Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը

Նախատեսվում է, որ Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկելու է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության ծրագրած եւ իրագործած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը։ Այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը:

«Գանձասար»-ը հայտնում է, որ, նրա վստահեցմամբ, Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի այլազան բաղադրիչներին ջարդերի արհավիրքով՝ հայեր, սուրիանիներ եւ այլք։

Խորհրդարանը իր օրակարգում ներառելու է սիրիական-հայաստանյան խորհրդարանական բարեկամության Հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ բաղադրիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Սալեհը «Ուաթան»-ին հայտնել է նաեւ, որ խորհրդարանը նախապես արծարծել էր Հայոց ցեղասպանության հարցը, սակայն անհրաժեշտ էր Ցեղասպանությունը դատապարտող որոշում ներկայացնել։ Այս իսկ պատճառով այսօր բանաձեւը պիտի քննարկվի եւ քվեարկվի խորհրդարանի նիստի ընթացքում։

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր դոկտ. Նորա Արիսյանը նկատել է, որ ավելի քան 30 երկրների խորհրդարաններ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Սիրիայի խորհրդարանում նախապես մեկից ավելի պատգամավորների կողմից տարածվել է այս նյութը, իսկ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մուհամմեդ Հաճ Իբրահիմը, կարեւոր համարելով Ցեղասպանության ճանաչումը, նշել է, որ Հայոց ցեղասպանությունը գործողների ժառանգորդները այսօր նույն ոճիրներն են գործում Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ։ Նա նաեւ հայտնել է, որ ճանաչումը կարեւոր է, որովհետեւ արաբական երկրների մեջ մինչ օրս միայն Լիբանանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Բուտրոս Մրճենեն շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմանների վրա ասորիների եւ սուրիանիների սպանդը: Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու նրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ Սիրիայի Հայ Դատի Հանձնախմբերն ու Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորները տարիներ ի վեր քանիցս ներկայացրել են Հայոց ցեղասպանության ամբողջական թղթապանակները Սիրիայի խորհրդարանի եւ նախագահական պալատին՝ առ ի քննարկում, ճանաչում եւ դատապարտում։

Տպել
1566 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան