Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ-ում նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Օրենքի նախագծով՝ ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ կլինեն հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաեւ ծխախոտի վաճառքի եւ ծխախոտային արտադրանքի առաջխաղացման եւ գովազդի սահմանափակման ուղղությամբ։

Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ մասնավորապես մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակի չափով:

Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Տպել
738 դիտում

Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

ԵԽ, ՄԹ եւ ԵՄ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանի ընթացքում

Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից մարդիկ դարձել են ավելի իրավագիտակից. Գեւորգ Հայրապետյան

Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ հայտարարությունը

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակությունը

Մայրը պնդում է, որ 10-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել. հարուցվել է երկրորդ քրեական գործը

Ժամը 18:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1928 թվականին ծնված կնոջ դին. ԱԻՆ

Սլովենիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հենրիկ Հարթենյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին

Բանակի օրվա առթիվ պարգեւատրվել են մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ

2019 թվականին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ. Դավիթ Տոնոյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԲԴԽ նախագահին

Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 40-ի

ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենդրիկ Դամսը

Նուր-Սուլթանում բքի պատճառով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ

Գիտնականները հրապարակել են նոր կորոնավիրուսի համաճարակի ռիսկի գոտում գտնվող երկրների անունները

ՊՆ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

«Իմ քայլ»-ը միաձայն դատապարտել է Հարթենյանի արարքը՝ հորդորել նրան հրաժարվել մանդատից

ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան