Երևան
12 °C
Իրանում եւ Իրանի շուրջ իրավիճակը չի հանդարտվում: Մի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությանը հաջորդած իրադարձություններից հետո ԱՄՆ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով, մյուս կողմից հանգստյան օրերին Իրանում ցույցեր են սկսվել, որոնք իրավիճակը լարում են երկրի ներսում:
Հայաստանի քաղավիացիան հայտարարություն է տարածել՝ ավիաընկերություններին կոչ անելով շրջանցել Իրանի օդային տարածքները: ՀԺ-ն զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:
- Պարո՛ն Միսակյան, Ձեր կանխատեսմամբ՝ ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ի՞նչ հանգուցալուծում կլինի:
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո իրանա-ամերիկյան հարաբերությունները բավական լարված են եւ որոշ դեպքերում անկանխատեսելի հունով են գնում, սակայն Սուլեյմանիի սպանությունից եւ դրան հաջորդած վրեժի գործողությունից հետո որոշ չափով հանդարտություն է նկատվում: Երկու երկրների հարաբերություններում սպասողական վիճակ է նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ն չցանկացավ դիմել կտրուկ քայլի եւ պատժամիջոցներով է փորձում ազդել Իրանի վրա: Իրանն արդեն գտնվում է ԱՄՆ-ի շատ խոշոր պատժամիջոցների ազդեցության տակ, եւ նոր պատժամիջոցները մեծ խնդիրներ չեն կարող առաջացնել:
Ինչ վերաբերում է ինքնաթիռի կործանման հետեւանքով սկսված բողոքի ցույցերին, ապա դրանք այնքան խոշորամասշտաբ չէին, որքան բենզինի թանկացման դեմ ցույցերը եւ արդեն մարել են: Ճիշտ է, այդ ակցիաները ունեին հակապետական լոզունգներ, բայց դա ավելի շատ բողոք էր համալսարանականների մահվան հետ կապված եւ պահանջ իշխանություններից՝ պատժելու պատասխանատուներին: Այսինքն՝ կանխատեսել, որ այդ ցույցերն ավելի մեծ զարգացում կունենան, գրեթե անհնար է:
- Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին եւ առաջնորդներին՝ ասելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն։ Սա շատերին առիթ տվեց՝ եզրակացնելու, որ երկխոսության սկսման համար մնում է Իրանի համաձայնությունը: Երկխոսություն, սակայն, դեռ չկա: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը:
- Իրանի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ հենց Թրամփի հետ բանակցելու ցանկություն չունի, քանի որ ԱՄՆ-ի հետ մի անգամ արդեն բանակցել են եւ հասել երկուսի համար ընդունելի արդյունքի, սակայն Թրամփը դուրս է եկել ստորագրված փաստաթղթերի շրջանակից: Եվ իրանական ղեկավարությունը, իմ կարծիքով, Թրամփի իշխանության լինելու շրջանում խուսափելու է ԱՄՆ-ի հետ առնվազն բացեիբաց բանակցություններից:
- ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ Իրանում ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, մանավանդ որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ պատժամիջոցները կարող են ուղղակիորեն կիրառվել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք աշխատում են Իրանում:
- Պատժամիջոցները միշտ ազդեցություն թողնում են արտասահմանյան գործընկերների վրա: Նույն բանկային պատժամիջոցները խնդիրներ ստեղծում են հայ գործընկերների համար, սակայն Հայաստանը մինչ այս կարողացել է եւ, իմ կարծիքով, այսուհետ եւս կկարողանա հաղթահարել դրանք եւ պահպանել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Այսինքն՝ եթե նախորդ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարողանում էր աշխատել Իրանի հետ, ապա էս նոր փուլում էլ շարունակելու է աշխատել, մանավանդ որ ԵԱՏՄ շրջանակներում նոր եզրեր են բացվելու այդ աշխատանքների համար:
- Տեսակետ կա, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները դեռ մի բան էլ կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության վրա: Հնարավո՞ր է, որ այս պատժամիջոցների հետեւանքով իրանական ապրանքները էժանանան:
- Պնդել, թե պատժամիջոցները դրական ազդեցություն են ունենալու, սխալ է, քանի որ եթե չլինեին այդ պատժամիջոցները ընդհանրապես, իհարկե, ավելի հեշտ կլիներ առեւտրաշրջանառությունը նույն բանկային փոխանցումների դեպքում: Սակայն մյուս կողմից այդ պատժամիջոցների հետեւանքով Իրանի համար բարդ է լինելու որոշ տեսակի ապրանքներ արտահանել Եվրոպա կամ ԵԱՏՄ, ուստի հնարավոր կլինի դրանք արտահանել Հայաստանի միջոցով: Ես տնտեսագետ չեմ եւ կդժվարանամ ասել, թե դա որ ապրանքներին է վերաբերում, բայց եթե գլոբալ նայենք, մենք սահմանակից ենք, եւ դա կարող ենք բավականին լրջորեն օգտագործել:
- Պարո՛ն Միսակյան, Հայաստանի քաղավիացիան կոչ է արել շրջանցել Իրանի օդային տարածքները, հունվարի 12-ին էլ չեղարկվել էր Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը: Սա ինչքա՞ն կարող է շարունակվել եւ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:
- Իմ կարծիքով՝ երկար չի շարունակվի, քանի որ ներկա դրությամբ որեւէ ռազմական գործողության վտանգ չկա: Իսկ Իրան-Երեւան թռիչքը Հայաստանի համար բավական մեծ կարեւորություն ունի: Մենք գոնե մեկ թռիչք Իրանի հետ պետք է ունենանք՝ ե՛ւ մեր զբոսաշրջային ոլորտը զարգացնելու համար, ե՛ւ բիզնես ոլորտը, քանի որ Հյուսիս-հարավ ճանապարհի որակն այնքան լավը չէ, որ կարողանանք ապահովել տուրիստական հոսք միայն ցամաքային ճանապարհով:
- 2019-ին Երեւանում ստորագրվեց Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը: Հոկտեմբերի 1-ին հայաստանյան այցի շրջանակներում Իրանի նախագահը հայտարարել էր, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ զարգացմամբ, այդ թվում՝ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու տրանզիտային ուղիներին, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը վերաբերող ծրագրերով։ Այս ծրագրերը կարո՞ղ են չեղարկվել կամ անորոշ ժամանակով հետաձգվել Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով:
- Նույն երկաթգծի շինարարությունը, Հյուսիս-հարավի շինարարությունը կշարունակվեն, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով ՀՀ-ն Իրանի սահմանին շատ մեծ այլընտրանք չունի. մենք ունենք երկու փակ սահման թշնամական երկրների հետ եւ 2 բաց սահման մեր բարեկամ Իրանի ու Վրաստանի հետ: Եվ այդ սահմաններից պետք է օգտվենք: Նույնը գիտակցում է նաեւ ԱՄՆ-ը, եւ երբեք չի եղել ու չի էլ կարող լինել պահանջ՝ այդ գործընթացը չեղարկելու: Եթե նոր պատժամիջոցները ավելի բարդացնեն հարաբերությունները, կմշակվեն մեխանիզմներ, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները չտուժեն, որովհետեւ գոնե մեր երկրի համար անհրաժեշտ է մեր երկու գործող սահմաններից գոնե մեկի բնականոն ու լավ աշխատանքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT