Երկհարկանի Երեւան ենք ստանալու, թե առաջին հարկն ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ. հնագետ

Նախորդ տարվանից հնագետների ու ճարտարապետների մասնակցությամբ պարբերաբար քննարկումներ են իրականացնում Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու շուրջ:

Մայրաքաղաքի ստորգետնյա հատվածը բացելու հնարավորությանը երեկ անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ ծրագիրը շուտով կարող է իրականություն դառնալ: Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ աշխատանքները կսկսվեն այս տարի:

ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ինքն էլ ինստիտուտի մասնագետների հետ 2019 թվականին մի քանի անգամ մասնակցել է ԿԳՄՍՆ-ի կազմակերպած քննարկումներին, որտեղ մանրամասն վերլուծելով իրականացվելիք ծրագիրը՝ գտել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է շարունակել Հանրապետության հրապարակի պեղումները, ապա նոր մտածել քաղաքի ստորգետնյա հատվածի վերականգնման ու վերաբացման մասին:

«Պայմանական ասած՝ երկհարկանի Երեւան ենք ստանալու: Թե առաջին հարկը ինչպես կօգտագործվի՝ դեռ պարզ չէ»,- ասաց Պավել Ավետիսյանը: Նա հայտնեց, որ հնագիտության ինստիտուտից արդեն ներկայացրել են նպատակահարմար տարածքները, թե որտեղ կարելի է առայժմ պեղել ու բացել, որպեսզի հետագայում այդ տարածքներն ամրակայելուց ու ցուցադրելուց հետո խնդիրներ չառաջանան եւ ստիպված չլինեն դրանք կրկին ավազով լցնել ու ծածկել:

Հնագետի համոզմամբ՝ քանի որ տրանսպորտային շատ կարեւոր հանգույցի մասին է խոսքը, դեռ շատ խնդիրներ ու բաց հարցեր կան: «Պատկերացրեք, փակելու ենք հրապարակը՝ քաղաքի տարբեր մասերն իրար կապող խոշորագույն տրանսպորտային հանգույց: Հանգույցը գործելու դեպքում էլ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն: Ապակիով կփակեն, վրայից մեքենաներ կանցեն, թե բաց կլինի, դրանք արդեն կոնստրուկտորական խնդիրներ են: Մի խոսքով, շատ աշխատատար եւ բարդ խնդիր է, բայց որպես հնագետ շատ ոգեւորված կլինեմ, եթե կարողանանաք այդ գաղափարը կյանքի կոչել»,- ասաց նա:

Պավել Ավետիսյանը նկատեց, որ պեղումների ենթակա հատվածում 19-րդ դարի Երեւանն է, այսինքն բացելու են մինչթամանյանական Երեւանի նկուղային հարկերը: Հնագետը հայտնեց, որ դրանք շատ լավ են պահպանվել եւ կարող են օգտագործվել նաեւ որպես տաղավարներ ու փոքրիկ սրճարաններ: «Զբոսաշրջիկը եւ այդ տարածք մտնող քաղաքացին մեծ հաճույք կարող է ստանալ՝ առնչվելով մինչթամանյանական Երեւանի հետ, որից գրեթե ոչինչ չենք պահպանել: Գուցե 19-րդ դարից էլ ավելի վաղ շերտեր լինեն, պեղումները ցույց կտան»,- ասաց նա:

Ավետիսյանի խոսքով՝ Երեւանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը շատ լավ պահպանված, գեղեցիկ կամարներով հարուստ տարածք է: Մինչեւ 4 մետր բարձրությամբ պատերն, ըստ նրա, պահպանված են, բայց այդ ամենը վերաբացել հնարավոր կլինի միայն լուրջ նախապատրաստական աշխատանքներից ու մեծ ծախսերից հետո: «Այնտեղ ամեն մի աշխատանքը, տարածքը բացել եւ ցուցադրելը շատ լուրջ ինժեներական խնդիրների լուծման կարիք կունենա: Անհրաժեշտ է ամեն ինչի շուրջ լավ մտածել, քննարկել, հետո նոր՝ առաջ գնալ: Այսօր էլ նախարարությունում այդ հարցը քննարկման առարկա է եւ գուցե շատ արագ որոշում կայացնեն: Ընտիր կլինի, եթե բացենք երգող շատրվանների հատվածը մինչեւ Աբովյան փողոցից Հրապարակ մտնող տարածքը: Բայց պետք է հստակ որոշում լինի, որովհետեւ բավականին ծանր աշխատանք է»,-նկատեց Ավետիսյանը:

Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե նախանական հաշվարկ արվե՞լ է՝ մոտավորապես ինչքան գումարի մասին է խոսքը, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի, սակայն վերջինս դժվարացավ դեռեւս թիվ նշել: «Դեռ պետք է որոշում կայացվի, թե որտեղ ենք պեղելու, ինչ խորությամբ ենք պեղելու, որից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել: Որտեղ որ ժամանակին շինարարություն են արել, տեսել են, որ մինչեւ 6-7 մետր կարող են խորանալ, դրանք ամբողջը շինություններով լի տարածքներ են, բայց, թե որքանով են մոնումենտալ, դա էլ դեռ պարզ չէ»,- ասաց նա:

Ավետիսյանի նկատեց, որ քաղաքի ստորգետնյա հատվածը վերաբացելու գաղափարը դեռ տարիներ առաջ է եղել, սակայն բանավոր քննարկումներից այն կողմ չի անցել: «Ավելի վաղ պեղող հնագետներն են առաջարկել, դեռ հրապարակը վերակառուցելու ժամանակ ներքին քննարկման առարկա է եղել, սակայն բոլորը բանավոր մակարդակով: Այժմ ավելի լայն մասշտաբով մի քանի անգամ լուրջ խորհրդակցություն է եղել»,- ասաց նա:

Հնագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ եթե որոշում կայացվի եւ անհրաժեշտ գումարներ լինեն, ապա աշխատանքը այնքան էլ ժամանակատար չի լինի, հնարավոր է շատ արագ վերջացնել: Վերականգնման համար մեծ ծավալի աշխատանք չկա, ուղղակի բարդ տեղանքի հետ է կապված:

«Առայժմ ներկայացվում են հնարավոր անելիքները, այն խոչընդոտները, որոնք կան եւ պետք է վերացվեն: Հնագիտական առումով անլուծելի ոչինչ չկա: Անհրաեշտ է հասկանալ կոնկրետ որքան տարածքի մասին է խոսքը, ինչ ժամկետ ու ինչ քանակի ուժեր է պետք կենտրոնացնել եւ ինչքան գումար է անհրաժեշտ: Այս պահին այդ աշխատանքներն է արվում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել էր 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ։ Հրապարակի ողջ տրամագծով վերականգնողական շինարարական աշխատանքներ էին սկսվել եւ երբ ասֆալտի վերին շերտը հանվել էր, շինարարներն հայտնաբերել էին քարքարոտ պատեր, սեւ ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Սակայն նույն տարում ստորգետնյա այդ քաղաքը ցեմենտով էր լցվել եւ ասֆալտապատվել: Ստորգետնյա քաղաքը տարածված է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ եւ հասնում է մինչեւ Կոնդ։

Տպել
6596 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին