«Դալմա Գարդեն մոլը» շարունակում է փակ մնալ. տնօրինությունը փորձաքննության համար ՌԴ-ից է մասնագետներ հրավիրել

15/01/2020 schedule17:35

Հունվարի 10-ից փակ է Երեւանում գտնվող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնը:  Այն փակվել էր տեղային ցնցումների պատճառով: Կենտրոնից հայտնել էին, որ կվերաբացվի հունվարի 14-ին, սակայն առեւտրի կենտրոնը շարունակում է չգործել:

«Դալմա Գարդեն մոլ»-ից մեզ չհաջողվեց որեւէ տեղեկատվություն ստանալ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ, իրենց տեղեկություններով, առեւտրի կենտրոնի տնօրինությունը Ռուսաստանի դաշնությունից է մասնագետներ հրավիրել, որպեսզի գան եւ փորձաքննություն իրականացնեն:

«Մեզ չեն էլ տեղեկացրել, դա իրենց որոշումն է եւ մեր գործառույթների մեջ չի մտնում: Մանրամասներ չեմ կարող ասել, բայց ենթադրվում է, եթե մասնագետներին Ռուսաստանից են հրավիրել, ուրեմն նախագծողն ու հեղինակներն այնտեղից են»,- ասաց Զարգարյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել էին: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդել էին դեպի դուրս եւ բարձրախոսով հայտարարել, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը: Կարծիքներ էին հնչել, որ երկրաշարժ է, ինչը, սակայն, շատ չանցած հերքվել էր:

Ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: «Միացրինք-անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,- ասել էր նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2662 դիտում

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ

Ծառուկյան Գագիկի մուսկուլներին մի նայեք, փոքրիկ երեխա է, որը պապայի կարիք ունի. վարչապետ

ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր. տեսանյութ

Սևանի սազանը շատ համով է, տիղմի համ չի գալիս, իսկ բացատրությունը պարզ է՝ Սևանը մաքուր է. Փաշինյան

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել

Կարապետ Գուլոյանը խախտումներով օտարել է ավելի քան 60 հողատարածք. Ռոսիա փողոցի հողամասը վերադարձվել է համայնքին

Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

Լույսերի տաճար․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկում ենք որպես սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարար

Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է բերել կազմակերպությանն անդամակցության լրիվ դադարեցման. ԱԳՆ

Վերացվել են Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալներ են

Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքը

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է

Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է

2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները

Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները

24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը Սևանից տեսանյութ է հրապարակել

Բոլոր նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի. ուղեգծերում փոփոխություններ են կատարվել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Ականատես կլինենք ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժին․ նախարարը հայտնել է՝ ինչպես գրանցվել

ՌԴ-ն դժգոհ է Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից և ցանկություն ունի տեսնել իշխանափոխություն ՀՀ-ում․ Ռուբիո

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի «խարիսխն» է. Մարկո Ռուբիո

ԵՄ-ն 2.2 մլն եվրո կներդնի՝ մոտեցնելու ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը

Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ․ տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրիի թեման փակել ենք անվերադարձ. չկա Մեղրիի թեմա, Զանգեզուրի, Սյունիքի թեմա․ Փաշինյան

Սերժի վեցնոցին ասեք՝ չեմ մոռացել, թե ինչպես էր իմ կաբինետ գալիս ու ասում, որ պատրաստ է մեր 7-ը լինել․ Սիմոնյան

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը, կարճ շփումներ ունեցել գործընկերների հետ

Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն

Փող վերցնողներին ուղարկելու են Դոնբաս. Քոչարյանին երբեք չեմ ներելու սպարապետի սպանության համար. Մխիթարյան

Կալուգացի «օլիգարխն» այս խելքով չի կարող միլիարդատեր լինել․ ունեցվածքի սեփականատերը, վստահաբար, այլ մարդ է

Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է. Փաշինյան

Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքեր միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել․ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին

Ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Կրեմլում լավ չեն գիտակցում իրավիճակը. Թումասյան. տեսանյութ