Երևան
12 °C
Ծուխ, մրգային համեր, անուշաբույր նյութեր. նարգիլեն կամ, այսպես ասած, հուքան, շիշան, կալյանն սկսել են գրավել Հայաստանի դեռահասներին: Նրանք հիմնականում քաղաքաբնակներն են եւ մայրաքաղաքի բնակիչները: Գրանցվում է օգտագործողների աճ, ինչը նշանակում է, որ առջեւում նոր վտանգ կա:
Մինչ շատերը կարծում են, թե իրականում նարգիլեն անվնաս է եւ թույլ են տալիս իրենց երեխաներին օգտագործել, Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսիսյանը դրա օգտագործումից առաջացող հիվանդությունների անուններն է թվարկում:
Նրա խոսքով՝ միգուցե նարգիլեն ավելի վտանգավոր է, քան սովորական ծխախոտը:
Ավելի շատ վտանգներ, վնասակար նյութեր, հիվանդություններ
Մինչ շատերը մեկնաբանում են, որ կալյանն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ ծուխն անցնում է հեղուկի միջոցով, եւ ջուրը կատարում է ֆիլտրի դեր, Եվա Մովսիսյանի խոսքով՝ իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Այդ նյութերի մեծ մասը, որոնք հիմնականում նույնն են, ինչ ծխախոտի մեջ, ջրալույծ չեն եւ չեն կարող ամբողջությամբ ֆիլտրվել ջրի միջոցով:
Ապացուցված է, որ ինչպես ծխախոտի, այնպես էլ կալիանի հաճախակի օգտագործման դեպքում կարող են առաջանալ բերանի խոռոչի, ստամոքսի, շնչուղիների, թոքերի, միզապարկի քաղցկեղ եւ սիրտանոթային հիվանդություններ: Այս դեպքում եւս շատ վտանգավոր է երկրորդային ծուխը. մարդիկ կարող են չօգտագործել, սակայն գտնվելով նույն վայրում՝ վտանգել իրենց առողջությունը:
Պարզվում է, որ հակառակ շատ կարծիքների, նարգիլեն կարող է ավելի շատ վտանգներ պարունակել, քան սովորական ծխախոտը:
Ինչպես նշեց մասնագետը, եթե նույնիսկ առկա նյութերն ինչ-որ չափով ֆիլտրվում են, եւ ծուխը մի քիչ ավելի մեղմ է լինում, միեւնույն է, նարգիլե ծխելու ժամանակահատվածը երկար է՝ կես կամ մեկ ժամ, նույնիսկ՝ ավելի:
«Ապացուցվել է, որ նարգիլե ծխելու ժամանակ մարդն ակամայից ավելի հաճախ է ներշնչումներ անում եւ վնասակար նյութերից ավելի շատ քանակություն է ստանում, քան սովորական ծխախոտի ծխից:»,- նշեց Մովսիսյանը:
Մյուս վտանգներից մեկն էլ դրա հեղուկներն են, որոնց մեջ երբեմն ոչ թե սովորական ջուր է լինում, այլ տարբեր համային ավելացումներ եւ ալկոհոլ: Ստացվում է, որ վնասակար ազդեցությունը շատանում է, եւ կախվածությունն ավելի հեշտ է զարգանում հատկապես դեռահասների մոտ: Մովսիսյանի խոսքով՝ կան տվյալներ, որ դա կարող է հետագայում բերել այլ տեսակի կախվածությունների զարգացման. «Մարդը, որը հաճախ օգտագործում է կալիան, հետագայում այլ հոգեմետ միջոցներ կարող է օգտագործել»:
Հաջորդ վտանգը, որի մասին հաճախ մոռանում են, չախտազերծված ծխամուրճն է (մուշտուկ): Այս արտադրատեսակն օգտագործելիս հաճախ մի քանի հոգով նույն սարքը փոխանակում են, որը, բժշկուհու խոսքով, վարակի աղբյուր է, քանի որ դրվում է բերանի մեջ եւ չի ախտազերծվում. «Ապացուցվել է, որ կան որոշ վարակներ, որոնք շատ հեշտությամբ փոխանցվում են նարգիլեի միջոցով, օրինակ՝ տուբերկուլյոզը:
Մտահոգիչ վիճակագրություն Հայաստանում
Ծխախոտի այս տեսակը Հայաստանի դեռահասների մոտ սկսել է տարածվել վերջին տարիներին: Ներկայումս օգտագործողների թիվը փոքր չէ ու գնալով աճում է: Մասնագետը թվեր է ներկայացնում:
2017-2018 թվականներին կատարված «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի ազգային հետազոտություն»-ը պարզել է, որ նարգիլեն տարածված է քաղաքաբնակ եւ մայրաքաղաքի դեռահասների մոտ: Պատճառը, ըստ Մովսիսյանի, սրճարաններն են եւ հասանելիությունը, իսկ դեռահասներն այնպիսի տարիքում են, որ ինքնահաստատվելու, իրենց ավելի հասուն զգալու համար ցանկանում են ամեն ինչ փորձել:
Ըստ հետազոտության՝ 17 տարեկան տղաների 19 տոկոսն իրենց կյանքում առնվազն 1-2 անգամ օգտագործել է այս արտադրատեսակը, իսկ 15 տարեկան տղաների դեպքում՝ 16 տոկոսը:
Աղջիկների պարագայում թիվն ավելի քիչ է, սակայն՝ կրկին մտահոգիչ: Օգտագործել է 15-17 տարեկան աղջիկների 12 տոկոսը:
Հետազոտությունը նաեւ հարցում է արել՝ պարզելու, թե այդ դեռահասները վերջին 30 օրվա ընթացքում օգտագործե՞լ են, թե՞ ոչ: Պարզվել է, որ տղաների դեպքում պատկերն այնքան էլ չի փոխվել՝ 16 եւ 19 տոկոսները պահպանվել են, ինչը նշանակում է, որ նրանք բավականին հաճախ են օգտագործում: 30 օրվա կտրվածքով՝ աղջիկների թիվը պակասել է 3 տոկոսով:
Մասնագետը նաեւ ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի դեռահասների շրջանում ծխախոտի ցուցանիշների մի փոքր բարելավում ունենք, սակայն մտահոգություն՝ նոր վտանգի պատճառով: Հետաքրքրություն են առաջացրել նաեւ էլեկտրոնային ծխախոտները, ինչը նշանակում է, որ ապագայում կունենանք նաեւ այլ խնդիրներ:
Արեւելք, այնուհետեւ՝ արեւմտյան Եվրոպա, Հայաստանը հետեւում է «տենդենցներին»
Նարգիլե ծխելու արեւելյան մշակույթն արեւմտյան Եվրոպա է մուտք գործել 19-րդ դարի վերջից: Այսօր այն տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում: Այս երկրներում եւս ծխախոտի օգտագործումը պակասում է, կալյանինը՝ ավելանում: Երիտասարդների շրջանում կարծես հետեւում ենք միտումներին: Եվա Մովսիսյանի խոսքով՝ եթե չլինեն օրենսդրական կարգավորումներ, բացասական պատկեր կունենանք. դեռահաս օրգանիզմը զարգացող է, եւ բոլոր օրգան համակարգերը շատ ավելի զգայուն են: Դեռահասների մոտ հոգեմետ նյութերից կախվածությունը, բացասական երեւույթներն ավելի արագ կարող են զարգանալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որին կից գրել էր՝ երևանյան մի ռեստորանում 14-15 տարեկան տղա երեխաներն ազատ նարգիլե են ծխում, եւ այն պատվիրել են նրանց ծնողները: Տեսանյութը նախարարին ուղարկել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
«Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. մենք այսպիսի՞ երիտասարդություն ենք ուզում, որը պետք է զարգանա ու զարգացնի երկիրը։ Կամ վաղն այս ախտով տարված և իրենց օրգանիզմը քայքայած երիտասարդներն ինչպե՞ս են ծառայելու հայոց բանակում»,- գրառման մեջ նշել էր Թորոսյանը՝ հավելելով, որ երեխաների համար պատվիրած ծնողներին չգիտի՝ ինչ կոչ անել, հավանաբար կլռի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT