2020-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան քաղաքում հրավիրած ասուլիսի ժամանակ շարունակում է ներկայացնել նոր Հայաստանի մասին նոր փաստերի հարյուրյակը։ Առաջին տասը փաստերին կարող եք ծանոթանալ այս հղումով։

11․ 2019 թվականի ընթացքում գերակա ոլորտներում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով։ Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3320 աշխատատեղ։

12․ 2019-ի վերջի դրությամբ՝ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2,849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018-ի վերջի նկատմամբ ավելի է 590 մլն դոլարով կամ 26 տոկոսով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ դոլարով կամ 23 տոկոսով։ 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար եւ վաճառք չի իրականացրել․ սա աննախադեպ ցուցանիշ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է ՀՀ ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը։

13․ Տեղի է ունեցել եվրապարտատոմսերի երրորդ թողարկումը՝ 500 մլն դոլար ծավալով եւ տասը տարի մարման ժամկետով։ Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3,95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը։ Միայն այս գործողության արդյունքում՝ ՀՀ-ն արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 մլն դոլար։

14․ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 2019-ի վերջի դրությամբ ՀՀ-ում ի հայտ է եկել, ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ։ Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձերով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային եւ դրական տրանսֆորմացիայի մասին։

15․ Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչեւ 49,3 տոկոս՝ 2018-ի 46,8-ի եւ 2017-ի 46,3-ի փոխարեն։ Փաստացի, մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով։ Միեւնույն ժամանակ՝ 2019-ի երրորդ եռամսյակում ՀՀ-ում գործազրկության մակարդակը նվազել է մինչեւ 18 տոկոս՝ 2018-ի 20,1 տոկոսի եւ 2017-ի 19,9 տոկոսի փոխարեն։

16․ 2019 թվականի ընթացքում ՀՀ-ում տպվել է 120 մլն 36 հազար 800 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018 թվականին։ Արդյունքում 2018- համեատ արձանագրվել է 345 մլրդ 413 մլն դրամի կամ 21,9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն։

17․ 2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն, որոնց թվում սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդհանուր առմամբ՝ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր։

18․ 2019-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած ներգնա զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 1,459,152 կամ 14,4 տոկոս․ տարվա արդյունքները դեռ ամփոփված չեն։

19․ 2019-ին ՀՀ է ժամանել 4,319,618 մարդ։ 2018-ին ՀՀ է ժամանել 3,757,187, 2017-ին ժամանել է 3,398,137 մարդ, 2017-ի համեմատ՝ 2019-ին ՀՀ է ժամանել 921,475-ով ավելի կամ 27,1 տոկոսով ավելի մարդ։ 2019-ի արդյունքներով՝ ՀՀ ժամանողների թիվը 10,506-ով ավելի է մեկնողների թվից։

20․ Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ եւ պարբերականներ ՀՀ-ն եւ Երեւանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում։ 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում ՀՀ-ն ընդգրկել են բրիտանական մի քանի հայտնի պարբերականներ, ամերիկյան Forbes պարբերականը, եւ այլն։

21․ 2019-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ից արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ ավելացել է 9 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 401 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 6,6 տոկոսով՝ կազմելով 4,830 մլն դոլար։

22․ Կառավարությունը հաստատել է փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին՝ կառուցել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններն անցնելու են ցածր արժեքից դեպի բարձր արժեք գյուղատնտեսության։

23․ Գյուղատնտեսական ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2019-ի 11 ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է շուրջ 8 հազար միավոր 32 մլրդ դրամի վարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ծրագրից օգտվողների թիվն աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61 տոկոսով։

24․ Մեկ տարի բանակցություններից հետո ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն։ Տնտեսվարողներն այլեւս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Քուվեյթ, Քաթար եւ այլուր կենդանիների տեղափոխելու համար։ Սա կխթանի անասնաբուծության զարգացմանը։

25․ 2019 թվականին կառուցվել եւ հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է եւս 110 կմ ճանապարհ, այսինքն կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ։ 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կմ ճանապարհն այնքան է, որքան 2015-16-17 թվականներին հիմնանորոգվածը միասին վերցրած։

26․ 2018 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23,5 տոկոս, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում։ Ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1,2 տոկոսից նվազել է մինչեւ 1 տոկոս։

27․ 2020 թվականից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնք կգործեն 2020-ի հուլիսի 1-ից։ Ըստ այդմ՝ 6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ, 2-րդ երեխայի նպաստը՝ 300 հազար դրամ՝ նախկին 150 հազարի փոխարեն։ 2020-ի հուլիսի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26 հազար 500 դրամ։ Ընդ որում՝ գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26,500 դրամ։ Այսինքն՝ գյուղական բնակավայրում բնակվող եւ գրանցված աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի նպաստ՝ 26,500 դրամ եւ որպես գյուղական բնակավայրում բնակվող՝ 26,500 դրամ, ընդհանուր առմամբ կստանա 53 հազար դրամ։

28․ Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, ընդ որում՝ աշակերտների թվից կախված՝ որոշ դպրոցներում աշխատավարձը կարող է ավելի բարձր լիներ։

39․ 2020 թվականի հունվարի 1-ից Երեւանի շտապ բժշկական օգնության շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով։ Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների, մանկապատանեկան-ստեղծագործական կենտրոնների աշխատավարձը ավելացել է մինչեւ 25 տոկոսով, մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը՝ շուրջ 56 տոկոսով։

40․ Փրկարար ծառայության շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 85-90 հազար դրամից բարձրացել է մինչեւ 130 հազար դրամ։ Հոկտեմբերի 1-ից 99 անտառապետի եւ 512 անտառապահի աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով, աշխատակիցներն առաջին անգամ ապահովվել են ամառային եւ ձմեռային արտահագուստով։

Տպել
2849 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին