Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

07/12/2019 schedule17:00

Երկրաշարժը սկսվում է անակնկալ ցնցումով, անկշռության զգացմանը հաջորդում է անորոշ տագնապը: Լինելով 1-12 մագնիտուդի սահմաններում՝ այն կարող է միայն զնգզնգացնել ջահի ապակե զարդերն ու ալիքել բաժակի ջուրը, բայց կարող է նաև սարերը քանդել, գետերի հուները փոխել, ջրվեժներ ու լճեր վերացնել եւ առաջացնել՝ կանգուն չթողնելով ոչ մի կառույց:  

Մի հին առասպելի համաձայն՝ ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Ճապոնացիները դիտարկել են, որ այս ձուկը շատ շարժուն է, գտել են ճարտարապետական, վարքային, կրթական միջոցներ՝ ինչպես հնարավորինս քիչ տուժել նրա շարժումներից՝ երկրաշարժերից. դարերի ընթացքում նրանք անընդհատ կատարելագործել են դիմակայության իրենց համակարգերը և առավելագույնս տիրապետել դրանց:

Արդյունքում, 1995 թվականին Կոբե քաղաքի մոտ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին զոհ գնաց յուրաքանչյուր 300 ճապոնացուց միայն մեկը. Սպիտակում 1988թ-ին նույն հզորությամբ երկրաշարժին զոհ գնաց քաղաքի յուրաքանչյուր 3 բնակչից մեկը:

Հայաստանն աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկն է՝ մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ: Ճիշտ կլինի միշտ հիշել՝ ինչպես պատրաստ լինել կործանարար հարվածին: Շրջանցելով շենքերի կառուցման բարեխղճության և դրա վերահսկման խնդիրը՝ հիշենք անձնական պատրաստության կանոնները, որոնց մասին մշտապես տղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ինչ անել.

 

Երկրաշարժից առաջ

Ունենալ առաջին բուժօգնության արկղիկ, մարտկոցով աշխատող ռադիո, լապտեր և լրացուցիչ մարտկոցներ:

Հիշել՝ ինչպես անջատել գազը, ջուրը և էլեկտրականությունը (անջատիչների տեղը, անջատելու ձևը):

Դարակաշարերը ամրացնել պատին (որ երկրաշարժի ժամանակ անմիջապես շուռ չգան):

Ծանոթ լինել ձեր դպրոցի կամ աշխատավայրի տարհանման նախագծին:

Պայմանավորվել ընտանիքի հետ, թե որտեղ կհանդիպեք, եթե աղետի ժամանակ տարբեր վայրերում լինեք:

Իմանալ առաջին բուժօգնության կանոնները (հնարավոր է՝ օրերով արգելափակված մնաք, և ձեր առողջությունը միայն ձեզնից կախված լինի):

 

Երկրաշարժի ժամանակ

Խուճապի չմատնվել. դա ամենակարևորն է և հիմք՝ մնացած ամեն ինչի համար:

Առաջին-երկրորդ հարկերից շտապել դուրս գալ՝ քայլելով պատերի երկայնքով՝ խուսափելով պատուհաններից (առաջինը փշրվում են ապակիները): Հիշենք, որ Գյումրիում 10 հարկանի շենքերը սկսել են փլվել առաջին ցնցումներից 10-12 վրկ անց. սրանք են ձեր փրկության վայրկյանները:

Երրորդ և ավելի բարձր հարկերում պատսպարվել հենասյուների մոտ, սեղանների տակ, գլուխը պաշտպանել նաև ձեռքերով: Ցնցումների միջակայքում դուրս գալ միայն պատերի մոտով, չօգտվել վերելակից:

Մեքենա վարելիս ընթացքը դանդաղեցնել և կայանել շենքերից հեռու:

 

Երկրաշարժից հետո

Առաջին բուժօգնություն տրամադրել վնասվածներին:

Անջատել գազ, ջուր, էլեկտրականություն, չօգտագործել լուցկի (հնարավոր է գազատարը վնասված լինի):

Հեռու մնալ վնասված շենքերից, զգուշանալ կախ ընկած առարկաներից, ծխատարներից, ապակու բեկորներից:

Հետևել պաշտոնական հայտարարություններին ռադիոյով կամ համացանցով (տարերային գործողություններից, հավելյալ խնդիրներից խուսափելու նպատակով):

*** 

Սպիտակի երկրաշարժի ահասարսուռ պատկերներից մեկն էլ Գյումրիի դպրոցներից մեկում պանելի հսկայական կտորի տակից դուրս բերված տարրական դասարանն էր. բոլոր երեխաները զոհվել էին իրենց դասասեղանների մոտ նստած, ձեռքերը հետևում: Դասարանն առաջին հարկում էր, և վայրկյանների ընթացքում լայն պատուհանից երեխաներին կարող էին դուրս բերել ու փրկել, բայց…

Որդուս դպրոցում տարին երկու անգամ «աղետի» վարժանք է. ուրախ են երեխաները՝ վերջին դասը չեն անում, ուրախ են մեծերը՝ ողջ-առողջ մնալու հավանականությունը մեծանում է:

Թե երբ կլինի երկրաշարժ՝ կանխատեսել հնարավոր չէ: Բայց հարկ է պատրաստ լինել քննությանը՝ հուսալով, որ այն հանձնելու կարիք չի լինի:

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8972 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ