ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկում են Թրամփի իմփիչմենթի հարցը. ՈՒՂԻՂ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝  Ներկայացուցիչների պալատում քննարկվում է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ հարցը: Քննարկմանը կհետեւի քվեարկությունը:

CNN-ը հայտնում է, որ սա Միացյալ Նահանգների պատմության մեջ երրորդ անգամն է, որ Ներկայացուցիչների պալատը քննարկվում է նախագահի իմփիչմենթի հարց: Ենթադրվում  է, որ Թրամփին պաշտոնանկ անելու շուրջ քննարկումները կշարունակվեն շուրջ 6 ժամ, արդյունքները Հայաստանում հայտնի կլինեն լուսաբացին: Նաեւ կանխատեսվում է, որ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի նախագահի իմփիչմենտիին, քանի որ Ներկայացուցիչների պալատի ընդդիմադիր մեծամասնությունը դեմոկրատներն են կազմում:

Իսկ մինչ Ներկայացուցիչների պալատում քննարկումների սկսվելը, Թրամփը 6 էջանոց նամակով դիմել է պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որն էլ Ներկայացուցիչների պալատում նախաձեռնել էր նախագահի իմփիչմենթի գործընթացը:

Նամակում Սպիտակ տան ղեկավարն ընդդիմախոսներին մեղադրում է «ամերիկյան ժողովրդավարության դեմ բաց պատերազելու» մեջ, նշում, որ իր դեմ հեղաշրջման փորձ են նախաձեռնել, նաեւ նշում, որ դեմոկրատները, որի անդամ է նաեւ Փելոսին, չեն կարողանում ընդունել իրենց կուսակցության պարտությունը եւ արդեն 3 տարի անում են ամեն ինչ՝ ընտրությունների արդյունքը փոխելու համար:

Նամակում Թրամփը նշել է, որ իր իշխանության ժամանկահատվածում երկրում աննախադեպ ցածր է գործազրկության մակարդակը եւ աննախադեպ բարձր են տնտեսական աճի ցուցանիշները:

Սպիտակ տանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում «վհուկների որս է, խաբեություն» եւ ինքը ոչ հեռուստատեսությամբ, ոչ էլ համացանցով չի հետեւելու Կոնգրեսի ստորին պալատի քննարկումներին ու քվեարկությանը:

Վերջին օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բողոքի ակցիաներ են իրականացվել Թրամփի դեմ եւ ի պաշտպանություն նրա։

Եթե Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթի գործընթացին կողմ քվեարկի, գործը կփոխանցվի Կոնգրեսի վերին պալատ՝ Սենատ, որտեղ արդեն գերիշխում են հանրապետական կոնգրեսականները: Այնտեղ էլ կորոշվի Թրամփի պաշտոնանկության հարցը:

Եթե այն հաստատվի, նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահը՝ Էնդրյու Ջոնսոնից և Բիլ Քլինթոնից հետո։

Հիշեցնենք, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով նրան 2 մեղադրանք են ներկայացրել՝ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու  եւ իշխանության չարաշահման համար:

Նշվում է, որ նախագահը մեղադրվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշումներ գործելու մեջ՝ նրա միջոցով իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին վնաս հասցնելու եւ նրա որդու նկատմամբ գործ հարուցելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2761 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել