Երրորդ համաշխարհայինը հետաձգվում է. ԱՄՆ-ը հասել է իր նպատակին

Վերջին շաբաթվա ընթացքում շատ էր խոսվում երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին: Պատճառը այս շրջանում ԱՄՆ-Իրան առանց այդ էլ լարված հարաբերությունների աննախադեպ սրումն էր:

Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի հարվածով սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին եւ եւս 9 հոգի: Գեներալին «չեզոքացնելու» հրամանը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ն իր հարվածը որակել է որպես պաշտպանական գործողություն, որն ուղղված էր կանխելու տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենք հստակ տեղեկություններ են ստացել առ այն, որ գեներալ Սուլեյմանին ծրագրել էր մի շարք հարձակումներ, ապա հավելել, որ իրենք «հստակ չգիտեն՝ որտեղ եւ հստակ չգիտեն՝ երբ», սակայն հստակ իմացել են, որ նման հարձակումներ ծրագրվել են:

Սուլեյմանին մեծ ժողովրդականություն էր վայելում Իրանում, ուստի զարմանալի չէ, որ նրա սպանությունից հետո ԻԻՀ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացավ խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին, իսկ արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի այդ գործողությունն անվանեց միջազգային ահաբեկչական ակտ։

Փոխադարձ սպառնալիքներով հանդես եկավ Թրամփը՝ նշելով, որ եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան օբյեկտներին, ապա իրենք կհարվածեն Իրանում թիրախավորած 52 օբյեկտներին, «որոնք կարեւոր նշանակություն ունեն Իրանի եւ իրանական մշակույթի համար»:

Ի պատասխան գեներալի սպանությանը, Իրանը հրթիռակոծել էր Իրաքի Այն ալ-Ասադում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազան: Հարվածից հետո իրանական մամուլում տեղեկատվություն տարածվեց ամերիկացի 80 զոհերի մասին, սակայն ամերիկյան կողմը հերքեց զոհերի առկայությունը, իսկ հետագայում տեղեկատվությունը այդպես էլ չհաստատվեց: Ի հեճուկս Թրամփի՝ իրանական 52 օբյեկտների մասին հայտարարության՝ Իրանի կողմից հրթիռակոծության պատասխանը հետեւեց պատժամիջոցների տեսքով: Դրանք, Թրամփի խոսքով, «հսկայական ավերիչ ազդեցություն կունենան Իրանի երկրի տնտեսության վրա»:

ԱՄՆ ռազմական օբյեկտների հրթիռակոծությունից հետո ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թախտ-Ռավանչին հայտարարեց, որ Իրանն ավարտել է իր վրեժը գեներալ Սուլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ այլեւս չի ձեռնարկի: Իրանի նման դիրքորոշման վրա թերեւս իր ազդեցությունն էր ունեցել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանումը, որի հետեւանքով զոհվեց 176 մարդ: Կործանումից հետո գլխավոր վարկածը տեխնիկական անսարքությունն էր, սակայն հաջորդ օրը տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է իրանական ՀՕՊ-ի կողմից: Որոշ ժամանակ անց Իրանն ընդունեց մեղքը, խոստացավ պատժել մեղավորներին եւ փոխհատուցել վնասը:

Իրանի՝ ուկրաինական ինքնաթիռի խոցումը խոստովանելուց հետո իրանցի ուսանողները Թեհրանում եւ Սպահանում դուրս են եկել փողոց: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են չբավարարվել ներողություններով եւ հրաժարականներով, այլ օրենքի ողջ խստությամբ պատժել ինքնաթիռի խոցման մեղավորներին: Ցույցերը շուտով նաեւ հակակառավարական բնույթ են ստացել՝ ուղղվելով հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ:

«Ամիր Քաբիր» համալսարանաի տարածքից հունվարի 11-ի երեկոյան ոստիկանությունը բերման ենթարկեց Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրին: Իրանի իշխանությունները նրան մեղադրում էին ցուցարարներին ուղղորդելու եւ հակակառավարական տրամադրություններ տարածելու մեջ: Վերջինիս ասում էր, թե «Ամիր Քաբիր» համալսարան էր եկել ավիավթարի զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Հաջորդ օրն արդեն իշխանությունների աջակիցներն էին բողոքի ցույց անցկացնում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով փակել այն:

Այսպիսով, ստեղծված իրավիճակից առայժմ «հաղթող» է դուրս գալիս ԱՄՆ-ը: Նախ, կատարելով էսկալացիայի առաջին քայլը. Միացյալ Նահանգները չեզոքացրեցին սեփական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող հեղինակավոր եւ արհեստավարժ գեներալի, ինչպես նաեւ նրա հետ գտնվող մյուս ռազմական գործիչներին: Առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե ԱՄՆ-ին չհաջողվեց լիովին ապահովել սեփական անվտանգությունը՝ նկատի ունենալով Իրաքում տեղակայված օբյեկտների հրթիռակոծումը Իրանի կողմից:

Մյուս կողմից, սակայն, Իրանի այդ գրոհը թույլ տվեց ԱՄՆ-ին լեգիտիմացնել տնտեսական նոր պատժամիջոցների սահմանումը (թեեւ, հանուն արդարության հարկ է նշել, որ ԱՄՆ-ը երբեւէ կաշկանդված չեն եղել պատժամիջոցների լեգիտիմության հարցով): Անգամ եթե պատժամիջոցները «հսկայական ավերիչ ազդեցություն» չունենան Իրանի տնտեսության վրա՝ դրանք հավելյալ բարդություններ են առաջացնելու երկրի ներսում: Այս առումով հատկանշական է նաեւ խոցված ինքնաթիռի պատճառով իրանցի ուսանողների բարձրացրած բողոքի ալիքը, որը ցույց տվեց, որ ցանկացած բողոք ինչ-որ պահի կարող է ստանալ հակակառավարական բնույթ:

Բացի վերոնշյալից՝ որպես «բոնուս» ԱՄՆ-ը ստացավ ԻՀՊԿ ՀՕՊ-ի սխալը, որի հետեւանքով խոցվեց այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ եւ զոհվեցին քաղաքացիական անձինք, ինչն էլ հանգեցրեց Իրանի միջազգային վարկանիշի անկմանը: Միացյալ Նահանգները, թերեւս, կարողացան հասնել այս փուլում իրենց նպատակին՝ առանց երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4315 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել