Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆուտբոլիստները կդադարեն լեգիոներ համարվել Ռուսաստնի առաջնություններում: Սա Ռուսաստանի սպորտի նախարարության՝ 2019թ. դեկտեմբերի 3-ի հրամանն է: Այն ուժի մեջ է մտնելու որոշումը կգործի այս տարվա հուլիսի 1-ից:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուրալում» խաղում է ՀՀ հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» խաղացող է: Վերջերս «Սոչի» է տեղափոխվել նաեւ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:

Այս պահին գործող կանոնի համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ կարող է գտնվել 6-ից ոչ ավելի արտասահմանցի խաղացող: Ռուսական լրատվամիջոցներում նշվում է, որ 2020-21 մրցաշրջանից սկսած գործելու է 8+17 ձեւաչափը: Մրցաշրջանի հայտացուցակում թիմը կարող է ունենալ 8 լեգիոներ, սակայն սահմանափակում չի լինի, թե քանի հոգի կարող է միաժամանակ խաղադաշտում լինել:

Այս նոր կանոնը Ռուսաստանի՝ ազգությամբ հայ ֆուտբոլիստներին հնարավորություն կտա առաջարկ ունենալու դեպքում առանց մտավախության խաղալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում էր համաձայնության գալ դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ, սակայն գործող սահմանափակումը խանգարում էր:

Վերջերս նմանատիպ որոշում կայացվեց Ղազախստանում: Դրանից հետո ղազախական թիմերի հետաքրքրությունը հայերի նկատմամբ մեծացավ: Օրերս «Տոբոլ» տեղափոխվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: ՀՀ չեմպիոնի մեկ այլ կիսապաշտպան՝ Գոռ Մալքսյանն էլ փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»:

ԵԱՏՄ երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

Տպել
662 դիտում

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)