Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորեց դատարանին դադարեցնել Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների կիրառման պրակտիկային՝ պաշտպանն ասաց, որ այդ հոդվածները, իրենց բնույթով պայմանավորված, քիչ կիրառվող դրույթներ են. «Դատալեքս» որոնողական համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս հոդվածներով դատավճիռներ առհասարակ չեն կայացվել, իսկ դատարան այդ հոդվածներով ուղարկվել է երկու քրեական գործ, որոնք վերաբերել են 2008թ. մարտի 1-2 դեպքերին»: Դրանցից առաջինը 2008 թվականի դեկտեմբերի 12-ին Դատախազության կողմից դատարան ուղարկված Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն է՝ հայտնի «7-ի գործ»-ը, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ այս քրեական գործը:

Խոսելով 300.1 հոդվածի վերաբերյալ Դատախազության դիրքորոշման մասին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դրա հետադարձ ուժի վերաբերյալ ՀՀ դատախազությունը, հետևելով օրենսդիր և գործադիր իշխանության դիրքորոշմանը, 2009թ. արտահայտել է մի դիրքորոշում, սակայն՝ 2018թ-ին ձևավորել է դրան հակասող այլ դիրքորոշում. «ՀՀ քրեական օրենսգրքի  300-րդ հոդվածի փոփոխության հետևանքով «7-ի գործով» դատախազները 2009թ․մարտի 31-ին որոշում են կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքից հրաժարվելու մասին՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի 2009թ․ մարտի 18-ին ընդունված օրենքով սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր, ուստի նկատի ունենալով, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի՝ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»»:

Ալեքսանյանի խոսքով՝ 2018թ-ի հեղափոխությունից հետո հարուցված գործով ՀՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ քրեական օրենսգրքի  300.1-րդ հոդվածի հետադարձ ուժի վերաբերյալ՝ տևական ժամանակ (2009թ-ից) անփոփոխ մնացած պետական դիրքորոշումից. «Դիրքորոշման փոփոխությունը բացատրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 2019 թ. մայիս ամսին նշել է, որ չկա պատճառաբանություն, թե 2009թ. դատախազությունը ինչու է նախկին ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումը դադարեցրել»,- ասաց Ալեքսանյանը՝ պնդելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի համեմատությամբ՝ 300.1-րդ հոդվածը միանշանակ համարվում է պատասխանատվությունը խստացնող:

Պաշտպանն ընդգծեց՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխությունը նախաձեռնել էր ՀՀ գործադիր իշխանությունը և այն հաստատել էր ՀՀ օրենսդիր իշխանությունը. «Պետական իշխանության բարձրագույն մարմիններում քննարկվել և փաստացի ընդունվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի  նոր հոդվածը (300.1-րդ հոդվածը) չի կարող կիրառվել մինչ այդ տեղի ունեցած դեպքերով: Այս մոտեցումը ոչ թե պարզապես դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազների դիրքորոշումն է, այլև Հայաստանի Հանրապետության պետականորեն կայուն ձևավորված դիրքորոշումն է»:

Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց՝ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. «Այսինքն՝ դատարանն արձանագրել էր, որ Արմեն Գևորգյանը որևէ առնչություն չունի իրեն վերոգրվող վերը նշված մեղադրանքների հետ, այլ կերպ ասած՝ դատարանը փաստել է, որ առկա և դատարանին ներկայացված փաստական տվյաները չեն հիմնավորում Արմեն Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի  1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված հանցավոր արարքները կատարած լինելու հիմնավոր կասկածը»,- ասաց Ալեքսանյանւ՝ հավելելով. «Քանի որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու ժամանակ որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել, ապա որևէ կերպ չի կարող խոսք գնալ օրինական մեղադրանքի առկայության մասին»:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարտահայտեն նույնաբովանդակ միջնորդությունների ավարտից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2185 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ