Երևան
12 °C
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի բնակիչների մի մասը գերադասում է Նոր տարին դիմավորել արտերկրում: Մարդիկ նախապես սկսել են ամրագրել Ամանորը դրսում անցկացնելու փաթեթները:
Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գերադասում են Նոր տարին անցկացնել Եգիպտոսում եւ Վրաստանում: Այս երկու երկրներից հետո թոփ եռյակում է հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Նոր տարին տանը՝ խոհանոցում, անցկացնելու փոխարեն շատերը նախընտրում են այդ գումարով մեկնել հանգստի եւ յուրօրինակ ձեւով դիմավորել Ամանորը: Բացի այդ, վստահեցնում են, որ Հայաստանում գրեթե նույն գումարով են հանգստանում, իսկ այս դեպքում համատեղում են մի քանի բան, նախ՝ մի նոր երկիր են այցելում, հետո էլ՝ տոնն անցկացնում են ավելի տաք ու հարմարավետ միջավայրում:
Տուրիստական տարբեր գործակալություններում «Հայկական ժամանակ»-ի անցկացրած հարցումներից պարզվեց, որ Նոր տարին Վրաստանում դիմավորելն ու առաջին մի քանի օրն այնտեղ անցկացնելն արդեն սովորական է դարձել մեր քաղաքացիների համար: Գործակալություններից մեկի աշխատակիցը կատակեց՝ մարդիկ հարեւան Վրաստան գնալը երբեմն արտագնա տուրիզմ չեն էլ դիտարկում:
Ընդհանուր առմամբ տուրիստական գործակալությունները դժգոհ չեն արտագնա ուղղություններով այս տարվա համար նախատեսված փաթեթների վաճառքից: Աճ են նկատում նաեւ Հայաստանի ներսում: Այս տարի նախորդ տարիների համեմատ փոքր-ինչ ավելացել է Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում եւ Սեւանում հանգստացողների թիվը: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի տուրիստական գործակալությունների տրամադրած տեղեկատվությունը, որտեղ արտացոլված է, թե որ ուղղություններն են առավել նախընտրելի Հայաստանում:
«Սքայ տուր» տուրիստական գործակալությունից հայտնեցին, որ Հայաստանի տարածքում մեր քաղաքացիները նախապատվությունը հիմնականում տալիս են Ծաղկաձորին, Աղվերանին եւ Դիլիջանին: Այս ուղղություններով փաթեթներ են առաջարկվում մոտ 290 հազար դրամով վեց օրվա համար՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը ներառյալ, որի մեջ ներառվում են հյուրանոցը, սնունդը եւ ուղեւորափոխադրումը: «Սքայ տուր»-ից հայտնեցին, որ այս տարի Հայաստանի ներսում տուրիզմի աճ կա: Աշխատակիցը նաեւ նշեց, որ պահանջարկը նպաստել է մի շարք նոր հյուրանոցներ բացվելուն: «Սքայ տուր»-ի դեպքում առաջատար երկիրը Եգիպտոսն է, ապա Արաբական Միացյալ էմիրությունները: Այս տարի նախորդ տարվա համեմատ բավականին աճել են արտագնա եւ ներգնա տուրիզմները:
«Գլոբուս Տուրս» տուրիստական գործակալությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում տուրեր են վերցրել դեպի Եգիպտոս, Դուբայ, Քաթար եւ Թիֆլիս: Սակայն այս տարի նախորդ տարվա համեմատ տոնական օրերին դրսում հանգստացողներն ավելի քիչ են: Գործակալությունից հայտնեցին, որ այս տարի ամենաշատն սպառվել են դեպի Դուբայ տոմսերը: Մեզ նաեւ հայտնեցին, որ հիմնականում մարդիկ 7-օրյա փափթեթով գնում են դեպի Եգիպտոս: Մեկ ամբոջական փաթեթի գինն սկսվում է 1000 ԱՄՆ դոլարից: Այն ներառում է հյուրանոց, ավիատոմս, նախաճաշ, Նոր տարվա գիշերը շքեղ միջոցառման մասնակցություն եւ գալա ընթրիք:
«Միրեյքլ» տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ ամենաշատն սպառվել են դեպի Եգիպտոս, Դուբայ եւ Թբիլիսի ուղղություններով տոմսերը: Այս ընկերությունից նաեւ հայտնեցին, որ ավիատոմսերը բավականին թանկացել են, օրինակ՝ դեպի Եգիպտոս ավիատոմսերի նվազագույն արժեքը սովորական օրերին 160 հազար դրամ է, իսկ դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ն այն կրկնակի արժեք ունի՝ մոտ 325 հազար դրամ: Այս ընկերությունում դեպի Եգիպտոս 7-օրյա հանգիստը վերը ներկայացված «Գլոբուս տուր»-ի համեմատ բավականին թանկ է, սակայն ունի որոշակի առավելություններ: 1490 ԱՄՆ դոլար արժողությամբ տուրերն արդեն սպառվել են: Փաթեթը ներառում է ավիատոմսեր, հյուրանոց, դիմավորել, ճանապարհել, շուրջօրյա սնունդ, բժշկական ապահովագրություն եւ ամանորյա գալա ընթրիք:
Այստեղ նաեւ նկատեցին, որ Հայաստանի ներսում նախատոնական եւ տոնական օրերին փաթեթներն այնքան էլ չեն վաճառվում, իսկ գները հետեւյալն են. Արզնիի առողջարան՝ մեկ օրը մեկ անձի համար 43 հազար դրամ, ներառյալ գալա ընթրիք, բուժական ծախսեր: Ծաղկաձորում մեկ անձի համար մեկ օրը 20 հազար դրամ է, եթե ցանկանան գալա ընթրիք, ապա պետք է հավելյալ վճարեն:
«Լոկա» գործակալությունից հայտնեցին, որ իրենց մոտ էլ առաջատարը Եգիպտոսն է, ապա՝ ըստ հերթականության՝ Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություն, Շրի Լանկա, Կուբա: Այս գործակալությունում մեկ անձի համար նախատեսված ամբողջական փաթեթների գինը տոնական օրերին սկսվում է միջինը 700 դոլարից: Սա թերեւս ամենաէժան տարբերակներից է: Գործակալությունից հայտնեցին, որ նախորդ տարիների համեմատ այս տարի շատացել է նաեւ ներգնա տուրիզմը: Մարդկանցից շատերն սկսել են նախապատվություն տալ Հայաստանի ներսում հանգստին: Մեր զրուցակիցը, սակայն, դժվարացավ ասել, թե կոնկրետ որ հատվածներում են ավելի շատ նախընտրում անցկացնել հանգիստը:
«Արարատ տուր» տուրիստական գործակալությունում տոնական օրերին արտագնա ուղղություններով տուրերում առաջատարն Արաբական Միացյալ Էմիրությունն է, ապա Եգիպտոսը, Շրի Լանկան, Թայլանդը եւ Երուսաղեմը:
«Ուան Ուեյ» տուրիստական գործակալությունում նշեցին, որ իրենց մոտ հիմնականում մեկօրյա տուրեր են գործում: Ծաղկաձորում եւ Սեւանում մեկ անձը կարող է հանգստանալ 16 հազար դրամով, գիշերակաց չի ներառվում: Իսկ արտագնա տուրերից առաջատարը կրկին Եգիպտոսն է, ապա Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, եվրոպական երկրներից էլ՝ Չեխիան եւ Իտալիան: Վրաստանում մեկ շաբաթյա հանգստի համար փաթեթի նվազագույն արժեքը մեկ անձի համար մոտ 120 հազար դրամ է: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը ներառյալ փաթեթը ներառում է էքսկուրսիոն ծրագրեր, ամանորյա գալա ընթրիք եւ ուղեւորափոխադրում: Էքսկուրսիան իրականացվում է մայրաքաղաք Թբիլիսիում, սիրահարների քաղաք Սիղնաղիում եւ Մցխեթայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT