Իսրայելում 1 օրում մի քանի հարձակումների հետեւանքով լրացուցիչ ռազմական ուժեր կտեղակայվեն

Փետրվարի 6-ին Իսրայելի պաշտպանության ուժերը որոշել են լրացուցիչ ռազմական կազմավորումներ ուղարկել Հորդանանի Արեւմտյան ափ ՝ օրվա ընթացքում մի շարք հարձակումներից հետո զինվորականների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:

«Ընթացիկ իրավիճակը գնահատելու արդյունքում որոշում կայացվեց ուժեղացնել Հուդայայում եւ Սամարիայում (Հորդանան գետի արեւմտյան ափի  իսրայելական նշանակետեր)  մեր գնդերը լրացուցիչ մարտական ստորաբաժանումներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի գիշերը Երուսաղեմում 12 իսրայելացի զինվորականներ  վիրավորումներ են ստացել՝ ավտոմեքենայի կանխամտածված վրաերթի հետեւանքով: Հարձակում գործած անձին հաջողվել է թաքնվել: Իսկ ցերեկը Երուսաղեմի «Հին քաղաքում» զինված արաբը մոտեցել է ծառայություն իրականացնող ոստիկաններին եւ կրակել նրանցից մեկի վրա՝ ծանր վիրավորելով նրան: Մյուս ոստիկանի պատասխան կրակից հարձակում գործած անձը սպանվել է:

Այս դեպքից մի քանի ժամ անց էլ իսրայելցի զինծառայող է  վիրավորվել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ զինբծառայողների ուղղությամբ բացված հրետակոծության հետեւանքով, հարձակվողին կրկին հաջողվել է փախուստի դիմել:

10 օրվա ընթացքում իսրայելական բանակը երրորդ անգամ է, որ ուժեղացնում է իր ներկայությունը Արեւմտյան ափին:

Մինչ այդ  զինված ուժերը լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկել պաղեստինյան տարածքներ հունվարի 28-ին և 29-ին`ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաղեստինա-իսրայելական կարգավորման իր ծրագրի վերաբերյալ հայտարարությունից առաջ եւ անմիջապես հետո:

Հունվարի 28-ին Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին Վաշինգտոնում հայտարարեց այսպես կոչված դարի գործարքի հիմնական դրույթները, որոնք հիմնված են երկու պետությունների փոխադարձ ճանաչման վրա:

Վաշինգտոնն առաջարկում է անխզելիորեն կապել Գազայի հատվածից եւ Արևմտյան ափից բաղկացած պաղեստինյան տարածքը արագընթաց տրանսպորտային օղակներով եւ Արևելյան Երուսաղեմի միայն մի մասը ճանաչել որպես արաբական պետության մայրաքաղաք (ըստ Նեթանյահուի, խոսքը Աբու Դիսեի Երուսաղեմի արվարձանի մասին է): Միևնույն ժամանակ, ծրագրի հեղինակը ՝  ԱՄՆ-ի նախագահը, ամբողջ Երուսաղեմը անվանել է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը եւ հայտարարել Միացյալ Նահանգների մտադրությունը հրեական բնակավայրերը որպես Իսրայելական տարածք ճանաչելու մասին:

Տպել
455 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը