Ասֆալտապատող ընկերությունը դանդաղում է, 220 մլն դրամից փոխանցվել է 26 մլն-ը. Վանաձորի քաղաքապետն ամփոփում է անցնող տարին

2019 թ.-ին Վանաձորում լայնամասշտաբ աշխատանքներ իրականացվեցին կառավարության ու համայնքային բյուջեներով: Քաղաքի արտաքին տեսքը, իհարկե, էապես փոխվեց, սակայն սրան զուգահեռ, Հայաստանի 3-րդ քաղաքը դեռ բազմաթիվ խնդիրներ ունի: Որոնք էին 2019-ի ձեռքբերումներն ու որոնք են լինելու 2020-ի անելիքները: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետն ամփոփել է 2019-ը ու խոսել գալիք տարվա ծրագրերից:

- Պարո՛ն Ասլանյան, ինչպիսի՞ն էր 2019 թ.-ը Վանաձորի համար:

- Վանաձորի համար 2019 թ.-ը կարելի է համարել մեր հնարավորությունները կապիտալիզացնելու տարի: Մեր ամբողջ աշխատանքները գործնականում ի մի բերելու եւ այդ արդյունքները տեսնելու տարի, որովհետեւ այն, ինչ մենք պլանավորում էինք՝ ֆինանսական ու տնտեսական, բյուջետային գործունեությունը, ըստ էության, տվեցին իրենց արդյունքը: Քանի որ համայնքային բյուջեն անսահմանափակ չէ, մասշտաբային ու մեծ գործեր անելու համար մեզ ֆինանսական ներարկում էր հարկավոր, որը կառավարության կողմից տրամադրվեց:

- Սուբվենցիոն ծրագրերով բազմաթիվ մեծ շինարարական աշխատանքներ կատարվեցին Վանաձորում, բայց կարծես թե որոշ դեպքերում ժամկետների մեջ չտեղավորվեցին: Ի՞նչ կասեք այս մասին:

- 2-3 շինարարություն օբյեկտիվ պատճառներով կտեղափոխենք հաջորդ տարի՝ շինաշխատանքների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված: «Արցախ» պուրակում եւ «Դիմաց» թաղամասի այգում շինարարության ընթացքում արդեն երեւաց, որ նախկինում եղած ծառերը խանգարում են այգիների բարեկարգմանն ու սալիկապատմանը: Մենք նաեւ շատ խիստ հետեւողականություն ենք ցուցաբերել հայտնաբերված թերությունների նկատմամբ, որոնք տեղում շտկվել են:

Մեծ խնդիր ունենք այսօր ասֆալտապատման մասով: Ասֆալտապատող «Մ Բուատ» կազմակերպությունը, որը մրցույթը շահել էր, ի սկզբանե տեղյակ էր մեր առաջադրած պայմաններին. որ որեւէ անորակ աշխատանք չի ընդունվելու, որ մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության, միայն թե ասֆալտապատումն արվի որակով ու ժամանակին: Մենք անգամ պատրաստ էինք ժամկետների առումով որոշակի զիջումների գնալ… ցավոք, այս պահին խնդիր ունենք. այդ կազմակերպությունը պայմանագրով իր պարտականությունները չի կատարել, եւ հիմա որոշում ենք նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառել եւ հետագան որոշել: Իրականացվող աշխատանքների մոտ 30 տոկոսն անգամ չեն կատարել: Իրենց ասելով՝ 4-5 փողոց ավարտել են, բայց դա դեռ հարց է՝ որակապես լա՞վն է, թե՞ ոչ: Շահած 11 փողոցներից մոտ 30 տոկոսն է կատարվել, ու այն դեպքում, երբ մենք ունեինք կարեւոր փողոցներ, որոնք ոչ միայն քաղաքի արտաքին տեսքն էին ապահովելու, այլ նաեւ կոմունիկացիոն ու այլ խնդիրներ կլուծեին: Այսօր էլ մեր խնդիրը ոչ թե ինչ-որ մեկին տուգանել կամ պատժելն է, այլ քաղաքի խնդիրները որակապես լուծելը: Իրենց վերջնաժամկետը վաղուց ավարտված է, հարցը քննարկվում է նաեւ կառավարությունում:

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ նման պատկեր ստացվեց ասֆալտապատման մասով: 

- Որեւէ պատճառաբանություն մեզ համար ընդունելի չէ, եւ հետո, պատճառ էլ չկար. եղանակային պայմաններն իդեալական էին, ընթացքում ծագած բոլոր խնդիրներին օպերատիվ լուծումներ ենք տվել: Իրենց ներկայացնելով՝ մի ժամանակահատվածում բիտումի պակաս ունեին, մյուս ժամանակահատվածում՝ տեխնիկայի խափանման: Բայց սա մեզ համար, կրկնում եմ, անընդունելի է: 220 մլն դրամից իրենց փոխանցվել է 26 մլն դրամ գումար՝ հողային աշխատանքների համար:

- Պարո՛ն Ասլանյան, Դատախազությունն առաջարկել էր «Արցախ» պուրակը վերցնել կինոմոսկվայից ու վերադարձնել համայնքին: Տարիներ շարունակ ձգվող թնջուկը ե՞րբ կավարտվի ու ի՞նչ հանգուցալուծում կստանա:

- «Արցախ» պուրակի այն հատվածը, որը պատմամշակութային հուշարձան է, այդ մասով հիմա բանակցություններ են տարվում սեփականատիրոջ հետ: Ես սեփականատիրոջ հետ կապվել եմ, արձագանքել են, նախնական բանավոր պայմանավորվածությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ իրենք կներկայացնեն իրենց կողմից հողի համար վճարած կտրոնները, եւ մենք կդիմենք ավագանուն՝ հողը հետ վերցնելու եւ այդ մարդկանց գումարները հետ վերադարձնելու համար: 80-90 տոկոսով վստահ եմ՝ կվերադարձվի համայնքին:

- Վանաձորում չնայած բազմաթիվ աշխատանքներ տարվեցին, բայց խնդրահարույց մնաց ներքաղաքային տրանսպորտի ու այգիների հարցը:

- Ներքաղաքային տրանսպորտի մրցույթը վերջերս է կայացել: Մեր ունեցած հնարավորությունների, տեխնիկական միջոցների վերահսկողության պայմաններում մենք հետեւողական ենք ու վճռական, որ Վանաձորի տրանսպորտային կյանքը փոխվի: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կունենանք լրիվ նոր տրանսպորտային պատկեր: Այգիների մասով, որպես գլոբալ խնդիր, «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգու վերակառուցումն է նախատեսվում: Կարծում եմ՝ առաջիկա տարում բեկումնային քայլեր կունենանք: «Երկաթուղայինների» այգու վարձակալների հետ բանակցություններ ենք տանում, որպեսզի ովքեր չեն օգտագործում կամ օգտագործում են ոչ նպատակային, նրանց հետ խզվեն պայմանագրերը: «Շարլ Ազնավուր»-ի անվան զբոսայգին եւս հավանաբար կմտնի վերանորոգման ծրագրի մեջ:

- Որո՞նք են լինելու Վանաձորի համայնքապետի ու համայնքապետարանի 2020 թ.-ի առաջնահերթ աշխատանքները:

- Շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքի արտաքին տեսքի, արտաքին գրավչության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությունը: Այս տարի նպատակ ունենք նաեւ 4 տնակային մանկապարտեզներից գոնե մեկը քարե շինությունով փոխարինելու: Մենք երբեւէ կանգ չենք առնելու, գնալու ենք առաջ, որպեսզի Վանաձորը դառնա հանրապետության գրավիչ քաղաքներից մեկն ու տարածաշրջանային կենտրոն: Դա մեր հաղթաթուղթը կարող է լինել տարածաշրջանում:

Տպել
2022 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը