Նախաքննության փուլում պաշտպանը միջնորդել էր վերաորակել Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատարանն այժմ քրեական գործի նյութերի հետազոտման փուլում է:

Ընթերցելով առկա նյութերը՝ մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հիշեցրեց, որ դեռեւս նախաքննության փուլում պաշտպանը միջնորդել է վերաորակել Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը եւ 34-104-րդ հոդվածի՝ սպանության փորձի փոխարեն մեղադրանք առաջադրել 120-րդ հոդվածի 1-ին մասով՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչը մերժվել է. «Փաստորեն պաշտպանը նույնպես համոզված է՝ առկա ապացույցներով հաստատված է, որ տուժող Դավիթ Սիմոնյանի մարմնական վնասվածքները պատճառել է Հայկ Սարգսյանը»,- ասաց նա:

Ի պատասխան դատախազի այս հայտարարությանը՝ պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց. «Միջնորդության պատճառաբանական մասում ես նշել էի, որ եթե անգամ մի պահ պայմանականորեն ընդունենք, որ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները թույլատրելի են, ապացույցներով հաստատվել է, որ Հայկ Սարգսյանն է կրակել, ապա նրան առավելագույնս կարող է մեղադրանք առաջադրվել 120-րդ (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու) կամ 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)»: Պաշտպանի խոսքով՝ առկա ապացույցները չեն վկայում այն մասին, որ Հայկ Սարգսյանը Դավիթ Սիմոնյանին ուղղակի սպանելու մտադրություն է ունեցել:

Շարունակելով նյութերի ուսումնասիրությունը՝ պաշտպան Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ նախաքննության փուլում քննիչը գործով վկային հարցրել է՝ արդյոք նա համաձա՞յն է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, եւ ինքը դատաքննության փուլում միջնորդել է հրապարակել վկայի այդ ցուցմունքը, ինչը դատարանը մերժել է այն հիմքով, որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա չեն էական հակասություններ. «Այժմ ես դարձյալ միջնորդում եմ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը ոչ թե էական հակասությունների հիմքով, այլ որպես քրեական գործում առկա փաստական տվյալ:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով՝  Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ցուցմունքները հրապարակվում են, եթե դրանցում հաստատված են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ. «Սույն դեպքում դատարանի կողմից մեկ անգամ արդեն արձանագրվել է, որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ առկա չեն էական հակասություններ»:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ միջնորդությունը չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից, ուստի այն ենթակա է մերժման:

Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատարանի որոշումն անօրինական է եւ զրկում է իրենց դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Տպել
1260 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել