«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անունը փոխվել է. «տուբերկուլոզ» բառը ահաբեկվածություն է առաջացնում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անվանումը կազմակերպության փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» հիմնադրումից ի վեր թե՛ հիվանդանոցային, թե՛ արտահիվանդանոցային պայմաններում հետազոտվում եւ բուժվում են թոքային տարբեր ախտահարումներ ունեցող պացիենտներ տուբերկուլոզն այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվում են օբստրուկտիվ եւ ոչ օբստրուկտիվ բրոնխիտներ, մանրէային, սնկային եւ կանգային թոքաբորբեր, ԹՔՕՀ, թոքերի թրոմբոէմբոլիկ, համակարգային եւ ուռուցքային, մակաբուծային ծագման ախտահարումներ:

Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզի հիվանդացությունը նվազել է մոտ 27 անգամ: Խիստ նվազել է նաեւ կազմակերպությունում բուժվող տուբերկուլոզով պացիենտների թիվը (2019 թվականի առաջին կիսամյակում ամսական միջին թվաքանակը կազմում է 54): 

Ծրագրվում է հանրապետությունում իրականացնել հիվանդակենտրոն հակատուբերկուլոզային բուժում՝ առավելագույնս մոտեցնելով այն պացիենտի բնակավայրին, այսինքն՝ տեղամասային ֆիզիատորի հսկողության ներքո:

Կազմակերպությունում շուրջ 7 ամիս է՝ ներդրվել են վճարովի ծառայություններ, որի շրջանակներում բազմաթիվ թոքային ախտահարումներով պացիենտներ ստանում են խորհրդատվություն, իրականացվում են մի շարք լաբորատոր գործիքային հետազոտություններ:

Նշված ժամանակահատվածում հետազոտվել են շուրջ 7.500 պացիենտներ: Դրան զուգահեռ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ տուբերկուլոզային ախտահարում ունեցող պացիենտները կարիք են ունեցել հոսպիտալացման, ինչը հնարավոր չի եղել իրականացնել վճարովի ծառայությունների շրջանակներում մի շարք իրավական հիմքերի, այդ թվում՝  հաստատության անվանման բացակայության պատճառով:

Պացիենտների շրջանում մտավախություններ եւ որոշակի ահաբեկվածություն է առաջացնում նաեւ «տուբերկուլոզ» բառը, ինչն անդրադառնում է Կազմակերպության  այցելուների վրա:

Տպել
567 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ