Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած եւ աղմուկ հանած առողջապահության պարտադիր եւ համապարփակ ապահովագրման նախագծի քննարկման 1-ամսյա ժամկետն օրեր առաջ ավարտվել է: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում 11 143 մարդ դեմ է քվեարկել նախագծին, 8635-ը՝կողմ:
Նախագծով նախատեսվում է առողջապահության ապահովագրությունը դարձնել պարտադիր եւ աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել որպես առողջապահության հարկ։ Նախագիծը դեռեւս ո՛չ կառավարության նիստում է քննարկվել, ո՛չ էլ Ազգային ժողովում։
Առողջապահության նախարարությունը համարում է, որ առողջապահության համապարփակ ապահովագրումը թույլ կտա մարդկանց օգտվել հիմնական բժշկական օգնությունից եւ սպասարկումից, հասանելի կդարձնի այդ ծառայությունները նրանց համար։ Եվ սա, ըստ նրանց հիմնավորման, բարելավելու է հիվանդացության եւ մահացության ցուցանիշները, նպաստելու է առողջական խնդիրների հետեւանքով հաշմանդամության դեպքերի նվազմանը։
Շատերը, սակայն, դեմ են իրենց եկամուտների հաշվին նոր հարկեր վճարելուն: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը եւս դեմ է նախագծին, ավելի վաղ հայտարարել է, որ մի կողմից գնում են հարկային բեռի նվազեցման ճանապարհով, մյուս կողմից՝ նորից ավելացնում են հարկային բեռը:
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանը նույնպես նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ունի. «Նախագծի որակը շատ վատն է: Ինչքան ես տեղյակ եմ փաստաթուղթը կազմվել է միջազգային ֆինանսավորմամբ: Նախկինում եւս այդ միտքը եղել է, բայց նախորդ իշխանությունները համարձակություն չեն ունեցել այդ ռիսկին գնալ, քանի որ հասկացել են կուտակային կենսաթոշակային համակարգի հետեւանքները»:
Թադեւոսյանի համար անհասկանալի է հարկային բեռի իջեցման, օրենքների փոփոխությունների եւ եկամտահարկի համահարթեցման ֆոնին բերել մի փաթեթ, որը ավելացնում է մարդկանց հարկային բեռը. «Նույնիսկ այս նախագծի մասին հայտարարելը վնասելու է թե՛ գործարար միջավայրին, թե՛ իշխանության հեղինակությանը»:
Նրա խոսքով՝ այս նախագիծը առողջության հետ կապ չունի. «Նախագծի 13-րդ կետով նշված է, որ տնային տնտեսությունների առողջապահական ծախսը կազմում է 484,577 մլն դրամ: Իսկ 69-րդ կետում ապահովագրական ծածկույթի կանխատեսվող մեծությունը կազմում է 229,138 մլն դրամ: Հետեւաբար, ստացվում է, որ այս ծրագրի ներդրման արդյունքում ապահովվելու է ընդամենը առողջապահական ընդհանուր ծախսերի ընդամենը 47 տոկոսը: Մինչդեռ հայտարարվում է համապարփակ ապահովագրության մասին, եւ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր բժշկական ծախսերը հատուցվելու են: Իմ կարծիքով վարչապետին սխալ է ներկայացվում այս ամենը»:
Թադեւոսյանի կարծիքով՝ տնտեսական բլոկի պաշտոնյաներին եթե հարց ուղղեն այս հարցի վերաբերյալ նրանք եւս բացասական կարտահայտվեն: Թադեւոսյանը նաեւ Ֆինանսների նախարարությանը կից հարկային խորհրդի անդամ է. «Ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը դեմ այս նախագծին. որովհետեւ ամիսներ առաջ ֆիննախը եւ անձամբ վարչապետը հայտարարել են հարկային բեռի նվազեցման մասին: Նրանք ասել են, որ հարկային բեռի նվազեցումը 2 օգուտ է տալու՝ մի դեպքում մարդկանց տնօրինվող եկամուտն է ավելանալու, մյուս դեպքում հարկային բեռի նվազեցումը կարող է բերել գործատուների ծախսերի: Այսինքն՝ հաշվարկային աշխատավարձը կնվազեցնեն: Ու դրանից հետո հայտարարել հարկային նոր բեռի ավելացման մասին առնվազն որդեգրված քաղաքականությանը դեմ ուղղված քայլ է»:
Հարցին՝ նախագիծը քաղաքացու առողջության խնդիրը լուծելո՞ւ է, Թադեւոսյանը պատասխանեց. «Նախագծի մեջ գրված է, որ փոխհատուցվելու է դեղերի արժեքի 50 տոկոսը, այն էլ ոչ թե ներկայացված-փաստաթղթավորված, այլ այն գները, որը կսահմանի առողջապահության հիմնադրամը: Այսինքն մի դեպքում հնարավոր է մենք ունենանք արդյունավետ դեղ, որը թանկ արժե, մյուս դեպքում հնարավոր է ունենանք նույն նպատակին ծառայող ոչ արդյունավետ դեղ, որն էժան է: Այս դեպքում իրենց սահմանած գների արժեքը ցածր է լինելու եւ ասելու են՝ մնացածը դուք փոխհատուցեք, եթե ուզում եք լավ որակի դեղ: 600-700 հազար աշխատավարձ ստացողը հերիք չի 7-8 հոգու համար է վճարելու, դեռ մի բան էլ ամբողջությամբ չի կարողանալու վճարել իր բժշկական ծախսերը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ բարձր աշխատավարձ ստացող 1 մարդը վճարում է մի քանի հոգու փոխարեն, Թադեւոսյանն ասաց. «Որեւէ գնահատական չկա, թե ապահովագրական ընկերություններում ապահովագրելու դեպքում նույն ծառայություների փաթեթը մեկ անձի համար ինչ կարժենար: Եթե օրինակ 600 հազար դրամ կեղտոտ աշխատավարձ ստացողի աշխատավարձից հարկենք 6 տոկոս, դա կազմում է 36 հազար դրամ: 36 հազարը բազմապատկում ենք 12 ամսով, կազմում է 432 հազար դրամ: Հիմա, եթե այդ գումարն էլ բաժանենք իրենց հաշվարկային մեկ անձի հաշվով 77 000 դրամի, դա մոտավոր կկազմի 5.6 անձ: Այսինքն՝ 1 քաղաքացին վճարելու է 5 անձի»:
Թադեւոսյանը ուսումնասիրել է նախագծի քննարկմանը տեղ գտած կարծիքները. «Եկեք ազգովի որոշենք, մեզ համար առաջնային առողջությո՞ւնն է, կրթությո՞ւնը, թե պաշտպանությունը: Եթե ասում ենք սոցիալական համերաշխություն, պետք է ճիշտ գնահատենք, այդ սոցիալական համերաշխությունը մարդուն բեռնե՞լն է: Եթե սոցիալական համերաշխությունից ենք խոսում, թող Արսեն Թորոսյանն իր աշխատավարձը 50 տոկոսով հարկի, որովհետեւ նա ավելի համերաշխ է: Վաղը կրթության նախարարն էլ կասի՝ կրթության հարկն է կարեւոր՝ եկեք կրթության հարկ դնենք: Միգուցե պետք է քննարկել, կրթված մարդը գուցե ավելի առողջ է եւ մենք կրթության վրա փող դնենք»:
Տնտեսագետի կարծիքով՝ չպետք է ինչ-որ մեկի՝ ծխելու, խմելու, թմրամոլության բուժման համար մեկ ուրիշը վճարի. «Ես կողմնակից եմ, որ սոցիալապես անապահովների դեպքում՝ անկախ ամեն ինչից պետք է այդ սոցիալական համերաշխությունը ցույց տալ: Բայց ես չեմ ուզում լուծել ՀՀ-ից դուրս ապրող քաղաքացու ծնողների առողջության հարցը, որոնք այստեղ են ապրում: Ես չեմ ուզում ավտոմեքենայի ներկրմամբ զբաղվող ՀՀ-ում հաշվառված այլ երկրի քաղաքացու բուժել իմ հաշվին: Ես չեմ ուզում մարմնավաճառությամբ զբաղվողների առողջապահության հարցը լուծել»:
Թադեւոսյանը ասաց, թե ինչու են ոլորտի աշխատակիցներն այդքան ցանկանում, որ այս նախագիծը կյանքի կոչվի. «Որովհետեւ հիմնադրամ է ստեղծվելու, տարեկան 2.5 մլրդ դրամ բյուջեով, եթե ենթադրենք, որ դրանից 50 տոկոսը աշխատավարձի ֆոնդ է գնալու, իսկ իմ տեղեկություններով, այնտեղ աշխատելու է մոտ 100 աշխատող, միջին հաշվարկային աշխատավարձը կկազմի 1 մլն դրամ»:
Նա անդրադարձավ նաեւ առողջապահության ապահովագրության համար օրինակ բերվող երկրներին՝ Գերմանիային, Դանիային. «Այդ երկրների 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ի ՀՆԱ-ից 10 անգամ մեծ է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT