Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Փարիզի Ելիսեյան ամրոցում սկսվել են «Նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները:

РИА Новости-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահից աջ նստած է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրանից ձախ՝ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, իսկ դեմ-դիմաց՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Քառյակը նորացվել է 3 տարում կիսով չափ, նոր անդամներն են Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին: 4 առաջնորդները քննարկելու են Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման հեռանկարները:

Կրեմլից հայտարարել են, որ Մոսկվան շատ ակնկալիքներ չունի, բայց հույս ունի կոնկրետ խոսակցության:  Առաջնորդները կարող են ընդունել արդյունքների մասին փաստաթուղթ, սակայն այն դժվար թե որեւէ կողմի համար պարտավորեցնող լինի:

Ավելի վաղ Զելենսկին հայնել էր, որ ցանկանում է քննարկել պահվող գերիների՝ «բոլորին բոլորի դիմաց» բանաձեւը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ սահմանին Կիեւի կողմից վերահսկողության վերականգնման մասին քայլերը: Զելենսկին նաեւ նշել էր, որ կցանկանար քննարկել գերիների փոխանակման կոնկրետ ժամկետները եւ Դոնբասում ընտրությունների անցկացման պայմանները: Բացի այս ամենը, Ուկրաինայի նախագահը հույս էր հայտնել պայմանավորվածություն ձեռք բերել Դոնբասում կրակի ամբողջական դադարեցման մասին:

Հանդիպումից անմիջապես առաջ Ուկրաինայի իշխանությունները առաջարկել էին արդիականացնել Մինսկի համաձայնագրերը: Սակայն Ռուսաստանի Դաշնության առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ Մոսկվան մտադիր է «եւս մեկ անգամ ապահովել Մինսկի համաձայնագրերի՝ առանց այլընտրանքայնության իրականացնելու հնարավորությունը եւ կանխել դրանք քայքայելու փորձերը»:

«Նորմանդական քառյակի» առաջնորդների միջեւ բանակցությունները հնարավոր դարձան այն բանից հետո, երբ Կիեւն ընդունեց Շտայնմայերի բանաձեւը եւ դուրս բերեց ուժերըԼուգանսկի, ինչպես նաեւ Զոլոտոյի եւ Պետրովսկի շրջաններից:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնորդների առաջին հանդիպումը կայացավ  2014 թվականին, ավելի ուշ այդ ձեւաչափը անվանվեց «Նորմանդական»:

Քառյակի կարեւորագույն հանդիպումը համարվում է 2015 թվականին տեղի ունեցածը, երբ հաստատվեցին  «Մինսկի պայմանավորվածությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2772 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում