Մեկ կրակոցով սպանել աղքատ երկրի նախագահին. Լալա Մնացականյանը նոր ներկայացում ունի, որը կարեւոր մեսիջ կփոխանցի

Դերասանուհի Լալա Մնացականյանը նոր ներկայացում է բեմադրել, որի ոչ միայն սցենարն է ինքը գրել, այլեւ բեմի ձեւավորումն ու գունային լուծումներն արել: Դերասանուհին նաեւ խաղում է այդ ներկայացման մեջ, որը վերնագրել է «Թեթեւսոլիկ մարդասպանը»:

«Թեթեւսոլիկ մարդասպանը» տեղի կունենա փետրվարի 20-ին: «Դիտմամբ ենք այդ օրը մտածել, որ խորհրդանշական լինի՝ 20.02.2020»,- ասում է Մնացականյանը: Ներկայացումը սկսվում է կրակոցով. սպանվում է հորինյալ երկրի՝ Բարամբուսի նախագահը: Ներկայացման ընթացքում հանդիսատեսին մոլորեցնող հնարքներով այնպես է արված, որ ողջ ընթացքում չեն կարողանալու հասկանալ, թե դերասաններից, որն է մարդասպանը: «Թեթեւսոլիկ մարդասպանը» պարզվելու է վերջում:

Մեր դիտարկմանը՝ «Փաստորեն քաղաքական ենթատեքստ կա»՝ Մնացականյանը ասում է. «Քաղաքականը կա, բայց քանի որ հիմա շատ մոդայիկ է ամեն ինչը տեղայնացնել, ու որպեսզի մեր ժողովուրդը ծիծաղի եւ պարզապես վայելի, զերծ ենք մնացել տեղայնացնելուց: Չնայած շատ նուրբ ձեւով շոշափվում են արդի հարցեր, եւ այն, որ ի վերջո գլոբալ քաղաքականությունը կարող է ամեն ինչ կործանել»:

Այնուամենայնիվ ներկայացմանը հեղինակը նկատում է՝ հանդիսատեսը կտեղայնացնի, որովհետեւ ուզում է իր արդի հարցերից մի քանիսի լուծումը տեսնել: «Ներկայացումը մի շատ կարեւոր մեսիջ կփոխանցի, շատ կարեւոր: Ապրեցնող մեսիջ է»,- ասում է նա:

Լալա Մնացականյանը վստահ է՝ ներկայացումը մեծ ասելիք ունի, եւ եթե չունենար, իմաստ չէր լինի ժամանակ ու ռեսուրս վատնել այն բեմ բարձրացնելու համար. «Հանդիսատեսի մոտ բազմաթիվ հարցեր են առաջանալու: Կյանքում ինչպե՞ս է չէ, պահեր կան ծիծաղում ես, բայց միեւնույն ժամանակ տխուր մի շղարշ է գալիս: Թեթեւսոլիկ մարդասպանում նուրբ դրամատիզմ կա, տխրություն»:

Դերասանուհուց հետաքրքրվում ենք, իսկ հորինված երկիրը աղքա՞տ երկիր է. «Պրեզիդենտներին սպանում են աղքատ երկրում, հարուստ երկրում չեն էլ հետաքրքրվում, թե իրենց պրեզիդենտն ով է»,- կատակում է նա: Լալա Մնացականյանի խոսքով՝ գործողություններն այնքան արագ ու դինամիկ են կատարվելու, որ մտավախություն ունեն, թե հանդիսատեսը չհասկանա՝ ինչ կատարվեց: Չնայած երկու գործողությամբ ներկայացումը մոտ 2 ժամ տեւողություն ունի:

Խոսելով դերասանական կազմի մասին՝ Մնացականյանը նկատում է՝ հավատարիմ է մնացել իր մոտեցմանը՝ ընդգրկել երիտասարդ, սկսնակ դեմքերի: Չի սիրում, երբ որեւէ ներկայացում հետաքրքրություն է առաջացնում դրանում ընդգրկված հայտնի դեմքերի շնորհիվ: «Միշտ մտածել եմ՝ բերել նոր շունչ եւ նրանց համար ճանապարհ բացել»,- ասաց Լալա Մնացականյանը:

Ներկայացման մեջ ծիծաղելի դրվագները շատ-շատ են, կտրուկ են փոփոխվում, դետեկտիվ կատակերգություն է անսպասելի լուծումներով ու վտանգավոր շրջադարձերով: «Փորձերին եղել են կողմնակի մարդիկ ու բոլորը նույն կարծիքին են, ասում են՝ շունչը կտրվելու չափ ծիծաղելու է»,- նկատում է դերասանուհին:

«Թեթեւսոլիկ մարդասպանը» տարիքային շեմ չունի եւ կարող է հետաքրքրել 14 տարեկանից բարձր անձանց: «Ցենզուրայից դուրս ոչ մի դրվագ չկա, հումորային առումով որոշ արտահայտություններ կան, սակայն էլի չափի մեջ»,- նկատեց դերասանուհին: Նա սցենարը գրելիս կարդացել է տարբեր հեղինակների, ապա հանդիպել է սպանությունների մասին մի գործ: Այդպես ծնվել է այս պիեսի ստեղծման գաղափարը:

««Մայրը» ներկայացումով գնացի Արցախ, ժողովուրդը շատ էր հավանել, բայց երբ դուրս եկա կուլիսներից ասեցին՝ Լալա՛ ջան, հաջորդ անգամ մեզ մոտ կգաս թեթեւ ներկայացմամբ, կոմեդիա ենք ուզում տեսնել քեզնից: Արցախցիները դարձան առիթ, որ ես որոշեցի սա բեմադրել»,- ասում է դերասանուհին: Մնացականյանի խոսքով՝ «Մայրը» ներկայացումն իր ամենաերկար ապրած ներկայացումներից է. «Մոտ 8 տարի խաղացինք, մնացածներս 1-2 տարի են ապրել: Ուսանողների հետ ենք արել, ավարտել, գնացել են: Կարծում եմ՝ այս ներկայացումը եւս երկար է ապրելու»:

Նոր ներկայացման մեխերից մեկն է լուրջ բան ասել, բայց հանգիստ ասել, ծանր բանը թեթեւ ձեւով ասել: Մնացականյանն ասում է՝ իր կերպարը եւս գրելիս է ծնվել, զգացել է, որ գրում է դեր, որը պիտի ինքը կերտի: «Բնականաբար ոչ մի վայրկյան չեն անտեսվել մյուս 4 դերասանների դերերը»,- ասում է մեր զրուցակիցն ու նկատում՝ իր հետ նույն բեմում են լինելու Էմմա Շաբոյանը, Էդգար Անդրեասյանը, Հասմիկ Մխիթարյանը: «Այս ներկայացման մեջ գլխավոր եւ երկրորդական կերպարներ չկան, բոլորը ներկայացումը տանողներն են»,- ասում է նա: Լալա Մնացականյանը լինելու է առաջին հայացքից «թեթեւսոլիկ կնոջ» կերպարում, որը սակայն  հանդիսատեսը միանշանակ ասել չի կարող, քանի որ հազիվ թե գլխի ընկնի՝ հերոսուհին իսկապե՞ս թեթեւսոլիկ է, թե՞ ձեւացնում է:

Դերասանուհին 2019 թվականի օգոստոսից սկսել է աշխատել այս գործի վրա: Երկու ամիս աշխատել է միայն երաժշտության ընտրության վրա: Ներկայացումն առաջին անգամ կխաղան Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ փետրվարի ամսի 20-ին եւ 22-ին: Նրա խոսքով դեռ պրեմիերան չկայացած՝ արդեն երեք երկրներից հրավեր ունեն, երկուսը եվրոպական երկիր են, մեկը՝ ԱՄՆ-ից:

Տպել
2979 դիտում

Կհայտարարվի ծրագրավորման առցանց դասընթացի մրցույթ. Հակոբ Արշակյան

Առաքվել է թոշակների 96 տոկոսը, նպաստների՝ 77 տոկոսը. դժվարություններ կան արտերկրի առաքումների հետ կապված

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Գողություն, սպանության փորձ, ծեծ. ոստիկանությունը 1 օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել

Օն-լայն առևտրաշրջանառությունը գրեթե եռապատկվել է. օն-լայն նախագծերի մրցույթի արդյունքներն ամփոփվում են

Թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծումը 1-2 ամսվա գործընթաց չէ. միանալու պատրաստակամություն են հայտնել շատերը

Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու նոր միջնորդություն են ներկայացրել. դատավորը դեռ անաշխատունակ է

Մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում

Երեւանում հայտնաբերվել է դասալքության համար նախորդ տարվանից հետախուզվող երիտասարդը

Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստի օրը հայտնի է

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Թալինում «Mercedes C» ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կա տուժած

COVID-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կգործարկվի այսօրվանից՝ հետազոտելով 99 տոկոս ճշտությամբ

Մահվան դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում. պացիենտը եղել է 93 տարեկան

Աշխարհահռչակ Ռոնալդինյոն 1.6 մլն դոլար գրավ է վճարել, որ բանտում մնալու փոխարեն տնային կալանքի ենթարկվի

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք. գրանցվել է 1 նոր մահ. վարչապետ

Կորոնավիրուսով վարակված արցախցու հետ շփված 20 անձ է մեկուսացվել, ինքնամեկուսացած է ամբողջ գյուղը

ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում. 3 վիրավոր կա