Սեռական ոտնձգության ու կողմնակալ քվեարկության մասին հայտարարությունը ստվերել է «Գրեմի 2020»-ը

«Գրեմի 2020»-ը ստվերվել է ԱՄՆ ձայնագրման արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Դեբորա Դուգանի աղմկահարույց հայտարարության պատճառով: Ըստ The Guardian-ի՝ Դուգանը, որը մրցանակաբաշխությունից ընդամենը 10 օր առաջ հեռացվել է պաշտոնից, դատական հայց է ներկայացրել: Նա մրցանակաբաշխության բարձրաստիճան ղեկավարներին մեղադրել է սեռական ոտնձգության ու ռասսայական խտրականության, կազմակերպության նախկին ղեկավար Նիլ Պորտնովին՝ բռնաբարության, իսկ ողջ մրցանակաբաշխությունը՝ քվեարկության արդյունքների կեղծման համար:

Դեբորա Դուգան

Դուգանի պնդմամբ՝ «Գրեմիին» նոմինացվելու համակարգը տարիներ շարունակ եղել է ոչ թափանցիկ եւ ծառայել է որոշակի նեղ շրջանակի անձնական շահերին: Ըստ նրա՝ խմբավորման մեջ մտնում է 20 հոգի: Նրանք հաշվարկում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքները եւ իրենց ցանկացած կատարողների անունները ներառում ցուցակներում: Այդ երգիչների հաղթանակներից հետո նրանք մեծ գումար են ստաում նրանց ալբոմների վաճառքից եղած եկամուտից:

Բիլի Այլիշը եղբոր հետ, որը նաեւ նրա պրոդյուսերն է

«Գրեմի 2020» մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսի Staples Cente մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հունվարի 26-ին: Երեկոյի գլխավոր գործող անձը դարձել է ամերիկացի 18-ամյա երգչուհի Բիլի Այլիշը: Նա 5 ոսկե արձանիկ է ստացել՝ այդ թվում 4 գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն երիտասարդ կատարող», «Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն», «Լավագույն երգ»: Նաեւ հաղթող է ճանաչվել «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում: Նա «Գրեմիի» պատմության մեջ ընդամնեը 2-րդ արտիստն է, որը 1 երեկոյի ընթացքում հաղթել է 4 գլխավոր անվանակարգերում: Առաջինը նման հաջողության հասել է երգիչ, երգահան Քրիստոֆեր Քրոսը 1981թ.:

Տպել
1235 դիտում

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան

Սերժ Թանկյանի, Սեբուի ու Միշոյի նոր երգը՝ Introvert (Call Me Crazy). պրեմիերա