Երևան
12 °C
Նախատեսվում է, որ Հայաստանի մարզերի տարրական դասարաններում սովորող աշակերտներին դպրոցում սնունդ տրամադրելու ծրագիրն արդեն հաջորդ տարվանից ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեի միջոցներով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով «Կայուն սնունդ» ծրագրին:
«Մենք ունենք հետազոտություն, ըստ որի՝ այն երեխաները, որոնք ունենում են ճիշտ սննդակարգով նախաճաշ, ավելի լավ կրթական արդյունք են դրսեւորում, քան մյուս երեխաները»,- նշեց Անափիոսյանը՝ հավելելով, որ հետազոտությունն իրականացրել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային կազմակերպությունը:
Նրա խոսքով՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի երկու բաղադրիչ. մեկն իրականացվում է ազգային ծրագրի մակարդակով, մյուսը՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով եւ միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը:
ԿԳՄՍ նախարարությունն այսօր նպատակ ունի ամբողջությամբ անցում կատարել ազգային ծրագրին: Այդպիսով ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանցիները մեկ անգամ կճաշեն դպրոցում, եւ այդ սննդի համար կվճարի պետությունը: Այդ պատճառով նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ. դպրոցներում խոհանոցների վերանորոգում, դրանցում համապատասխան սարքավորումների տեղադրում, ինչպես նաեւ խոհարարների վերապատրաստում:
Նախարարությունն այս մասով այլ նպատակներ նույնպես ունի: Անափիոսյանի խոսքով՝ այժմ ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկում են, որ ապագայում հնարավոր լինի ստեղծել դպրոցների կողքին փոքր ջերմոցներ, որոնց բերքը կօգտագործվի դպրոցական սնունդն ապահովելու նպատակով: Կլինեն նաեւ լաբորատորիաներ, որտեղ կենսաբանության դասին ուսումնասիրություններ կկատարվեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը այս մասին այլ տեղեկատվություն չփոխանցեց, քանի որ այն դեռեւս քննարկումների փուլում է:
Արդյոք ծրագիրը կնախատեսի՞ նաեւ բարձր դասարանի աշակերտների սնունդը՝ Անափիոսյանը պատասխանեց, որ դեռեւս՝ ոչ, սակայն այժմ քննարկվում են բարձր դասարանների համար սննդի կազմակերպման այլ մոդելներ: Միգուցե ապագայում հնարավոր լինի, որ արդեն վերանորոգված ճաշարանները նաեւ բարձր դասարանցիների համար պատրաստեն:
Առայժմ քննարկումների փուլում է նաեւ Երեւանում նմանատիպ ծրագիր մշակվելու հարցը:
«Քննարկվում է՝ ինչ ձեւաչափ կարելի է մշակել Երեւանի համար, որովհետեւ փաստ չէ, որ Երեւանում բոլոր երեխաներն ունեն կայուն սնունդ»,- իր խոսքում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երկրաշարժ Սև ծովում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ
Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ
ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT