Երևան
12 °C
Վերջին օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի «չելենջին» միացողների ակտիվություն է նկատվում, մասնավորապես բավական ակտիվորեն www.himnadram.org կայքում գրանցվում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արդեն կայքում գրանցվել է 3509 դոնոր: Նրանք բոլորը միասին գեներացրել են 326 հազար 786 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Արշամյանը նկատեց, որ առաջին մի շաբաթից հետո մարդկանց ակտիվությունը փոքր-ինչ նվազել էր, սակայն շոու-բիզնեսի ակտիվացումից հետո կրկին շարժ է նկատվում: «Բայց լավն այն է, որ միայն Հայաստանի հետ կապված չի այդ ակտիվությունը, բավական ակտիվ է նաեւ Ռուսաստանը»,- ընդգծեց նա:
Մեր հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, հիմնադրամի տնօրենն ասաց, որ ՌԴ-ում գտնվող իրենց գործընկերների միջոցով սոցիալական մեդիաներում տարածել են տեղեկատվությունը: Բացի այդ, ըստ Արշամյանի, իր ազդեցությունն է ունեցել հեռուստամարաթոնը, փոխանցումներ կատարելու մասին վարչապետի կոչը:
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում Արշամյանը գրեց, որ հեռուստամարաթոնի օրը հայտարարված 9 միլիոն 856 հազար 100 ԱՄՆ դոլար գումարն արդեն հասել է 10 միլիոն 688 հազար 142-ի։
«Ուրախությամբ նշեմ, որ կայքի նոր նվիրատուների գրանցումը չի դադարում ու վստահ եմ, որ կշարունակվի գալիք 2020 թվականին՝ ի վերջո մոտակա տարիներին հյուսելով հարյուր հազարավոր հայրենակիցների այն ցանցը, որն ի զորու է լինելու իրականացնել ցանկացած մեծ ու փոքր նախագիծ ու գաղափար»,- գրել է Արշամյանը՝ հավելելով, որ շնորհակալ է բոլոր բոլորին, ովքեր սատարել ու սատարում են հիմնադրամին ու մասնակից են դառնում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացվող կենսական ծրագրերին։
«Սուրճ խմելիս միշտ հիշեք, որ այդ մեկ բաժակ սուրճը կարող է հայրենիքում ու սփյուռքում ապրող ձեր հայրենակցի, մեկ ընտանիքի, մեկ համայնքի, մեկ մարզի կյանքը դարձնել ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ»,- ընդգծել է հիմնադրամի տնօրենը:
Հիշեցնենք՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT