Տուփի գույն, մակնշում փոխելը հազարավոր դոլարներ արժե. կաթնամթերք արտադրողները՝ վարչապետի հանձնարարականի մասին

Հայաստանում կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունների համոզմամբ՝ արագ տեմպերով հնարավոր չի լինի կաթնամթերքի՝ մասնավորապես թթվասերի որակն արտաքինից տարբերակելու հնարավորություն տվող տարաներ ապահովել: Միևեւնույն ժամանակ, ըստ նրանց, թթվասերի տուփի եւ մակնշման փոփոխությունը հազարավոր դոլարների ծախս է պահանջում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին հայտարարել էր, որ հանձնարարություն է տվել ստեղծվել ստանդարտ, որ կաթնամթերքը տարանջատվի՝ ըստ գույների: Այսինքն՝ օրինակ այն թթվասերը, որը բնական կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է 30 տոկոս բուսական յուղ, պետք է լինի մեկ այլ գույնի: Վարչապետը վստահ է, որ սա կբերի բնական կաթի պահանջարկի աճին:

Փաշինյանի դիտարկմամբ՝ այսօր խանութների ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք: «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը չգիտեմ՝ ինչի յուղով է: Մենք չենք կարող այդ տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր ստանդարտներին: Ինձ ասում են, որ այնտեղ գրված է պարունակությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը աշխատանքից գնում է տուն, եւ կինը կամ ամուսինը զանգում ասում են՝ թթվասեր բեր, մարդը հետը խոշորացույց չպիտի ունենա, որ նայի, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի»,- ասել էր նա:

«Մարիաննա կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ երբ լինի հստակ որոշում, կմտածեն, թե ինչ են անելու: «Մարիաննա»-ի որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը նկատեց՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս այլ դիզայն անել, բայց եթե ՀՀ կառավարությունը նման պահանջ սահմանի, ստիպված են տնտեսվարողները հարմարվել:

«Փոփոխությունը եւ՛ ժամանակատար է, եւ՛ ծախսատար: Միայն տառը չի փոխվում, փոխվում է տարան ամբողջովին: Այդ տուփերը մենք ինքներս չենք պատրաստում, օրինակ մերը պատվիրում ենք: Կարծում եմ՝ դա նաեւ ժամանակատար է տարաներ արտադրող ընկերությունների համար: Ամեն մի գույն փոխելը, մակնշում փոխելը (շաբլոնը) բավականին թանկարժեք է: Մեր ընկերությունը բավականին լայն տեսականի ունի, պատկերացրեք այդքանը փոխելն ինչ մեծ ռեսուրսներ ու ժամանակ կպահանջի»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ տուփի մակնշում փոփոխելը հազարավոր դոլարների ծախս է պահանջում: Միաժամանակ շեշտեց, որ իրենց մոտ տարայի փոփոխությունով որակի տարանջատում չի լինելու, քանի որ կոնկրետ մեկ տեսակի թթվասեր են արտադրում՝ առանց բուսական յուղի օգտագործման: «Այնպես, որ, եթե պահանջ դրվի, կփոխվի միայն տարան, իսկ որակը մեզ մոտ կմնա նույնը»,- եզրափակեց փոխտնօրենը:

Քրիստինա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է տուփերի փոփոխությունը ինչ-որ կերպ անդրադառնա կաթնամթերքի վաճառքի ծավալների վրա: Վերջինս դա բացառեց ասելով. «Սպառողը դրան էլ կսովորի, կարեւորը որակն է»:

«Աշտարակ կաթ» ընկերությունից «Հայկական ժամանակին» պատասխանեցին, որ դա մեկ օրում արվող գործընթաց չէ: Ասացին՝ առայժմ միայն լսել են վարչապետի հայտարարությունը, իսկ այդ մասին կարծիք հայտնել չցանկացան:

«Անի» կաթնամթերքի արտադրության պետ Տիգրան Շալջյանն էլ համոզմունք հայտնեց, որ այդ փոփոխությամբ սպառողն ավելի հեշտ կտարանջատի կանթամթերքի առաջարկվող տեսականին: «Մեկ-մեկ մտնում ենք սուպերմարկետ, կաթնամթերքի բաժինը կարծես գրադարան լինի, իսկ այդ փոփոխությամբ մարդիկ ավելի հեշտ կտարանջատեն»,- ասաց նա: Արտադրության պետը նաեւ նկատեց, որ եթե լինի Կառավարության որոշում, իրենց ընկերությունը խնդիր չի ունենա, քանի որ պատահականության սկզբունքով «Անի»-ի տարաները հենց սպիտակ են:

«Մեր մթերքն այսօրվա դրությամբ լրիվ համապատասխանում է վարչապետի ասածին: Մեր մաքուր թթվասերների տուփերը սպիտակ են, անվանումը՝ սեւով գրած: Ունենք նաեւ կաթնային յուղի փոխարեն այլ յուղով թթվասեր, որի տարան բաց կապույտ է»,- ասաց նա: Տիգրան Շալջյանը նկատեց, որ պատահականության սկզբունքով է համընկել իրենց տարաները ՀՀ վարչապետի արած հայտարարության հետ: «Արդեն 10 տարի է՝ շուկայում ենք, վերջին փոփոխությամբ է այդպես դարձել»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, «Անի» կաթնամթերքի արտադրության պետն էլ այն կարծիքը հայտնեց, որ տնտեսվարողներին պետք է բավականաչափ ժամանակ տրվի, որպեսզի հասցնեն մակնշումները փոխել: Պետք է, ըստ նրա, անցումային ինչ-որ շրջան լինի, որպեսզի ոչ տնտեսվարողները տուժեն, ոչ տարաներ արտադրող ընկերությունները:

Տպել
29072 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին