Երևան
-3 °C
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկի «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը նոր ձեւաչափով կներկայանա: Առաջին անգամ ներկայացման էկրանավորման փորձ է արվում: Առաջարկը Երեւանի փոխքաղաքապետ եւ դրամատիկականի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանինն է: Երկար չեն մտածել, անգամ չեն երկմտել: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց համաձայնվել են մեծ ուրախությամբ եւ հիմա անչափ ոգեւորված են: «Սա լինելու է ոչ թե հեռուստաներկայացում, այլ հենց ներկայացման էկրանավորված տարբերակը»,-ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց դրամատիկականի տնօրենը: «Համոզված եմ, որ ստեղծագործական եւ գեղարվեստական առումներով ներկայացումը ոչ թե կտուժի, այլ կշահի, քանի որ էկրանով դիտելն առավել հետաքրքիր է լինելու: Դերասանի խաղն ու էմոցիան այլ է լինելու էկրանավորման ժամանակ արդեն, եւ այս էկրանավորումը «Հարսանիք Թիկունքում»-ի համար նոր ճանապարհ է բացելու դեպի այն երկրներ ու քաղաքներ, որտեղ ներկայացումը չի եղել: Նաեւ նկատի ունենք Հայաստանի այն գյուղերն ու հեռավոր բնակավայրերը, որտեղ տեխնիկական պայմաններից ելնելով չենք կարողացել ներկայացումը հասցնել»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:
10.000-ից ավելի հանդիսատես ունեցած ներկայացումն էկրանավորված տարբերակով կներկայան նույն դերասանական կազմով: Աշխատանքները կիրականացնի «Միտոյան» պրոդաքշընը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, էկրանավարման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը: Ստեղծագործական թիմում են նաեւ Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը: Բոլոր աշխատանքները սկսվելու եւ ավարտվելու են հենց Գյումրիում՝ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Սա, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, կարեւոր նշանակություն ունի թատրոնի համար՝ եւ ընդհանուր միջավայրի, եւ ստեղծագործական նոր լիցքերի առումով: «Մի քանի կարեւոր պայմաններ կային, որոնց իրականացման դեպքում թատրոնը կշահի միանշանակ: Նախ, որ նկարահանումներն իրականացվելու են հենց թատրոնում, սա ամենակարեւորն է: Հետո, շատ տեղեր կան, որտեղ ցանկացել ենք, եւ իրենք են ցանկացել ներկայացումը ցուցադրել, սակայն տեխնիկական առումով հնարավոր չի եղել: Հիմա Վիրաբյանի առաջարկած էկրանավորման ձեւաչափը լուծում է բոլոր այդ խնդիրները եւ թատրոնի համար անչափ հետաքրքրիր է լինելու»:
«Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատարաստական աշխատանքները կմեկնարկեն հունվարից, բայց բուն նկարահանումները կսկսվեն փետրվարից: «Հույս ունենք, որ եթե ամեն բան նորմալ ընթանա, արդեն ապրիլին կունենանք պատրաստի աշխատանքը»,-ասաց դրամատիկականի տնօրենը: Էկրանավորումից հետո էլ «Հարսանիք Թիկունքում»-ը կշարունակի մնալ Գյումրու դրամատիկական թատրոնի սեփականությունը, իսկ ցուցադրման հեղինակային իրավունքները կպատկանեն «Միտոյան» պրոդաքշընին:
Չկա՞ մտավախություն, որ էկրանավորումից հետ ներկայացումը դրամատիկականի խաղացանկում այլեւս չի լինի ամենապահանջվածներից: ՀԺ-ի հարցին դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահ պատասխանեց՝ ոչ: Ավելին, այն ավելի մեծ թվով հանդիսատես է ունենալու:
«Շարունակելու է մնալ խաղացանկում, եվ համոզված եմ, որ այն հանդիսատեսը, որը ներկայացումը դիտել է, նաեւ կուզենա էկրանավորված տարբերակը տեսնի: Կլինի եւ հակառակը: Մտավախություն չունեմ, որ մեր խաղացանկից դուրս կգա ներկայացումը, հակառակը, թատրոնն ու ստեղծագործական խումբն աառվել շահելու են այս քայլից: Գյումրու Աճեմյանի թատրոնը կարեւոր ձեռագիր ու սկզբունք ունի. ինչքան լավ, ստեղծագործ եւ հետաքրքրիր նորարարական ձեւաչափեր կան, առաջինը մենք ենք կիրառելու: Այս էկրանավորումն էլ կլինի 2020-ի մեր առաջին նոր քայլը»,-զրույցը եզրափակեց դրամատիկականի տնօրենը:
Արմենուհի Մինասյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Սարի թաղում ավտոմեքենա է կողաշրջվել
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ
Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները
Լարսը փակ է. ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել
Ինչ ծրագրեր կան Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի հետ կապված․ փոխվարչապետի եւ քաղշինկոմի նախաձեռնությունը
Փրկարարները Ձորագլխի մոտակա սարից 3 մարդու են իջեցրել. 17-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Առանց հյուրերի, ընթրիքի, պարահանդեսի ու առանց Թրամփի. ինչպիսին է լինելու Բայդենի երդմնակալությունը
Անբարեխիղճ արցախցիները չեն օգտվի կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումից
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը․ Սերգեյ Բագրատյանն էլ Դավիթ Անանյանի գրառմանն է անդրադարձել
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել
Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը
Ահա թե ինչ է լինում, երբ... Բագրատյանի հանձնաժողովը խիստ քննադատվեց, նա մեղքը գցեց Անանյանի վրա, Անանյանն էլ, թե՝ սուտ է
Արցախի խորհրդարանի 2021 թվականի ծախսը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով
Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է․ Դավիթ Անանյանն արձագանքել է Սերգեյ Բագրատյանի ելույթին
Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը
2021 թվականին սպասվող կարևոր սպորտային իրադարձությունները
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
Սեպտեմբերից սկսած Սահմանադրական դատարանի դատավորները որևէ տեսակի պարգևավճար չեն ստացել․ ՍԴ խոսնակ
Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում
Վիգեն Ստեփանյանի հուղարկավորման տեղի համար Կառավարության միջամտությանն են դիմել
Արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրվել․ ԱԱՏՄ
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ․ քննարկվել են գյուղատնտեսական խնդիրները
Նկատողություն Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին
Հայտնաբերվել է տոպրակ` առանձնապես խոշոր չափի թմրանյութով (տեսանյութ)
Մեկնարկել է «i-Portunus» արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը
4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին (լուսանկարներ)
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր
Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելի բանը լաչառությունն է. Ռոբերտ Քոչարյան
Գերիների ու անհետ կորածների ընտանիքներին չպետք է միայնակ թողնել, բայց դա պետք է անել հնարավորինս աննկատ․ Ա. Քոչարյան
Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ 9 մարզում ձյուն է տեղում
Ուսուցիչներին տրվող լրավճարների չափը կենթարկվի՞ փոփոխության. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են, որ բանաձեւը լրամշակման փուլում է
Դուք դավաճանների աջակիցն եք. Խաչատուրովը՝ դատավորին
Նիկոլ Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը (լուսանկարներ)
Առանց պետական գրանցման ու լիցենզիայի կազմակերպվել են «պոկեր» կենդանի խաղեր․ պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս
«Շուշին հանձնողներից մեկն ես, էլի». վիճաբանություն Քոչարյանի, նրա պաշտպանների եւ մեղադրող դատախազի միջեւ
Առաջին զորամիավորումում անցկացվել է ռազմաբժշկական պատրաստության պարապմունք (լուսանկարներ)
Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ․ ՊՆ
© 2021 Հայկական ժամանակ