Պաշտպանական համակարգում կանանց համար ապակե առաստաղ չկա. քննարկվում է աղջիկներին ռազմամարզական վարժարան ընդունելու հարցը

04/12/2019 schedule18:58

Կանայք կարող են ստանալ զինվորական կրթություն, բարձրանալ զինվորական աստիճանակարգով բացառապես իրենց արժանիքների շնորհիվ. վեր տանող ուժի աղբյուր են լինելու միայն գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը: Ըստ ՊՆ-ի՝ օրենսդրական հենքն ապահովված է, անցնում են կիրառման փուլին:

«Կանանց իրավունքների պաշտպանության եւ նրանց համար հավասար իրավունքների ապահովման հարցերը եղել ու շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարեւոր մասը։ Անցած ուսումնական տարում մենք արդեն երկրորդ անգամ երկու ռազմաուսումնական հաստատություններից ունեցանք կին շրջանավարտներ, որոնք իրենց զինվորական ծառայությունը հաջողությամբ անցնում են սպայի ուսադիրներով»,- այս մասին այսօր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության վերաբերյալ համաժողովի ընթացքում, նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա առանձնացրեց երեք նպատակ, որ այս հարցում առաջադրել է ՊՆ-ն: Նախ Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներում կարեւորվում են պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդլայնումը եւ կին զինծառայողների թվի ավելացումը։

Երկրորդ նպատակը Զինված ուժերում ծառայող կամ ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ռազմական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման եւ այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։

«Ընդամենը 10 օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ամենայն լրջությամբ քննարկում էինք աղջիկներին այնտեղ ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական խնդիր ունենք՝ կացարանի հետ կապված, դա փորձելու ենք մոտ ապագայում լուծել: Յուրաքանչյուր կին զինվոր պետք է ունենա այն վստահությունը, որ զինվորական ծառայությունը արժանիքահենք է, զինվորական աստիճանակարգությամբ իրեն վեր տանող միակ ուժն իր գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմն է եւ որ վերընթաց շարժման որեւէ փուլում չի բախվելու որոշակի ապակե առաստաղի եւ չի մնալու միջին կամ ցածր օղակում»,- ասաց փոխնախարարը։

Երրորդ նպատակն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կին զինծառայողի ներուժը լիարժեք պիտի իրացվի, որտեղ կին զինծառայողները կլինեն ոչ թե արդեն ընդունված որոշումների զուտ կատարողները, այլ այդ որոշումների ընդունման ակտիվ մասնակիցները եւ, ինչու չէ, նաեւ որոշում ընդունողները՝ իրենց ենթակա անձնակազմի մասով:

«Այս նպատակները նոր չեն սահմանվել. 2014 թվականից ի վեր Պաշտպանության նախարարությունը ինչպես իր սեփական ռեսուրսներով, այնպես էլ միջազգային գործընկերների օժանդակությամբ աշխատանքներ է տարել պաշտպանության համակարգում, մասնավորապես զինծառայության մեջ կանանց ներգրավման եւ առաջխաղացման իրավական եւ գործնական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության բարեվարքության աշխատակազմի մեծ մասը կանայք են, եւ ես հպարտությամբ եմ նշում սա. որ տղամարդ գեներալներին կարողանում են որոշակի կերպով այնպիսի հարցադրումներ անել, որ կատարումը չի հապաղում»,- ասաց Բալայանը:

Նա հավաստեց, որ հիմա կանանց եւ տղամարդկանց համար օրենսդրությամբ ամրագրված են ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտպանության համակարգում պետական ծառայության ընդունվելու, Զինված ուժերում ծառայության անցնելու, պաշտոնի նշանակման, վերաորակավորման, առաջխաղացման եւ ծառայության հետ կապված այլ գործողությունների մասով հավասար իրավունքներ ունենալու եւ պարտականություններ ստանձնելու օրենսդրական երաշխիքներ: «Այսինքն՝ օրենսդրորեն մենք այս հարցը լուծել ենք, արդեն անցնում ենք դրա կիրառման փուլին»,- նշեց նա:  

Գաբրիել Բալայանը հիշեցրեց, որ 2014 թվականից սկսած՝ ՊՆ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության ամենամյա ծրագիր, որի առանցքը պաշտպանության հիմնահարցն էր: «Մեր միջազգային գործընկերներից Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը, որ կոչվում է «Մարդու իրավունքները եւ կանայք զինված ուժերում», եւս թիրախավորում է կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար իրավունքների ապահովման հիմնահարցերը:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
1275 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին