Մասիսում 17-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է հասակակիցը

Ոստիկանությունը բացահայտել է Մասիսի Երեւանյան փողոցում երեկ տեղի ունեցած սպանությունը, կա ձերբակալված: Նա սպանվածի հասակակիցն է, 17 տարեկան:

Երիտասարդները միմյանց ճանաչելիս են եղել. վիճաբանությունը տեղի է ունեցել ոսկյա շղթայի պատճառով. ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվող 17-ամյա տղան հասակակցի ոսկյա շղթան վերցրել էր՝ գրավադրելու նպատակով, բայց վաճառել էր։ Այս հարցի շուրջ ծագած վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել։

Ոստիկանությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 18։20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։

Պարզվել էր, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Էդիկ Բեգլարյանն է, իսկ դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող չգործող տպարանի հարևանությամբ, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Տպել
6523 դիտում

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

Ն. Փաշինյանը և Ա. Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում համագործակցության հարցեր

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայանա

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում պարտավորություններ ունեցող քաղաքացիների հանդեպ կկիրառվեն զիջումներ

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցները

ՏԿԵՆ-ը զգուշացնում է. դիմակներն ու ձեռնոցները չի կարելի նետել ճանապարհներին

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Միջադեպ Շուշիի ընտրատեղամասում. ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները պահանջել են ջնջել (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու որոշում այս պահին չկա, պարետի որոշումը պատահաբար է հրապարակվել․ խոսնակ

Ստուգման արդյունքները մարտի 31-ի ժամը 9-ից 12-ի դրությամբ. 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն

ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկությունները ֆիքսելու նախագիծը

Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում. Արայիկ Հարությունյանը ընտրատարածք է գնացել կնոջ եւ դստեր հետ (լուսանկար)