Երևան
-7 °C
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Զարուհի Բաթոյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոն։
Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին, քննարկել համագործակցության հեռանկարները։
«Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը ներկայացրել է կենտրոնի արձանագրած հաջողությունները՝ կարևորելով առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև լքված երեխաների և կենսաբանական ծնողների վերամիավորմանը նպաստելու՝ կենտրոնի առաքելությունը։
Զարուհի Բաթոյանը կարևորել է առողջական խնդիրների և հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Բարի մամա» ՀԿ միջև կնքված հուշագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը և առանձնացրել դրանցից մի քանիսը.
«Այս մեկ տարվա ընթացքում մշակվել է առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմ, ստեղծվել է մանկալքության գծով թեժ գիծ` հատուկ հղիների և այն ընտանիքների համար, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք: Երևանում, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կազմակերպվել են մի քանի միջոցառումներ և իրականացվել է քարոզարշավ՝ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով, վերապատրաստվել և համալրվել է «Բարի մամա» ՀԿ արագ արձագանքման խումբը:
Բացի այդ, ստեղծվել է առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանց, մշակվել է «Բարի տնակ» ներառական կենտրոն-ապաստարանի, ծննդատների և հիվանդանոցների, ինչպես նաև այլ ՀԿ-ների և հաստատությունների փոխաջակցման մեխանիզմ, մշակվել է հաշմանդամությամբ ծնված երեխաների մայրերի 1-2 շաբաթ տևողությամբ հոգեբանական աջակցության ծրագիր, կազմակերպվել են աշխատաժողովներ՝ մանկալքության խնդիրները և հիմնական պատճառները հասկանալու և երևույթը կանխելու նպատակով և այլն»,- ասել է նախարարը և տեղեկացրել, որ առաջիկա ամիսներին մանկալքության կանխարգելման և ծնողներին երեխայի առողջական խնդիրների մասին տեղեկացնելու նրբությունների թեմայով վերապատրաստվելու են Երևանի, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը:
Նախարարը ուրախությամբ նշել է, որ այս նպատակներից մի քանիսը իրականություն դարձնելու համար նախաձեռնությանը միացել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Նշենք, որ «Բարի տնակը» գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան՝ առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների և մայրերի համար։
Ազնողում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
© 2021 Հայկական ժամանակ