Երևան
12 °C
Երեկ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման եւ ճանաչման բանաձեւը թուրքական կողմի բուռն արձագանքների պատճառ է դարձել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը առաջինն է արձագանքել ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի երեկվա որոշմանը, որը նշվել է որպես արձագանք Թուրքիայի նախագահականից:
Այս մասին նա թվիթերյան իր էջում գրել է, որ «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը կարող է երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ», բացի այդ, ըստ Ալթունի, բանաձեւի ընդունումը վտանգում է իրենց երկկողմ հարաբերությունները:
«Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից: Այդ բանաձևերը պատմության մեջ կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների՝ Թուրքիայի դեմ ուղղված անմիտ ու անհոգ գործունեության պտուղ: Եվ զգալի ու երկարատեւ վնաս կհասցնի երկու երկրների փոխհարաբերություններին»,- նշել է պաշտոնյան:
նա նաեւ հիշեցրել է, որ պատմական ճշմարտությունը աշխարհին ցույց տալու համար Թուրքիան մտադիր է միջազգային պատմաբանների խումբ ստեղծել, որովհետեւ «պատմությունը չպետք է բաժանի ազգերին, այլ հակառակը՝ պետք է միավորի»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել է նաեւ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։ Նա գրել է, որ այս որոշումը քաղաքական, տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ։
Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին արձագանքել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա եւս դեռ երեկ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է, որը ոչ մի իրավական հենք եւ ուժ չունի։ Մարդիկ, որոնք պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որ չեն ցանկանում առերեսվել պատմությանը»։
Այսօր արդեն Սենատի որոշման մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես կրկնվում են ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ որոշումն իրավական ուժ չի կարող ունենալ: Բացի այդ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»:
«Միացյալ Նահանգների սենատը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է կայացրել: Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,- նշված է արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ չի մեկնաբանել Սենատի որոշումը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Էրդողանը որակել էր որպես անհեթեթ քայլ, որը ստվեր է նետում 2 երկրների հարաբերությունների վրա:
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը:
Բանաձեւն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում:
Բանաձեւի ընդունումն ընդգրկում է մի քանի կետեր, որոնց մեջ նշվում է, որ բանաձեւը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:
Բանաձեւն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին կրթության տարածմանը՝ օգնելու կանխել հնարավոր վայրագությունները մեր օրերում:
Նշենք, որ ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետ բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ սենատորների հանդիպումը, որից հետո տեղի ունեցան վետո կիրառելու հայտնի պատմությունները:
ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի եւ վերին՝ Սենատի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը թույլ է տալիս այն արդեն ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT