Ունենալով 42 հոգանոց կազմ՝ հաշվարկում են, թե քանի վայրում հնարավոր կլինի ստուգումներ անցկացնել:

Շագաֆյանի խոսքով՝ անցած տարվա համեմատ այս անգամ հաստատությունների թիվը 4-ով ավելացրել են եւ փորձելու են այնպես անել, որ ավելի շատանա:

Յուրաքանչյուր ստուգման արդյունքում տեսչական մարմինը կազմում է ակտ, խախտումների վերացման համար հաստատության ղեկավարին տրվում է հանձնարարական, որը պարտադիր է կատարման: Միաժամանակ յուրաքանչյուր հաստատության լիազոր մարմնի ղեկավարին՝ մարզպետին, քաղաքապետին կամ ԿԳՄՍ նախարարին, ուղարկվում են գրություններ՝ կատարված աշխատանքի մասին եւ խնդրում սահմանված կարգով հետամուտ լինել:

Դպրոցներում դրական դինամիկան հուսադրող է

ԿՏՄ-ն 2019 թվականին ստուգումներ է իրականացրել նաեւ հանրապետության 33 դպրոցներում: Միջին ռիսկային միավորը կազմել է 9.8 միավոր, ինչը, ըստ տեսչական մարմնի, վկայում է իրավիճակի բարելավման մասին:

Շագաֆյանի խոսքով՝ դպրոցներում առավել հաճախ հանդիպում են տնօրենների ընտրության, ուսումնական պլանի հետ կապված խնդիրներ:

Տեսչական մարմնի կողմից մնացորդային գիտելիքների ստուգման նպատակով դպրոցներում տրվել են գրավոր աշխատանքներ հայոց լեզու (թելադրություն) եւ մաթեմատիկա առարկաներից: Նպատակը կրթության որակի բարելավմանը եւ կրթության բնագավառի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։

Գրավորների արդյունքները 2018 թ.-ի համեմատ ավելի բարձր են եղել:

Հայոց լեզվի թելադրության միջին գնահատականը 2018 թ.-ին կազմել է 4.9 միավոր, 2019 թ.-ին՝ 5.8: Մաթեմատիկայի դեպքում պատկերն այսպիսին է եղել. միջին գնահատականը 2018 թ.-ին կազմել է 3.8 միավոր, 2019 թ.-ին՝ 4.4 միավոր:

Տպել
10358 դիտում

Աշխարհահռչակ Ռոնալդինյոն 1.6 մլն դոլար գրավ է վճարել, որ բանտում մնալու փոխարեն տնային կալանքի ենթարկվի

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք. գրանցվել է 1 նոր մահ. վարչապետ

Կորոնավիրուսով վարակված արցախցու հետ շփված 20 անձ է մեկուսացվել, ինքնամեկուսացած է ամբողջ գյուղը

ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում. 3 վիրավոր կա

Հրդեհ Ագարակ գյուղում. տուժածներ չկան

6 ժամով լույս չի լինելու Վայոց ձորի մարզի մի մասում

Բեռնատար ավտոմեքենան Մեծ Մասրիկ գյուղի մոտ շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել է վագոն-տնակ

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան