Երևան
12 °C
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հերքում է, որ յուրացրել է 89 մլն դրամից ավելի արժեցող իրեր, որոնք պետք է որպես օգնություն տրամադրվեին համայնքի անապահով ընտանիքներին: Երեկ մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, թե դրանք հեքիաթներ են:
Նախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։
Մասնավորապես, ըստ ոստիկանության, Ղարաքեշիշյանի ղեկավարած կազմակերպությունը «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունից 2013- 2019 թթ. ստացել է 316 հազար եվրոյից եւ 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն։ Համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի արժեցող տարբեր իրեր։
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը ձեւական աճուրդներ կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր։ Ղարաքեշիշյանը, ըստ ոստիկանության, հաստատապես իմանալով, որ որդուն պատկանող հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկն առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլեւ կազմել եւ տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։
Նշված առանձնատանը ՀԺ-ն անդրադարձել է դեռ 2016 թ., երբ տունը դեռ կառուցված չէր: Մենք հրապարակել էինք լուսանկարներ, որոնցից երեւում էր, թե ինչպես է Ստեփանավանի «Ալեա» կոչվող այգու մոտ, անմիջապես ծառերի կողքին շինարարություն ընթանում: Այն ժամանակ մեզ հասած տեղեկություններով՝ տարածքը պատկանում էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի աներորդուն: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ քաղաքապետը խնդիրներ էր ունեցել, դատախազը միջնորդել էր, քաղաքապետն էլ լավության տակից որոշել էր դուրս գալ այգու տարածքը նրա աներձագին տրամադրելով:
Ստեփանավանի քաղաքապետարանից մեզ պատասխանել էին, որ ծառերի արանքում շինարարություն իրականացնողը Աշոտ Բոչոլյան անունով մի քաղաքացի է, որը քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ ամառանոց կառուցելու շինթույլտվություն ունի: Մենք պարզել էինք, որ Բոչոլյանը հենց Կոստանյանի աներորդին է, աշխատում է «Ջերմուկ գրուպ» ընկերությունում եւ Բրյուսովի անվան ինստիտուտում՝ որպես մատակարար:
Ստորեւ մեր զրույցը՝ Ստեփանավանի քաղաքապետի հետ.
- Պարոն Ղարաքեշիշյան, ըստ ոստիկանության, 89 միլիոն դրամից ավելի արժեցող իրերի հափշտակություն եք արել:
- Էդ հեքիաթներ ա լրիվ: Քննությունը կգնա, կպարզվի:
- Ոստիկանությունը նշում է, որ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, յուրացրել եք 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։
- Ի՞նչ երեխա, ի՞նչ օգնություն, բարեգործական օգնություն ա: Հիվանդանոցներին, մանկապարտեզներին սնունդ են ուղարկել եւ հագած շորեր: Հագած շորերը ես տարել եմ, ծախե՞լ:
- «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունից 2013-2019 թթ. ստացե՞լ եք 316 հազար եվրոյից եւ 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր:
- 316 հազար եվրոն մոտ 180 միլիոն դրամ է: Դուրս է գալիս՝ օգնության կեսը ես տարել եմ, կերե՞լ: Հնարավո՞ր ա նման բան: Օգտագործած շորե՞րը:
- Միայն շորե՞ր են եղել, գումար չի՞ եղել:
- Չէ, ինչ գումար, ուղղակի սիմվոլիկ, որպես ապահովագրություն, գումար են նշանակում, որ հանկարծ ուղեբեռը չվնասվի, ծովը չընկնի, վթարի չենթարկվի: Օգնությունը եղել ա հագած շորեր, հիվանդանոցների պարագաներ: Բժշկական պարագաները տվել եմ Տաշիրի ու Ստեփանավանի բուժկետերին ու հիվանդանոցներին, ամեն ինչը նկարներով, փաստաթղթերով կա: Մակարոնեղեն են ուղարկել մանկապարտեզների համար, լրիվ տվել եմ մանկապարտեզներին: Հագած շորերն էլ տվել ենք բնակչությանը:
- Իսկ ճի՞շտ է, որ ձեր որդու հողամասում պաշտոնյաներից մեկը առանձնատուն է կառուցել, հետո դուք կազմել եւ տրամադրել եք պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում։
- Արդեն 20 անգամ մենք ձեր թերթին պատասխան տվել ենք, որ բոլոր թղթերը կան:
- Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ կապ ունի՞ նշված առանձնատունը:
- Չունի, աներձագինն է:
- Բայց ձեր տղայի հողամասում է կառուցվել:
- 2005 թ. իմ տղան էդ հողամասը ձեռք է բերել, դրանից հետո նրա (Կոստանյանի-խմբ.) աներձագը առել ա էդ հողը: Պրիչո՞մ տուտ Կոստանյանը, պրիչո՞մ տուտ իմ տղեն: 15 տարի առաջ ա էդ հողը ձեռք բերվել, դրանից մի քանի տարի հետո վաճառել է, էդ ժամանակ են սկսել շինարարություն անել:
- Վաճառելուց հետո՞ են սկսել շինարարությունը:
- Հա, առել ա էդ տղեն, իր կինը ստեփանավանցի ա, էդ տղեն Ստեփանավան ծնողներ ունի, բարեկամներ ունի, իրենց համար բարեկամներով եկել են, հավաքվել են, դաչա են սարքել, Կոստանյան Գեւորգն ի՞նչ կապ ունի: Աներձագն ա լրիվ բարեկամներով, հորով, հորեղբորով եկել, էստեղ տեր կանգնել էդ ամեն ինչին: Ու դա շատ շուտ ա եղել: Ձեր մոտ փաստաթղթեր կան, շինթույլտվություններ են տրված՝ տեխնիկական պրոյեկտներով, ամեն ինչ կա: Մի քանի անգամ ձեր թերթը պահանջել է, մենք ուղարկել ենք, հիմա եթե ուզում եք, էլի պահանջ արեք, էլի կուղարկենք:
- Կոստանյանի աներորդին ինչ-որ պաշտո՞ն ունի:
- Ինչ-որ մի տեղ աշխատում ա, ես տեղյակ չեմ:
- Պարոն Ղարաքեշիշյան, ձեզ կանչե՞լ են հարցաքննության:
- 6-րդ վարչությունը եկել ա էդ թեմաներով, ես իրենց ոչ մի ցուցմունք չեմ տվել՝ որ տեսա էդպես են տրամադրված: Քննչականին նկարներ էլ կտամ, ցուցմունք էլ կտամ, ապացույցներ էլ... Եղել ա, որ մարդիկ եկել, մի երկու բան տարել են, հետ են բերել, փոխել, ուրիշը տարել: Ո՞նց ցուցակ կազմեինք: Օգնությունը բաժանելուց 20-25 տոկոսը մնում է, ոչ մի բանի պիտանի չի լինում, թափում ենք: Մարդիկ գալիս են, իրենց համար հատակի, շան տակի շորեր են տանում:
- Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ասում եք, ինչո՞ւ է ձեր դեմ նման գործ սկսվել, ինչ-որ մեկը ցուցմո՞ւնք է տվել ձեր դեմ:
- Ոչ, ոչ մեկը չի տվել:
- Բա ինչո՞ւ են այսպիսի քրգործ հարուցել:
- Դե, ինձ թվում է դա պիտի դուք ավելի լավ իմանաք: Ես ենթադրություն ունեմ, չեմ ասի:
- Ձեր որդին քրգործով ինչ-որ կարգավիճակ ունի՞՝ կասկածյալ, վկա…
- Ո՞ր որդու մասին է խոսքը: Ես օրինական 3 որդի ունեմ:
- Նա, ում պատկանել է ոստիկանության հիշատակած հողամասը:
- Ոչ մի բան չկա, ինստիտուտ ավարտած, ջահել տղա է, ոչ մի տեղ չի աշխատում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT