Վանաձորի հանրակացարանի բնակիչներն ապրում են հրդեհված ու մրոտ սենյակներում. քաղաքապետն ասում է՝ որոշակիորեն կաջակցեն

Հունվարի 10-ին Վանաձորի Ուսանողական 14 հասցեի հանրակացարանում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները դժգոհ են պատկան մարմինների անուշադրությունից: 

Հիշեցնենք՝ հանրակացարանի վերին հարկում բռնկված հրդեհի հետեւանքով շուրջ 10 քաղաքացու հրշեջ-փրկարարնեել էին հրշերը այրվող շենքից տարհանջ-ավտոսանդուղքով: Նրանք շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն էին ստացել: Դեպքի օրը հանրակացարանի ողջ շենքը հոսանքազրկվել էր: Բնակիչներն այդ օրը գիշերել էին ծանոթ-բարեկամների տներում: Մի մասին էլ քաղաքապետարանը տեղավորել էր այլ հանրակացարաններում:

ՀԺ-ն այսօր այցելել է հանրակացարան՝ պարզելու, թե ինչ է այրվել հրդեհից եւ ի վերջո՝ ինչ իրավիճակ է տիրում այրված 4-րդ հարկում: Բնակիչների հետ դեռ երեկ հանդիպել էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու խոստացել քայլեր ձեռնարկել: Քաղաքապետը բնակիչներին խոստացել էր կապ հաստատել էլեկտրացանցի աշխատակիցների հետ ու վերականգնել հոսանքի մատակարարումը:

Մեր այցի պահին էլեկտրամատակարարումը, սակայն, վերականգնված էր հանրակացարանի միայն 3 հարկերում ամբողջությամբ եւ 4-րդ հարկի մյուս հատվածում, որը հրդեհից չէր վնասվել: Մինչդեռ հրդեհից տուժած շուրջ 5 ընտանիքների հոսանքն այդպես էլ միացված չէր: Բնակիչները սեփական ուժերով էին մաքրում հանրակացարանի 4-րդ հարկում բռնկված հրդեհի հետեւանքները:

Գոհար Միրզոյանը հանրակացարանի սենյակում ապրում է ամուսնու հետ: Տղան ժամկետային զինծառայող է: Սենյակում տեղ չլինելու պատճառով աղջիկը բնակվում է տատիկի տանը: «Դռներն ա ամբողջությամբ վառված, անկողինը ջրի մեջ կորած ա, հեռախոս, հեռուստացույց, սաղ փչացել ա…»,-ասաց տիկին Գոհարը, որին եւս դեպքի օրը սենյակից տարհանել են փրկարարները՝ ավտոսանդուղքով: «Քաղաքապետը երեկ եկավ, խոստացավ որ լույսը կմիացնեն, բայց մինչեւ հիմա մեր կողմի լույսը չեն միացրել, մոմի լույսի տակ ենք քնում, էսօր մենակ փայտ տվեցին, որ վառարան վառեմ, անկողինը կողքը չորացնեմ: Ինձ 2-րդ հարկում այլ սենյակ էին հատկացրել, բայց չեմ գնա այնտեղ»,- շարունակեց նա:

4-րդ հարկի բնակիչները պնդում են՝ իրենց ուժերով են փորձում վերացնել մուրն ու կեղտը. «Քաղաքապետն եկավ, ասեց նիստի կդնենք, տեսնենք ինչ ծախսեր ա, գումար դուրս կգրեն, մի բան կանեն, բայց էս պահի դրությամբ մենակ հարեւանին մի քանի պարկ փայտ են տվել ու վերջ, մեկ էլ մյուսներին ազատ սենյակներում են տեղավորել»,- պատմեց Սիլվա Ամիրյանը:

Մեկ այլ բնակչի խոսքով՝ քաղաքապետարանից իրենց առաջարկել են 1 ամիս ժամկետով բնակարան վարձակալել քաղաքապետարանի հաշվին, բայց հետո. «Հետո էլ ասին՝ դե որ էդքանին վարձը պետք ա տանք, էդ փողը կտանք էլեկտրաէներգիայի հարցը կլուծենք: Մենք համաձայնվեցինք, ասինք 2 օր կտեւի՝ կդիմանանք, բայց փաստորեն մինչեւ հիմա չի միացվել, երբ զանգում ենք՝ ասում են էդ հարցով ենք զբաղված, բայց արդյունք չկա դեռ»: Հանրակացարանի բնակիչները շնորհակալություն էին հայտնում փրկարարներին, ոստիկաններին ու շտապօգնության խմբերին՝ օպերատիվ արձագանքման ու իրենց կյանքը փրկելու համար:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, ասում է, որ իրենց կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում՝ տուժած բնակիչներին որոշակի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: «Դեպքի հաջորդ օրն առավոտյան դիմել ենք էլեկտրացանցին՝ էլեկտրականությունը շենքի ներսում վերականգնելու նպատակով: Շենքում էլեկտրականությունը ներկա դրությամբ ամբողջությամբ վերականգնված է: Ներկայումս ուսումնասիրություններ են տարվում՝ վնասի չափի ճշգրտման, նաեւ տուժած բնակիչներին աջակցելու ուղղությամբ»,- ասաց քաղաքապետը՝ մեկ անգամ եւս նշելով, որ բացի մեկ սենյակից, հիմնականում մյուս սենյակների դռներն են այրվել:

«Այժմ աշխատանքներ ենք տանում դրանց փոփոխման կամ վերանորոգման ուղղությամբ, հրդեհի հետեւանքով ծխապատված ընդհանուր օգտագործման տարածքները կնորոգվեն մեր կողմից, նաեւ ներսի հարդարման աշխատանքներ կանենք, (համապատասխան նախագիծը) կդնենք ավագանու հաստատմանը, բայց լուրջ հիմնանորոգում չենք կարող անել, քանի որ այդ ընթացքում պետք է նաեւ բնակիչներին այլ տեղ տեղավորենք, նորմալ վիճակի կբերենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան նորմալ պայմաններում բնակվել»,- հավելեց համայնքի ղեկավարը:

Տպել
1288 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել