Նույնն էր, թե ջրհեղեղ լիներ, մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր, ասեին՝ կկողմնորոշվենք․ Փաշինյանը՝ «ԿամԱԶ»-ների մասին

ԱԺ-ում՝ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հարց ու պատասխանի ժամանակ, իհարկե, հարց հնչեց նաեւ վերջին օրերին ամենաշատ քննարկված թեմայի՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատար «ԿամԱԶ»-ների մասին։

Քանի որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի մասնակցում խորհրդարանում տեղի ունեցող նիստին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն այս հարցի վերաբերյալ պատասխան խնդրեց կառավարությունից՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք այդ գործընթացում կա՞ մտահոգվելու առիթ կամ կոռուպցիոն դրսեւորում։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բերելով մի օրինակ, որ երբ քաղաքում բնական աղետ է, եւ մեկն առաջարկում է այդ աղետը հաղթահարելու գործում աջակցել, անտրամաբանական կլինի, որ այդ օգնությունը մերժվի։ Այս կոնտեքստում Փաշինյանն անցնող տարվա ընթացքում մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը որակեց որպես բնական աղետի նման մի բան․

«Ես կարծում եմ, որ էն իրավիճակը, որը կար աղբի հետ կապված, ըստ էության, բնական աղետի նման բան էր Երեւան քաղաքում։ Նույնն էր, թե ջրհեղեղ լիներ, որեւէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր, եւ ասեին՝ եկեք կողմնորոշվենք։ Չկա այդպիսի բան աշխարհում»։

Անդրադառնալով հարցի երկրորդ կողմին՝ թե կա արդյոք մտահոգություն, որ դա կարող է լինել կոռուպցիոն երեւույթ, շահերի բախում եւ այլն, վարչապետն ասաց, որ վերջին օրերին, երբ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի թեման, տեղեկություններ է պահանջել եւ պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ»-ի նվիրատվությունից առաջ էլ, հետո էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկի սեփականաշնորհած մանկապարտեզ է հետ վերցվել եւ վերադարձվել համայնքին․

«Երկրորդ օրինակը նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել։ Օպերայի շրջակայքում էլ նույն մարդն ուներ սրճարան, որն ապամոնտաժված սրճարանների թվում էր»,- հիշեցրեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ մտահոգություն կարող է լինել այս հարաբերություններն ավելի լայն հասկանալու կոնտեքստում․

«Կարիք ունենք ավելի լայն համատեքստում հասկանալ, թե ինչպես են կարգավորվում աշխարհի քաղաքներում էս կարգի հարաբերությունները, եւ գուցե անհրաժեշտ է նման դեպքերին տալ իրավական կարգավորումներ։ Երեւանի քաղաքապետարանում շինթույլտվությունների հետ կապված միշտ կա սուբյեկտիվիզմի գործոն։ Մարդը գալիս, ասում է՝ ուզում եմ 22 հարկանի շենք կառուցել, բայց քաղաքը մտածում է, որ պետք է 10 հարկանի լինի, բայց սկզբունքորեն օրենսդրական արգելք չկա, որ 22 հարկ լինի, ուղղակի քաղաքն ասում է՝ 10 հարկանիի թույլտվություն կարող եմ տալ, որովհետեւ կոյուղին, աղբահանությունը, ենթակառուցվածքները նախատեսված են էս կարգի ինֆրաստրուկտուրայի համար, եւ եթե ավելի կառուցեք, պետք է քաղաքը ծախս անի, կոյուղի փոխի, ենթակառուցվածքը, ջրագծերը։ Էս դեպքում, օրինակ, կառուցապատողն ասում է՝ լավ իմ հաշվին փող կծախսեմ, կփոխեմ, որպեսզի էդ քաղաքի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի, կամ աղբահանության համակարգում ավելի ներդրում կանեմ, որ իմ կառուցածը պրոբլեմ չդառնա քաղաքի համար, եթե ճարտարապետական առումով խնդիր չկա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ տրամաբանական իրավիճակ է, բազմակողմ շահերի բախում կա․

«Էս շղթայի մեջ կարող են լինել որոշ պայմանավորվածություններ, այլ բան, որ մեր տեսակետն այն է, որ դե յուրե ձեւակերպվի, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կարողանանք կառավարել, որ առաջնային լինի հանրային եւ ոչ թե ինչ-որ մարդկանց անձնական շահը»,- եզրափակեց Փաշինյանը։

Տպել
704 դիտում

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը (լուսանկարներ)

Ինչու է սրտի ստենտավորումը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ, քան Վրաստանում. պատգամավորի հարցը Թորոսյանին

ԶՈՒ Գլխավոր շտաբում մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվում են իրավաբանների հավաքներ

Թիմը 149 ինքնագոլ է խփել՝ ի նշան բողոքի. պատմության ամենախոշոր հաշվով պարտությունները

Փոխվարչապետը վերահաստատում է՝ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու

Սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները կվերապատրաստվեն

2020-ի հունվարի մեկից ՀՀ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս ստանալու են 2,5-4 մլրդ հավելյալ աշխատավարձ․ վարչապետ

Ամփոփվել են ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք․ նախարարը՝ Չինաստանից տարածվող վիրուսի մասին

ՄԻՊ-ը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով

Ինչ անել, երբ տիկնիկը հղի է. Հայաստանում այդպիսի խաղալիքներ են վաճառվում

Սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 52 պատգամավոր

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախում նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 26-ից

ՀՅԴ 11 անդամների հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել

Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին

Գոյություն ունեն շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել գյուղացիների խնդիրը. Մնացականյան

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի 2019թ. լավագույն ծանրորդի կոչմանը