Ամերիկյանի կրկնօրինակը

08/10/2010 schedule13:02

Ինչ-որ մարդիկ չեն ալարել եւ համադրել են նշված երկու հեռուստասերիալից կադրեր ու տեղադրել http://www.youtube.com/watch?v=HYU-4_6ihrE&feature=player_embedded ինտերնետային հասցեում: Այդ հեռուստասերիալները կարծես նույնն են, պարզապես` տարբեր դերասանների մասնակցությամբ: Երկու դեպքում էլ նույն սյուժեն է, նույնն են տեսարանները, նույնն է միջավայրը, սենյակների կահավորանքն ու դասավորությունը, նույնն են գործողությունները:

"Երկուսուկես մարդ"Եւ, ի վերջո, հաճախ նույնն են երկխոսությունները: Մեկ ակնհայտ տարբերություն կա միայն. «Կարգին սերիալի» երկու գլխավոր հերոսները` Վարդանը եւ Աձիկը, որոնց մարմնավորում են հայտնի հումորիստ-դերասաններ Հայկ Մարությանը` Հայկոն, եւ Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, խիստ ընդգծված ծայրահեղություններ են` մեկն անչափ խեղճ, մյուսն, այսպես ասած, հաբռգած: Պետք է նկատել, սակայն, որ ընդօրինակելու երեւույթը մեզանում ամենեւին էլ նոր բան չէ, եւ հայկական հեռուստատեսությունը վաղուց արդեն հեղեղված է արտասահմանյան տարբեր հաղորդումների կրկնօրինակներով` մեծ մասամբ անհաջող: Պարզապես բուռն քննարկումների առիթ է դարձել «Կարգին սերիալի» ու «Երկուսուկես մարդու» նմանությունները, ինչի մասին վկայող տեսանյութը շրջանառվում է նաեւ www.facebook.com սոցիալական ցանցում:

"Կարգին սերիալ"Ու այսպիսի արձագանքի պատճառը թերեւս այն է, որ սիրված դերասաններ Հայկոյից ու Մկոյից սպասելիքները մեծ էին: www.YouTube.com կայքում թողած մեկնաբանություններում ոմանք ափսոսանք ու հիասթափություն են արտահայտում, ոմանք` վստահություն, թե դերասանների ռեյտինգն այսպիսով ընկավ: Մեկը գրում է, որ «Կարգին սերիալի» առաջին իսկ մասը դիտելիս արդեն հասկացել է, որ դա ամերիկյան սերիալի կրկնօրինակն է, բայց գտնում է, որ հայկական տարբերակով լավ են բեմադրել ու անհանգստանում, որ հնարավոր է հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ առաջանան:

"Երկուսուկես մարդ"«...Ուղղակի մեզ մոտ երեւի դեռ չեն կարողանում նորմալ սցենար գրել, ոնց գրում են` ողբալից ա ստացվում... Մենք էլ ուրախացել էինք, մտածում էինք` վերջապես մի սերիալ կա, որ չենք լացում, էն էլ... »,- շարունակում է մեկ ուրիշը: Իսկ այս մեկնաբանությունների շարքը եզրափակվում է հետեւյալով. «Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք քննադատում: Իրենք բացահայտ հեռուստատեսությամբ ասել են, որ սա առած ծրագիր ա: Իրանք ասել են, որ առել են ու թարգմանել են...»: Երեկ, երբ երկու սերիալների նմանության մասին մեկնաբանություն խնդրեցինք «Կարգին սերիալի» գլխավոր դերակատար ու պրոդյուսեր Մկոյից, թվում էր` նա եւս կխոսի հեղինակային իրավունքը գնած լինելու մասին: Նա, սակայն, ուղղակի հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Արմենիա» հեռուստաընկերությունից նույնպես սպառիչ պատասխան չստացանք:

"Կարգին սերիալ" Այստեղից ասացին, որ մեզ հետաքրքրող հարցով պետք է դիմել ծրագրերի տնօրեն Ռուբեն Արամյանին: Իսկ վերջինս հայտարարեց. «Ես նոր եմ եկել արձակուրդից  եւ անտեղյակ եմ ձեր ասած YouTube-ի կադրերից, որոնք նման են «Կարգին սերիալին»: Ինչ մնում է «Կարգին սերիալի» մասով, ինքը շատ զվարճալի հաղորդում է: Դուք ինքներդ նայում եք եւ հումորի զգացողությունից զուրկ չեք ու կարող եք նույն բանը ասել»: Նրան հարցրինք, թե ամերիկյան սերիալի հեղինակների հետ համաձայնեցվե՞լ է, գնվե՞լ է այդ նախագիծը եւ ինքը տեղյա՞կ է այդ նմանության մասին: «Հիմա դուք ասում եք, դա ինձ համար բավարար չէ, ես պետք է տեսնեմ` կա՞, թե՞ չէ ձեր ասածը, հետո նոր եզրակացությունները ասեմ ձեզ»,- վերը նշված կադրերը նկատի ունենալով` արձագանքեց Ռուբեն Արամյանը: Բայց վերջում հավելեց, որ մենք ճիշտ հասցեով չենք դիմել: Թե ով պիտի լիներ մեր հարցերի իրական հասցեատերը, չասաց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1424 դիտում

Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար