Առաջիկայում գյուղացին կապահովագրի դեղձը, խնձորը, հացահատիկային մշակաբույսերը. ծրագիրը հասանելի կլինի բոլոր մարզերում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 30-ին Արմավիրում հանդիպել են համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Հանդիպմանը  մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ: «ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր մարզերում մեկնարկել է քարոզչական արշավ, որի նպատակն է համայնքապետերի միջոցով տնտեսվարողներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հասանելի դարձնեն այդ տեղեկատվությունը իրենց համայնքների ֆերմերներին», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Անդրադառնալով 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերին և որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին` պատասխանատուն ընդգծել է, որ ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարության առաջնահերթությունները, որոնց հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները:  2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագիր կնքելու վերջնաժամկետներն են․ «գարնանային ցրտահարություն» ռիսկի համար՝ փետրվարի 15-ը և «կարկուտ ու հրդեհ» ռիսկի համար՝ մարտի 25-ը:

Առաջիկայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը: Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր մարզերում:

 

Տպել
1375 դիտում

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ

Ռազմական ինստիտուտի մոտակայքում 22-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 տարբեր մեքենաների

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում