«Գրեմիի» առաջադրվածներից եւ ոչ ոք չի կարող կապ ունենալ առաջադրման գործընթացի հետ. Օրբելյանը 4-րդ անգամ էր ներկայացվում

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այս տարի մասնակցում էր «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությանը: Օրբելյանը 4-րդ անգամ էր ներկայացվել «Գրեմմի» հեղինակավոր երաժշտական մրցանակին, սակայն դեռեւս չի հաջողվել որեւէ մրցանակ ստանալ: 2020 թվականին եւ դրան նախորդած տարիներին «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մասնագիտական ձեռքբերումների եւ ակնկալիքների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Օրբելյանի հետ:

Մաեստրո՛ Օրբելյան, այս տարի մասնակցում էիք «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությանը: Եվ արդեն 4-րդ անգամ է, որ ներկայացված էիք «Գրեմմիի», այն ձեզ մասնագիտական ի՞նչ փորձ ու ձեռքբերումներ է տալիս:

- Յուրաքանչյուր արտիստի համար (եւ ոչ միայն արտիստի) մեծ պատիվ է առաջադրված լինել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Առաջադրումները կատարվում են NARAS-ի (Ձայնագրությունների արվեստի եւ գիտության ազգային ակադեմիա) կողմից, որը տարեկան ստանում է մոտավորապես 20.000 առաջարկություն, եւ դրանց հիման վրա կատարվում են առաջադրումները: Այնուհետեւ տարբեր ոլորտների ավելի քան 350 փորձագետ ստուգում է առաջադրումների համապատասխանությունը հատուկ պայմաններին եւ համապատասխան անվանակարգերին: Վերջնական առաջադրումները կատարվում են Ակադեմիայի քվեարկության իրավունք ունեցող անդամների քվեարկության արդյունքների հիման վրա՝ ընտրելով ընդամենը 5 առաջադրում յուրաքանչյուր անվանակարգում: Ինչ վերաբերում է մասնագիտական փորձ ձեռք բերելուն, ապա այն ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Իսկ նման հեղինակավոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելը արվեստագետի տարիների ստեղծագործական աշխատանքի բարձր գնահատականն է: Ձայնագրվել նման արտիստների հետ նույնն է, ինչ կերտել պատմություն: Այս ձայնագրությունները չեն արվել մրցանակ ստանալու ակնկալիքով, արվել են, որպեսզի պահպանվեն եւ հետագա սերունդներին փոխանցվեն կատարողական արվեստի բարձունքները նվաճած արտիստների ձայնագրությունները: Վերջին 4 տարվա ընթացքում շատ ձայնագրություններ եմ անում եւ հպարտ եմ դրանցից յուրաքանչյուրով: Ցավոք, երբ այնպիսի մեծ երգիչներ, ինչպիսին Դմիտրի Խվորոստովսկին էր, վաղաժամ հեռանում են կյանքից, ձայնագրությունների միջոցով ունենում ենք նյութեր, որոնց օգնությամբ կարող ենք հիշել նրանց հրաշալի ձայները եւ լսել այդ հանճարեղ արտիստների յուրօրինակ կատարումները:

- Ձեր ո՞ր գործերն էին այդ 4 անգամներին ներկայացվել մրցանակաբաշխությանը:

- Առաջին անգամ առաջադրվել եմ 2015 թ.՝ որպես դիրիժոր՝ նվագախմբի հետ լավագույն վոկալ ստեղծագործությունների ձայնագրության համար (Best Vocal Recital CD) ամերիկացի հրաշալի տենոր Լոուրենս Բրաունլիի եւ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: 2 տարի անց՝ 2017 թ., առաջադրվել եմ Սվիրիդովի Russia Cast Adrift ձայնագրության համար, որը ձայնագրվել էր հանգուցյալ Դմիտրի Խվորոստովսկու հետ Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Երրորդ անգամ առաջադրվել եմ 2018 թվականին «Լավագույն օպերային ձայնագրություն» (BEST OPERA RECORDING) անվանակարգում «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ՝ Դմիտրի Խվորոստովսկու, Նադին Սիերրայի (ամերիկացի աստղ-սոպրանո) եւ տենոր Ֆրանչեսկո Դեմուրոյի հետ: Եվ վերջինը, առաջադրվել եմ «А te о Cara» ձայնասկավառակի համար՝ Մետրոպոլիտան օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի եւ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Դեռեւս ոչ մի անգամ կարծես թե մրցանակի չեք արժանացել, մտադի՞ր եք մրցանակաբաշխությանը մասնակցել այնքան, քանի դեռ հաղթանակ չեք գրանցել:

- Ինչպես նշեցի վերեւում, ձայնագրությունները կատարվում են պատմության համար: Առաջադրվածներից եւ ոչ մեկը չի կարող որեւէ կապ ունենալ առաջադրման գործընթացի հետ, գաղափար անգամ չենք ունենում, թե ով կարող է առաջադրվել: Ակադեմիան ունի առաջադրման իր գործընթացը, որը համառոտ նկարագրեցի վերեւում: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում: Նշեմ, որ ավարտում ենք 2 ձայնասկավառակի ձայնագրություն մեր հայ աստղերի մասնակցությամբ՝ բարիտոն Գեւորգ Հակոբյանի և ֆանտաստիկ տենոր Հովհաննես Այվազյանի հետ: Մոտ ժամանակներում կթողարկվի իմ մասնակցությամբ ձայնագրությունների 5 ձայնասկավառակ՝ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի, հիասքանչ Լոուրենս Բրաունիի եւ սոպրանո Սառա Կոբուռնի հետ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ, այնուհետև՝ հիանալի ձայնասկավառակ՝ Վիվալդիի, Հասսեի եւ Գլյուկի արիաներով, որը ձայնագրել ենք հրաշալի սոպրանո հայուհի Իզաբել Բեյրաքդարյանի հետ, ձայնագրվել են նաև արիաներ հռչակավոր ռուս սոպրանո Եկատերինա Սիուրինայի և նրա ամուսնու՝ հրաշալի տենոր Չարլզ Կաստրոնովոյի հետ, այնուհետեւ՝ արիաների մի հիանալի ձայնասկավառակ՝ հիասքանչ սոպրանո Օքսանա Դայկայի հետ եւ արիաների գեղեցիկ ձայնասկավառակ՝ փառահեղ թավշյա ձայն ունեցող, մեցցո-սոպրանո Օքսանա Վոլկովայի հետ: Տեսնենք՝ ինչ կլինի ...

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1637 դիտում

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր