Գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ. ոստիկանությունում զենքեր են հանձնել

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում զենք ու զինամթերք են հանձնել: Ոստիկանության լրատվական ծառայությունը ներկայացնում է բոլոր հանձնումները:

Ըստ այդմ՝ գործարանային համարով գնդացիրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վարչություն է բերել մայրաքաղաքի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Գնդացիրը պատկանել է տարիներ առաջ մահացած աներորդուն։

Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի հրացան, «Ֆ 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Ոստիկանության Կենտրանական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժանմունք եկած 35-ամյա տղամարդը կամավոր հանձնեց տարբեր տրամաչափի 140 փամփուշտ և պայթուցիչով նռնակ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել տան տանիքում։

Ինքնաշեն ինքնաձիգն ու 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Արզնի գյուղի 38-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ Գտել է տան տանիքը մաքրելիս։

Թմբուկավոր ատրճանակն ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտները նույնպես կամավոր հանձնել են Կոտայքի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ապօրինի զենք-զինամթերքը հանձնած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի արդյունքում Ջերմուկի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Այն գտել է նկուղը մաքրելիս։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Սյունիքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Մի քաղաքացի ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 1037 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ։ Մեկ այլ քաղաքացի դարձյալ գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ։ Կապանի երիտասարդ մի բնակիչ էլ ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է կիսաքանդ շինությունում գտած գործարանային համարով «Մոսին» հրացան։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
2063 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին