Երևան
12 °C
Նախագահը ստորագրել է հրամանագիրը, նշանակել է հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբագրության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ 7 անդամների լիազորությունները կասեցնելու համար հանրաքվեին:
Հարցին՝ եթե ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանրաքվեի հարցով դիմի ՍԴ, ինչպիսի՞ն կարող են լինել զարգացումները, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Եթե ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ՝ վիճարկելով ԱԺ որոշումը կամ ՀՀ նախագահի հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը»:
Հարցին, թե նախագիծն ուղարկելու են Վենետիկի հանձնաժողով, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Այս հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի, բայց գիտեք մեր մոտեցումը։ Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ շատ ակտիվ շարունակում ենք աշխատել։ Ընդամենը օրեր առաջ որոշվեց նաեւ, որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը պետք է ներկայացվի Վենետիկի հանձնաժողովի դատին։
Վենետիկի հանձնաժողովի ղեկավարության հետ ես հանդիպել եմ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, քննարկել ենք ձեւավորված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը, մոտակա աշխատանքները, նաեւ ակնկալել ենք շարունակական աշխատանք հանձնաժողովի հետ։ Բայց քանի որ այս նախագիծը, ըստ էության, վերաբերում է այնպիսի փոփոխության, որի պարագայում Վենետիկի հանձնաժողովի ասելիքը շատ քիչ է, ապա այս հարցի վերաբերյալ վերջնական պատասխան չասեմ։ Կան հարցեր, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխություններին, որոնք անպայման չէ ուղարկել միջազգային փորձաքննության։ Հիմա չեմ բացառում եւ չեմ էլ հաստատում նախագիծը միջազգային փորձաքննության ուղարկելը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Վարդանյանի պնդմամբ՝ ՍԴ-ի հետ վեճը չէր կարող լուծվել ԱԺ-ի որոշմամբ, այն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանությանը, եւ փոփոխման ենթակա է միայն հանրաքվեի միջոցով: «Եթե որեւէ հարցի հետ կապված չունես այլ Սահմանադրական լուծում, եւ եթե ՍԴ-ն այդ հարցով ունի անձնական շահագրգռվածություն, տվյալ պարագայում անիմաստ է հարցն ուղարկել ՍԴ եւ ակնկալել, որ որոշումը կլինի օբյեկտիվ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շատ ողջունելի է, որ ԱԺ-ն, ունենալով լիազորություն այս փոփոխությունը կատարել ինքնուրույն, հարցը դրեց հանրաքվեի եւ թողեց ժողովրդի որոշմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT