Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության՝ իմփիչմենտի ենթարկված 3-րդ նախագահը. ինչ է սպասվում հետո

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը իմփիչմենտ հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփին: Այսպիսով, Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության 45 նախագահներից երրորդը, ում օրենսդիր մարմինը իմփիչմենթի ենթարկեց:

BBC-ն անդրադարձ է կատարել իմփիչմենթի գործընթացին՝ վերլուծելով օրենսդիրի հետագա քայլերը, ներկայացնելով սպասվող գործընթացները եւ իրադարձության թեր եւ դեմ կողմերը:

Այսպես. Ներկայացուցիչների պալատի որոշումը այժմ փոխանցվում է Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին եւ փաստացի այն կարող է հեռացնել Թրամփին պաշտոնից՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Սակայն այս ամենի հավանականությունը բավական փոքր է, քանի որ սենատորների մեծ մասը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են եւ Դոնալդ Թրամփի շրջապատից:

Նախագահի մեղադրանքները վերջնականապես հաստատելու համար հարկավոր է Սենատի 2/3-ի քվեարկությունը, կամ՝ 100 սենատորից 67-ինը:

100 սենատորներից 53-ը հանրապետականներ են: Սա նշանակում է, որ դեմոկրատներին հարկավոր է 20 հանրապետականների աջակցությունը, ինչպես նաեւ բոլոր 45 դեմոկրատների եւ 2 անկախ սենատորների ձայները:

Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն արդեն հայտարարել է, որ Թրամփի իմփիչմենտի գործընթացը քաղաքական է,  դատավարության հետ որեւէ կապ չունի ու ինքը կարծում է՝ Սենատում որոշում կկայացվի ներկուսակցական շահերից ելնելով, ինչպես արդեն տեղի ունեցավ Ներկայացուցիչների պալատում:

ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում իմփիչմենտ է հայտարարվել 2 նախագահի՝ Էնդրյու Ջոնսոնին, 1868 թվականին, եւ Բիլ Քլինթոնին՝ 1998-ին, երկուսն էլ արդարացվել են Սենատի կողմից: Բացի այդ, 1947 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը իմփիչմենթի սպառնալիք տեսնելով ինքնակամ լքեց նախագահի պաշտոնը՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը:

Եթե սենատորները գտնում են, որ նախագահը մեղավոր է, ուրեմն իմփիչմենտը համարվում է կայացած, երկրի ղեկավարը լքում է իր պաշտոնը, մինչեւ հաջորդ ընտրություններ նրան փոխարինում է երկրի փոխնախագահը, բայց ինչպես արդեն նշեցինք, նման նախադեպ Միացյալ Նահանգների պատմության մեջ դեռեւս չի գրանցվել: Սենատն անգամ կարող է քվեարկությամբ անմիջապես մերժել իմփիչմենտի գործընթացը՝ առանց մեղադրանքների մասին բերված ապացույցների ուսումնասիրման:

Նշվում է, որ դեմոկրատների կողմից Թրամփի իմփիչմենթի հարցով գործընթացը սկսելը մի շարք ռիսկներ էր պարունակում, հատկապես՝ նախընտրական շրջանում:

Դեմոկրատների ներկայացուցիչներն այս ամենը պարզաբանել են այն հանգամանքով, որ Թրամփը կատարել է քայլեր,  որոնց համար արժեր նրան ենթարկել իմփիչմենտի եւ իրենք, որպես օրենսդիրներ, պարտավոր էին դա անել, իսկ նման  գործընթաց չսկսելը կարող էր վատ օրինակ լինել հաջորդ նախագահների համար:

Թրամփը կատեգորիկ հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, նա դրանք հերքել է նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին ուղղված նամակում՝ մեղադրելով Փելոսիին ամերիկյան դեմոկրատիային պատերազմ հայտարարելու մեջ:

Washington Post-ն ու ABC-ն հրապարակել են քաղաքացիների շրջանում վերջին հարցումների արդյունքները, համաձայն որոնց՝ ամերիկացիների 49 %-ը կողմ է իմփիչմենտին , իսկ 46%-ը՝ դեմ:

 Հարցումների արդյունքների հրապարակումից հետո նշվել է, որ դժվար թե գործընթացը վնասի Թրամփին, որովհետեւ նա ունի սենատորների մեծ մասի աջակցությունը:

Սենատը Ներկայացուցիչների պալատի որոշումը կքննարկի հունվարի 7-ին:

Հիշեցնենք՝ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու եւ իշխանության չարաշահման համար ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով նրան 2 մեղադրանք են ներկայացրել։

Նշվում է, որ նախագահը մեղադրվում է լիազորությունների չարաշահման եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշումներ գործելու մեջ՝ նրա միջոցով իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին վնաս հասցնելու եւ նրա որդու նկատմամբ գործ հարուցելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4063 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել