Հայաստանն ու Արցախը պետք է լինեն մեկ պետություն. Արցախի նախագահի առաջին կին թեկնածու

Հաջորդ տարվա գարնանը Արցախում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարած 8 տղամարդ թեկնածուներին միացել է մեկ կին. «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը։ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում կայացած նախագահական ընտրությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ իր թեկնածությունն է առաջադրում իգական սեռի ներկայացուցիչը: 

Քրիստին Բալայանը ծնվել է Բաքվում, 1978-ին ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան, այնուհետեւ Արցախ։ Քրիստին Բալայանի հայրը՝ Գրիգորի Այվազյանը զոհվել է 1992-ին՝ Արցախյան պատերազմում։ Նախագահի առաջին կին թեկնածուն մինչեւ վերջերս Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ կուսակցության անդամ էր, առաջադրվելու մասին հայտարարելուց հետո դուրս է եկել կուսակցությունից: Քրիստին Բալայանը երկու երեխաների մայր է:

ՀԺ-ն զրուցել է Բալայանի հետ:

- Տիկին Բալայան, ինչո՞ւ եք որոշել առաջադրվել:

- Ես ուզում եմ, որ կանանց դերը քաղաքականության մեջ լինի ավելի շատ, ավելի մեծ, որ իմ այս առաջին փորձը հեշտացնի մյուս կանանց ճանապարհը: Ուղղակի մտածում եմ, որ բաներ կան, որ պետք է փոխել մեր հասարակությունում: Դա է իմ առաջադրվելու նպատակը:

- Կարծում եք՝ տղամարդիկ չե՞ն կարողանում փոխել, թե՞ չեն ուզում:

- Դե որ այսքան տարի չի փոխվել, մտածեցի միգուցե ես փորձեմ, կարողանամ փոխել:

- Կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչն եք ուզում փոխել:

- Իմ ցավոտ տեղը ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է եւ կրթության ոլորտը: Դրանք են ամենաշատը հուզում ինձ: Սոցիալ-տնտեսական վիճակի մասին երեւի ամեն ինչ գիտեք. էդքան ասում ենք, որ ուզում ենք բազմազավակ ընտանիքներ ունենալ, ստացվում է այնպես, որ ընտանիքներ ունենք, բայց չենք կարողանում էդ ընտանիքների մասին հոգ տանել: Բացի այդ, պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այն մարդկանց, որոնց կարողությունները սահմանափակ են: Մենք չունենք հասանելի միջավայր, այդ միջավայրի մասին պետք է մտածենք, որ էդ մարդկանց փորձենք ինտեգրել մեր հասարակության մեջ: Հետո՝ հետպատերազմական գոտի ենք, որտեղ շատ մարդիկ կան, որոնց ֆիզիկական կարողությունները սահմանափակ են, պետք է օգնենք նրանց: Կրթությունն էլ ահավոր վիճակում է: Ես իմ նախընտրական ծրագրում մի ամբողջ գլուխ եմ ունենալու ոլորտում իմ պատկերացրած փոփոխությունների մասին:

- Պետք է լինել նախագա՞հ՝ այս ամենը փոխելու համար. հնարավոր չէ՞ այլ օղակում այս առաջարկները ներկայացնել եւ անցկացնել:

- Ես հույս ունեմ, որ ընտրվելու եմ ու սկսեմ դրանցից, բայց եթե չընտրվեմ էլ՝ մեկ է, ես այդ հարցերով զբաղվելու եմ: Վերջին 4 տարիներին հենց ներառական մանկապարտեզների մասին էի խոսում, դրա վրա էի աշխատում ու աշխատելու եմ միշտ: Ուղղակի սա այն պահն է, որ պետք է օգտագործել՝ մարդկանց տեղեկացնելու համար, որ պետք է այնպես աշխատել, որ բոլորի համար լավ լինի:

- Որտե՞ղ եք աշխատում: Մինչ առաջադրումը ինչո՞վ եք զբաղվել:

- 20 տարի աշխատել եմ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն, իսկ վերջին 4 տարին «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն էի: Բայց քանի որ այս գործերին խանգարում էր, հրաժարվեցի եւ հիմա միայն զբաղվում եմ ընտրություններով:

- Դուք նաեւ երկու երեխաների մայր եք: Ինչպե՞ս եք համատեղում:

- Ամեն ինչ հնարավոր է կնոջ համար: Եթե մտածում ես՝ պիտի աշխատես, ոչ մի բան չի խանգարի:

- Տիկին Բալայան, ընտրություններում ձեր բոլոր մրցակիցները տղամարդիկ են եւ բոլորը ճանաչված՝ ի տարբերություն ձեզ: Ինչպե՞ս եք պայքարելու նրանց հետ:

- Ես չեմ մտածում, որ իրենց հետ պետք է պայքարեմ. իմ մտադրությունը դա չէ: Իմ մտադրությունն է փորձել մարդկանց բացատրել, թե ես ինչ եմ ուզում անել, ինչով կարող եմ օգնել իմ պետությանը, իմ ժողովրդին: Միշտ ասել եմ, որ ես կողքի մարդ չեմ, ես հենց մեջից եմ, ամեն մի դժվարության միջով, որ անցել է ժողովուրդը՝ անցել եմ եւ ես: Համաձայն եմ ձեզ հետ, որ ես ճանաչված չեմ, ինչ որ արել եմ՝ սելֆի չեմ արել, որ ցույց տամ, որ ես էլ ինչ-որ բան արեցի: Ես էդ ձեւականությունը չեմ սիրում, երբեք չեմ անի: Բայց ժողովրդի հետ խոսելիս ես կասեմ՝ ինչ եմ ուզում անել: Եթե ժողովուրդը համաձայնի՝ ինձ ձայն կտա, եթե ոչ՝ ես լռողը չեմ:

- Հայաստանի կամ Արցախի ղեկավարների համար բարդ խնդիրներ շատ կան, բայց բարդագույնը, թերեւս Արցախի հարցն է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը, եթե մի պահ պատկերացնենք, որ դո՛ւք պետք է բանակցեք:

- Քանի որ այնպես է ստացվել, որ ես մի օր անգամ բացակա չեմ եղել իմ երկրից, անցել եմ նույնիսկ պատերազմի միջով, պատերազմում հայրս է զոհվել՝ իմ պրիզմայով կարող եմ անցկացնել այդ ամենը: Կապ չունի՝ դու կի՞ն ես, թե՞ տղամարդ. եթե դու այստեղ ապրել ես ու ապրում ես, մտածում ես, որ այստեղ պետք է ապրես, որովհետեւ սա քո հողն է ու շա՛տ թանկարժեք հող է, ոչ մի կերպ չես կարող մտածել, որ ինչ-որ մի հարց պիտի լուծվի առանց քո մասնակցության: Եթե դու ապրում ես ու մտածում ես քո երկրի մասին՝ պետք է առաջին հերթին մտածես, որ բանակցությունների ժամանակ Արցախը ներկա լինի, երկրորդ՝ զիջման մասին խոսք չլինի, երրորդ եւ ամենակարեւորը՝ չլինի մի ազգ, երկու պետություն. պիտի լինի մի ազգ՝ մեկ  պետության մեջ, վերջնարդյունքը Հայաստան-Արցախ միացումն է: Ես հասկանում եմ, որ կան հանգամանքներ, որ հիմա չենք կարող դա անել, բայց մի օր դա պիտի լինի:

- Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցով, այլ իմաստներով:

- Ես ոչ ոքի չեմ ուզում թերագնահատել, ամեն մարդ ունի իր ընտրած ճանապարհը: Այն, ինչ արվել է՝ դա արդեն անցյալում է, հիմա պետք է խոսենք այն մասին, թե ինչ պետք է անենք: Հիմա պիտի անենք ամեն ինչ, որ Արցախը զարգանա, ուժեղանա, վերջում մենք պետք է միանանք:

- Եթե մտածենք, որ առաջադրվածներից մեկին պետք է վստահենք Արցախի ապագան, դուք ո՞ւմ կվստահեիք:

- Եթե ես տամ ոչ թե իմ, այլ ուրիշի անունը՝ կստացվի այնպես, որ վաղը ես գնամ ընտրությունների ու ինքս ինձ ձայն չտամ: Միանշանակ ինձ ձայն կտամ:

- Դուք մինչեւ վերջերս ԱԺԿ անդամ եք եղել: Կուսակցությունից դուրս եք եկել, որ առաջադրվեք առանձին: Հնարավո՞ր է ինչ-որ փուլում սատարեք ԱԺԿ ղեկավար, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

- Եթե ինչ-որ մի մարդ ինձ վստահի ու ձայնը տա, ես իրավունք չունեմ ինձ վստահած ձայնը տամ ուրիշին: Կստացվի, որ ես դավաճանում եմ այդ մարդուն:

- Այսինքն բացառո՞ւմ եք, որ որեւէ այլ թեկնածուի սատարեք:

- Միանշանակ:

- Տիկին Բալայան, առաջադրվածների մեջ կան գործող իշխանությունը ներկայացնող եւ ընդդիմադիր գործիչներ: Ձեր քաղաքական կողմնորոշումը ինչպիսի՞ն է:

- Ես ոչ մի անգամ կյանքում ոչ մեկին չեմ թերագնահատում, որովհետեւ երբեք չես իմանա, թե ինչ իրավիճակում է նա ընդունել այս կամ այն որոշումը: Միշտ ավելի հեշտ է քննադատել, քան անել որեւէ բան: Ամեն դեպքում նրանք արել են ինչ-որ բան. լավ են արել, վատ են արել՝ նրանք դա արել են: Դրա համար ես ոչ մեկին չեմ քննադատում, ես նայում եմ, թե ես ինչ կարող եմ անել: Կարելի՞ է ասել, որ ես ժողովրդական եմ: Ես ժողովրդի կողքին եմ, մտածում եմ ինձ նմանների մասին, որ մեզ համար լավ լինի, որովհետեւ սա մեր հողն է՝ արյան գնով պահած հողը: Ժողովուրդը, որ պահել է այս հողը, իրավունք չունի էս վիճակում ապրելու...

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի վերջին Արցախում սպասվող ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարել են նաեւ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը:

Տպել
8556 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը