Ուղտի անկելուց հետո Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար

Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ այգու տնօրենի պաշտոնակատարի օգնական Վալյա Մարգարյանից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այգում պահվող երկու ուղտերից մեկն անկել էր, իսկ կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ: «Սրա հետեւանքով էլ անհարժեշտություն է առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: Այգին դեռեւս փակ կլինի, իսկ թե ինչքան ժամանակ, կախված է համապատասխան մարմինների հետ աշխատանքներ իրականացնելուց: Հնարավոր է՝ այդ աշխատանքները տեւեն մի քանի օր, մեկ շաբաթ կամ մի քանի ամիս»,- ասաց Վալյա Մարգարյանը:

Նա վստահեցրեց, որ այգու մյուս կենդանիներին այս պահին վտանգ չի սպառնում: Մեր հարցին, թե անկած ուղտի հետ միեւնույն վանդակում գտնվող երկրորդ ուղտը քնեցման կամ իզոլացման կարիք ունի՞, պատասխանեց, որ դեռեւս՝ ոչ: «Բոլոր կենդանիներն ստուգվում են, իսկ որոնք էլ շուտ էին ստուգվել, դեռ արդյունքները հայտնի չեն»,- ասաց նա:

Նկատենք, որ կենդանաբանական այգին ուղտի անկման մասին հայտարարություն տարածեց միայն լրատվամիջոցներում տեղեկությունը հայտնվելուց հետո: Կենդանին անկել է օրեր առաջ: Նրա մոտ ախտորոշված հիվանդության մասին լուրը եւս գաղտնի էր պահվում մինչեւ այն պահը, երբ հայտնեցինք, որ տեղյակ ենք լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին: Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նույն օրն ասել էր, որ դրանք դեռ չկան:

Այգում պահվող կենդանիների անկման դեպքերը մինչ այս կապում էին նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Նոյեմբերից Խաչատրյանն այլեւս չի պաշտոնավարում, բայց կենդանիների կորուստը շարունակվում է: Երեկ լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել, որ վերջին 2 ամսում այգում էլի անկումներ են եղել: ՀԺ-ի հետ զրույցում տնօրենի պաշտոնակատարի օգնականը հաստատեց դա՝ մանրամասնելով, որ վերջին շրջանում անկել են խոճկորներ, մողես, նաեւ՝ մեկ եմենական քամելիոն: Նրա փոխանցմամբ՝ քամելիոնը ծեր է եղել, իսկ մնացածի անկման պատճառները դեռ ճշտվում են:

Կադրային ջարդ կենդանաբանական այգում

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանը, որը նախկինում այգու փոխտնօրենն էր, եւ որին նշանակել էր նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, հերթով աշխատանքից ազատում է այգու աշխատողներին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սիմոնյանն աշխատանքից առանց հիմնավորման ազատել է մարդկային ռեսուրսների կառավարչին, արտահանման եւ ներմուծման մասնագետին, կենդանիների խնամքի բաժնի համակարգողին, միջազգային կապերի պատասխանատուին, իրավաբանին: Ազատման դիմում են ներկայացրել պահեստապետը, շահագործման բաժնի պատասխանատուն, հաշվապահը, ազատման առաջարկ է արվել այգու հավաքարարին, որը 20 տարուց ավելի այդտեղ է աշխատել:

Կենդանաբանական այգում այլեւս չի աշխատելու նաեւ իրանցի մասնագետը, որը, հիշեցնենք, հրավիրվել էր փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ, չնայած հրավիրյալ փոխտնօրենն արդեն Հայաստանում է, բայց նրա պաշտոնական նշանակումը փոքր-ինչ կձգձգվի: Կենդանաբան Իման Մեմարիանը եկել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից: Նա պատրաստվում էր Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որպեսզի կարողանա զբաղեցնել առաջարկված պաշտոնը, սակայն հեռացել է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վլադիմիր Սիմոնյանը տնօրենի ԺՊ-ի աշխատանքին անցնելուց հետո հայտարարել է, որ Իրանից հրավիրված փոխտնօրենը «Խաչատրյանի մարդն է» եւ չի ցանկանում նրա հետ աշխատել: Վլադիմիր Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Իրանից հրավիրված փոխտնօրենն իր պաշտոնավարման ժամանակ երբեւէ այգի չի գնացել: «Իմ տեղեկություններով՝ գնացել էր Իրան, վերադարձել է, թե ոչ, չգիտեմ»,- ասաց նա:

Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պատճառաբանությամբ է ազատվում նախկին կադրերից: Նա նկատեց, որ առաջին հերթին այնքան աշխատող չի հեռացվել, որքան նշվում է: «Ես ազատել եմ աշխատանքից երկու հոգու, որոնց համար պատճառներ կան, իսկ մնացածն իրենց կամքով են լքել աշխատանքները»,- ասաց տնօրենի ԺՊ-ն՝ չցանկանալով մանրամասնել իր ազատելու պատճառները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3345 դիտում

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն