Գերմանիայի առաջնությունում նորաստեղծ «Լայպցիգը» գերհզոր «Բավարիային» գահընկեց անելու ճանապարհին է

Եվրոպայի 5 խոշորագույն ֆուտբոլային առաջնություններից մեկում անակնկալ առաջատար կա: Գերմանիայի Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանի 18 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջին տողում «Բավարիային» չենք գտնի: Այնտեղ տեղակայվել է համեստ «Լայպցիգը»: Ունի 40 միավոր ու աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկին, երկրի հզորագույն թիմին՝ «Բավարիային», գերազանցում է 4-ով: Ընդ որում, ընթացիկ մրցաշրջանում նաեւ հաջողացրել է սեփական հարկի տակ միավորներ խլել մյունխենցիներից. 1:1 է խաղացել:

Առաջնության ավարտը դեռ բավական հեռու է, ու հաշվի առնելով՝ ովքեր են «Լայպցիգի» հակառակորդները՝ հավանականությունը մեծ է, որ չի պահպանի առաջին տեղը, բայց նույնիսկ մինչեւ հիմա այս թիմի արածը մեծ հաջողություն է ու հպարտության առիթ: Այս ակումբը ստեղծվել է բոլորովին վերջերս՝ 2009 թ.: Այդ տարի այն գնել է ավստրիական Red Bull GmbH ընկերությունը, որը տարբեր երկրներում մի շարք ակումբների սեփականատեր է: Այս կազմակերպությանն են պատկանում ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը», ամերիկյան «Նյու Յուրք Ռեդ Բուլը», Բրազիլական «Ռեդ Բուլ Բրազիլը» եւ Գանայի «Ռեդ Բուլ Գանան»: Ի տարբերություն մյուս ակումբների՝ «Լայպցիգի» դեպքում սեփականատերը չի կարողացել անվան համար օգտագործել «Ռեդ Բուլ» տարբերակը, քանի որ Գերմանական ֆուտբոլի միության կանոնակարգը դա չի թույլատրում:

Նոր սեփականատիրոջ ներդրումները, ինչպես երեւում է, արդյունք են տալիս: Գնելուց հետո սկզբնական շրջանում Red Bull GmbH-ը կտրուկ փոփոխություններ չի արել: Թողել է թե՛ թիմի կազմը եւ թե՛ մարզչին: «Լայպցիգն» իր ելույթներն սկսել է Օբերլիգայում, որը գերմանական ֆուտբոլի համակարգում 5-րդ դիվիզիոնն է: 11 տարիների ընթացքում այն աստիճանաբար վեր է բարձրացել դիվիզիոններով, հայտնվել՝ Բունդեսլիգայում: Հիմա արդեն փորձում է վեր բարձրանալ այնտեղի մրցաշարային աղյուսակով, պայքարում է ոչ ավել, ոչ պակաս «Բավարիայի» դեմ, սկսել է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, որտեղ նույնպես գործերն առայժմ լավ են ընթանում: Խմբային փուլը հաղթահարել է առաջին տեղով ու 1/8 եզրափակչում հանդիպելու է «Թոթենհեմին»:

Գերմանական թիմը տարբեր «հարթակներում» է մրցակցության մեջ մտել եվրոպական ուժեղների դեմ: Առաջատարը՝ 23-ամյա հարձակվող Թիմո Վերները, եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի կոչման ու «Ոսկե խաղակոշիկն» ստանալու համար մղվող պայքարում այս պահին 3-րդն է: 20 գոլ է գրանցել իր հաշվին՝ նույնքան, որքան «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լեւանդովսկին (որը 2-րդ տեղում է) ու 3 գոլով է հետ մնում իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեից (առաջին տեղում է): Գոնե միայն այս պահին նա գերազանցում է գերաստղերին՝ Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս») ու Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»), որոնք համապատասխանաբար 16 ու 14 գոլ են խփել:

Ինչպես անգլիական «Լիվերպուլի» ապշեցուցիչ մրցաշրջանի հեղինակը գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է, այնպես էլ «Լայպցիգի» դեպքում այս տարվա որակյալ ելույթների համար երկրպագուները պետք է շնորհակալություն հայտնեն իրենց գլխավոր մարզչին՝ Յուլիան Նագելսմանին: Միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ նրա ստեղծած թիմը կարողանում է լավ պրեսինգ կիրառել ու դինամիկ խաղ ցուցադրել: Բացի այդ՝ շատ ճկուն է, խաղում է տարբեր սխեմաներով ու հանդիպման ընթացքում կարողանում է հաճախ վերադասավորումներ անել:

Իր ելույթներով «Լայպցիգին» հաջողվել է նաեւ գրավել ֆուտբոլասերների սրտերը: Ընդհանրապես լինի դա հավաքականների, թե ակումբներ մակարդակով, ամեն անգամ, երբ ֆուտբոլում հայտնվում են նման թիմեր, որոնք առանց աստղաբաշխական տրանսֆերների կարողանում լուրջ պայքար մղել գրանդերի դեմ, ֆուտբոլասերները համակրանքով են լցվում դրանց նկատմամբ: Նրանք սիրում են ընդգծել, որ ֆուտբոլում փողը չէ ամենակարեւորը, ու նրանց դուր է գալիս՝ ինչպես են համեստները «դաս» տալիս հարյուրավոր միլիոններ ծախսողներին:

Ամեն դեպքում Բունդեսլիգան դեռ նոր է հատել հասարակածը, առաջնության ավարտին դեռ 16 տուր կա, եւ լիովին արդարացված է՝ շատերը վստահ են, որ «Բավարիան» թույլ չի տա անակնկալ մատուցել: Բացի այդ՝ մրցաշարային աղյուսակի վերնամասում պայքարը շատ լարված է: Թիմերը միավորների բավական մեծ խտությամբ են դասավորված, առաջին ու 5-րդ տեղերին բաժանում է 7 միավոր, ու ցանկացած սայթաքում կարող է գլխիվայր շրջել իրավիճակը: Մյուս կողմից թե՛ ֆուտբոլասերները եւ թե՛ «Լայպցիգը» լավ են հիշում՝ ինչպես Անգլիայում 2015-16 մրցաշրջանում համեստ «Լեստերը» զարմացրեց ողջ աշխարհին ու չեմպիոն դարձավ, մինչդեռ առաջնության ողջ ընթացքում շատերը հավատացած էին, որ լավ խաղը ժամանակավոր է, ու ուր որ է թիմի ուժերը կսպառվեն:

Տպել
1959 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել