Երևան
12 °C
«Չկար որեէ հիմք՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, մեր կարծիքով՝ առաջադրված մեղադրանքը եւս անհիմն է, որովհետեւ չունի իրավական հիմք, նրա դեմ ոչ ցուցմունք կա, ոչ էլ գործով ձեռք բերված ապացույց, միայն ՀՔԾ ենթադրություններ են»:
Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց Գեւորգ Կոստանյանի պաշտպան Համբարձում Մելիք-Սարգսյան:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր որոշեց կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեւորգ Կոստանյանին՝ բավարարելով ՀՔԾ միջնորդությունը:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգքրի մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար:
Դատարանի որոշման հրապարակումից հետո Կոստանյանի պաշտպան Համբարձում Մելիք- Սարգսյանը լրագրողների հետ զրույցում թե որոշումը եւ թե Կոստանյանի մեղադրանքները անհիմն որակեց: «Չկար որեէ հիմք՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, մեր կարծիքով՝ առաջադրված մեղադրանքը եւս անհիմն է, որովհետեւ չունի իրավական հիմք, նրա դեմ ոչ ցուցմունք կա, ոչ էլ գործով ձեռք բերված ապացույց, միայն ՀՔԾ ենթադրություններ են»:
Պաշտպանը հայտնեց, որ բողոքարկելու են ինչպես կալանավորման, այնպես էլ հետախուզման որոշումը: Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքում նշված այն հայտարարությանը, թե Գեւորգ Կոստանյանը ՀՀ նախկի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հետ միասին 25 հարցից բաղկացած հարցաշար է տարել Ոստիկանություն՝ հորդորելով կազմել ետին թվով փաստաթուղթ՝ պաշտպանն ասաց. «Մենք պետք է կարողանանք տարբերակել հարցաշաը կեղծ փաստաթղթեր կազմելուց: Դա վերաբերում է Ոստիկանության առնչությանը՝ մարտի 1-2-ի դեպքերին, նրան, թե դրանից առաջ ինչ օպերատիվ միջոցառումներ են կատարել, ինչ հիմքեր են ունեցել դրանց կատարման համար, կեղծ փաստաթղթերը, ըստ նախաքննական մարմնի, կազմվել են կոծկելու համար կատարված այն իրողությունը, թե ոստիկանությունը որեւէ նախնական տվյալ չի ունեցել, թե հավաքված ամբոխի մոտ զենք կամ զինամթերք է եղել, ես չգիտեմ՝ ոստիկանությունը նման բան կատարել է թե ոչ, բայց պարոն Կոստանյանի առնչությունը դեպքին որեւէ աղերս չունի»:
Համբարձում Մելիք-Սարգսյանի խոսքով՝ Կոստանյանին մեղադրելը նույնն է, ինչ հետագայում իրեն քրեական պատասխանատվության ենթարկեն այս քրեական գործով Կոստանյանի շահերը պաշտպանելով՝ առարկություն կազմելու եւ ներկայացնելու համար. «Եվրոպական դատարանում նա, ըստ էության, եղել է ՀՀ փաստաբանը, ներկայացրել է ՀՀ շահերը այն փաստաթղթերի հիման վրա, որոնք նրան տրամադրել են տարբեր մարմիններ, միայն Ոստիկանությունը չէ»:
Հարցին, թե ինչ իրավական ընթացակարգով պիտի առաջնորդվի ՌԴ-ն այս պարագայում, երբ հետախուզում է հայտարարվել, սակայն գտնվելու վայրը հայտնի է, Մելիք-Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող է անել ՌԴ-ն, որպեսզի ինչ-որ իրավական հետեւանք առաջացնի, պետք է՝ այս որոշումը օրինական ուժի մեջ մտնի, իսկ մենք պայքարում ենք օրինական որոշումներ ունենալու համար, եւ այս որոշումն էլ, բնականաբար, պետք է բողոքարկենք, եւ այդ ժամանակ նոր միայն կարող ենք խոսել այս որոշման կիրառման, հետեւանքների մասին»:
Դիտարկմանը, թե Կոստանյանն ասել է, որ ամեն ինչ անում են, որ նա չվերադառնա, պաշտպանն ասաց, որ այս որոշումն էլ դրա ապացույցն է. «Գեւորգ Կոստանյանի հարցաքննությունից հետո անցել է 1 տարի, եւ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, այս ամենը սկսվել է այն ժամանակ, երբ նա մեկնել է ՌԴ՝ դասավանդման, մենք իհարկե չենք կարող ենթատեքստի հետ կապված ենթադրություն անել, բայց եթե կային անելու գործողություններ, պետք է այդ մեկ տարվա ընթացքում արվեին»:
Պաշտպանը նշեց, որ Կոստանյանի հարցաքննությունից հետ չի եղել որեւէ հանգամանք, որը կարող էր փոխել իրականությունը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն նախկինում իր պաշտպանյալն այս գործով հարցաքննվե՞լ է, Համբարձում Մելիք-Սարգսյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Կոստանյանը հարցաքննվել է մեկ տարի առաջ՝ վկայի կարգավիճակով:
Հարցին՝ հնարավո՞ր է Կոստանյանը դիմի ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, պաշտպանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի. «Համոզված եմ, որ նման բան չի կարող լինել, նա ՀՀ քաղաքացի է, եւ նրան ճանաչելով՝ կարող եմ ասել, որ իր քաղաքացիությունը չի փոխի»:
Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը գտնվում է ՌԴ-ում եւ դասավանդում դատախազության համալսարանում: Պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ռեկտորի հետ համաձայնեցրել է արագացնել իր դասաժամերը, որպեսզի կարողանա շուտ վերադառնալ ՀՀ: Նրա խոսքով՝ դա կլինի դեկտեմբեր ամսին:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT