Կառավարող ուժը շարժվում է ճիշտ ճանապարհով, բայց որոշ խնդիրներ անցնող տարում մնացին չլուծված. Էդգար Վարդանյան

Ընդամենը մի քանի օր անց կավարտվի 2019 թվականը՝ դռները բացելով նոր տարվա, նոր սպասելիքների եւ դրանց իրականացման համար: «2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձեւակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան եւ հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը»,- իր Ամանորյա ուղերձում դիմելով հայ ժողովրդին՝ մեկ տարի առաջ հեռուստաէկրաններից հայտարարեց այն ժամանակ դեռեւս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

«2019 թ. մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը: Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային եւ պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր»,- հավելեց Փաշինյանը:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանին խնդրեցինք գնահատել, թե ինչ հաջողություններ եւ ինչ ձախողումներ եղան 2019-ին:

«Անցած քաղաքական տարին ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է շարժվել լիակատար ժողովրդավարության հաստատման ուղղությամբ, ինչը նշանակում  է, որ կառավարող ուժը շարժվում է ճիշտ ճանապարհով: Անցած տարվա ընթացքում նախ ականատես եղանք որոշակի հակակոռուպցիոն միջոցառումների, տեսանք, որ կառավարող ուժը փորձում է թափանցիկ գործել եւ նաեւ բազմաթիվ ոլորտներում իրականացնում է այնպիսի բարեփոխումներ, որոնք պետք է նպաստեն ինչպես երկրի առողջացմանը, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմանն ու ամրապնդմանը: Այս տարի մենք ականատես եղանք նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների կողմից ակտիվ  քարոզչության, որը, ինչպես ցույց են տալիս վերջին սոցիոլոգիական հարցումները, որեւէ ազդեցություն չի թողել հանրային տրամադրությունների վրա: Նաեւ կարող ենք ասել հետեւյալը, որ մի շարք խնդիրներ, որոնց լուծումը ակնկալվում էր հանրության լայն շրջանակների կողմից, մնացին չլուծված»,- ասաց նա:

Չլուծված հիմնական խնդիրը, ըստ քաղաքագետի՝ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումն էր. «Մենք տեսանք, որ կառավարող ուժն ունի ցանկություն՝ այդ ինստիտուտը հիմնադրելու, եւ նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին, բայց տարին ավարտվում է, սակայն նույնիսկ չկա երեւացող նախանշան, թե այդ ինստիտուտը երբ է հիմնադրվելու եւ ընդհանրապես հիմնադրվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին է խոսվում, սակայն վեթինգ իրականացնելու համար պարտադիր էլ չէր անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումը: Շատ ժողովրդավարական երկրներում, ըստ նրա, վեթինգն իրականացվում է առանց դրա:

Մյուս խնդիրն, ըստ քաղաքագետի՝ իրական, խորքային բանավեճերի բացակայությունն էր, որը մի կողմից ընդդիմության, մյուս կողմից իշխանության մեղքով է: Ըստ Էդգար Վարդանյանի՝ իրավիճակային լուծումները փոքր- ինչ շատ են եղել: Քաղաքագետը համոզված է, որ կարելի էր մի փոքր ավելի քիչ երեւալ էկրաններին ու համացանցում՝ տարբեր հաջողություններ ներկայացնելիս, ավելի շատ զբաղվել երկարաժամկետ խնդիրներ լուծելով, դրանց վերաբերյալ խորքային քննարկումներ ու բանավեճեր կազմակերպելով:

Վարդանյանի համոզմամբ՝ դանդաղ է առաջ շարժվել նաեւ նախկին կոռուպցիոն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելու պրոցեսը, որը եւս հասարակության մեջ որոշակի բացասական տրամադրություն է ստեղծում:

Եթե դատական համակարգին ամենաքիչն է մոտեցել հեղափոխությունը, ապա ամենաշատ բարեփոխված համակարգը, ըստ Վարդանյանի՝ սոցիալական աջակցության ոլորտն է եւ միգրացիոն ծառայությունը:

Անդրադառնալով ընդդիմության պահվածքին՝ քաղաքագետը նրանց բաժանեց երկու խմբի՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչների եւ նրանցից հեռու գտնվող ուժերի:

Առաջին խմբի ընդդիմության վերաբերյալ Վարդանյանն ասաց, որ նրանք փորձեցին անցնող տարում որոշակի ակտիվություն ունենալ, սակայն չհաջողվեց, քանի որ նրանք այդպես էլ չընդունեցին իրենց գործած մեղքերը եւ չցանկացան ներողություն խնդրել ժողովրդից: Ահա այս խմբից դուրս գտնվող ընդդիմադիր գործիչներն ու ուժերը, քաղաքագետի համոզմամբ, կայացման խնդիր ունի:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր դիտարկմամբ ո՞ր քաղաքական ուժերը 2020-ին կլինեն գլխավոր «խաղացողները», ի՞նչ նոր ուժերի ձեւավորման հնարավորություն կա:

«Քանի դեռ կան իներցիա, իներցիան կշարունակվի: Չի բացառվում, որ նախկին քաղաքական ռեժիմի շահերը ներկայացնող նոր խմբավորումներ, նոր ձեւաչափեր փորձեն ձեւավորել, բայց ինչ-որ նոր իրական ժողովրդավարական ուժ դժվար թե 2020-ին ձեւավորվի, որովհետեւ մեծամասամբ «Իմ քայլը» իր շուրջ է հավաքել դեմոկրատական հանրության մեծ մասին: Նաեւ կա «Քաղաքացու որոշում» ուժը, որը հեղափոխական օրակարգով է շարժվում, եւ ինքը կարող է ակտիվանալ»,- պատասխանեց նա:

Իսկ ի՞նչ սպասել 2020-ին. «Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին կլինի, որ իմ կողմից շոշափված հարցերի վերաբերյալ առաջխաղացումներ, առաջընթաց կլինի: Իհարկե պետք է սպասել նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից շատ ավելի ակտիվ գործունեություն, նրանք բնական է՝ կանգ չեն առնելու, փորձելու են բոլոր տեսակի միջոցները կիրառել հարվածելու համար ժողովրդավարեցման գործընթացին: Բայց նրանք, միեւնույն է, չեն կարողանալու հանրային հենարան ստեղծել իրենց գործունեության համար: Կարծում եմ, որ էլի կլինեն աղմկահարույց քրեական գործեր, եւ նաեւ այն տնտեսական առաջընթացը, որ գրանցվել է, նոր պտուղներ կտա 2020 թվականին»,- եզրափակեց քաղաքագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3482 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին