Պատգամավորներն առաջարկում են առանց ձմեռային անվադողերի երթեւեկելու համար տուգանք նշանակել

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանն ու Արտյոմ Ծառուկյանն առաջարկում են դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը առանց ձմեռային անվադողերի երթեւեկելու համար տուգանք նշանակել: Կարծում են՝ տույժ է պետք կիրառել նաեւ մեքենայի մոտակա լույսերը չմիացնելու դեպքում:

Պատգամավորները համապատասխան նախագիծ են շրջանառության մեջ դրել, որի առաջին մասով առաջարկում են վերոնշյալ ժամանակահատվածում առանց մեքենայի մոտակա լույսերը միացնելու երթեւեկելու համար տուգանք նշանակել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5 հազար դրամ):

Իսկ առանց ձմեռային անվադողերի երթեւեկելու համար՝ նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):

Պատգամավորները կարծում են, որ ավտոտրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը բավականին մտահոգիչ է, քանի որ տարեցտարի ավելանում է տրանսպորտային միջոցների պատահարների թիվը, հատկապես` ձմռանը: Այս նախագծով փորձելու են լուծել անվտանգության խնդիրը, քանի որ վարորդների մի մասը ձմռանը երթեւեկում է ամառային անվադողերով եւ նրանք հանդիսանում են առավել վտանգավոր հասարակության համար, որի հետեւանքով ունենում ենք անդառնալի կորուստներ:

Որպես օրինակ պատգամավորները մատնանշել են Չեխիայի, Ռուսաստանի, Խորվաթիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Սլովենիայի եւ Ֆինլանդիայի փորձը, որտեղ նույնպես պարտադիր է ձմեռային անվադողերի օգտագործումը:

Տպել
1846 դիտում

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են