Դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների խնդիրները

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում  դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես բաց է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ դատախազության, ընդհանրապես դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման համար: Դրանք, ըստ Դավիթ Մելքոնյանի, առավել նպատակային են ներկայումս, երբ Հայաստանում ակտիվորեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման գործընթացը, որում ՀՀ գլխավոր դատախազությանն առանցքային դերակատարում է վերապահվել:

Փորձագիտական խմբի անդամները նշել են, որ ոլորտային բարեփոխումներին մեթոդաբանական և փորձագիտական աջակցության ցուցաբերման  շրջանակներում իրենց կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նպատակն է կոնկրետ ուղղություններով պարզել շահառու մարմինների պատկերացումներն ու ակնկալիքները՝ նոր կառուցակարգերի  ներդրումը հայաստանյան առանձնահատկություններին և բարեփոխումներում ներգրավված կառույցների կարիքներին առավել համապատասխան իրականացնելու համար:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, դատախազների պաշտոններում նշանակման նոր չափորոշիչների մշակմանը, նրանց ներկայացվող մասնագիտական, բարոյահոգեբանական, ինչպես նաև բարեվարքության հետ կապված պահանջների հստակեցմանը և իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման շրջանակներում քրեական դատավարության թվայնացման գործընթացին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ նշել է, որ Դատախազությունը գործուն քայլեր է ձեռնարկում դատախազների գնահատման էլեկտորնային համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ քրեական դատավարության թվայնացումը նախատեսված է իրականացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Վերջինս կարևորվում է հատկապես քրեական գործերով իրականացվող դատախազական հսկողության օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման առումով:

Քննարկման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորհրդակցությունները առավել առարկայական դարձնելու վերաբերյալ:    

 

Տպել
1023 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ

Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ

Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա

Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են (տեսանյութ)

Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է

Գետափ-Մատունի ճանապարհի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ

Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված օրինակ այլ երկրների համար. Ավանեսյան

Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին

ՌԴ-ի կողմից 25 տարի հետախուզման մեջ գտնված տղամարդը հայտնաբերվել է Տաշիրում

Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են

ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին

Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան

Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան

Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին

Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել

Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում